Թեմաներ
Շաբաթ 04 / 01 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/01/2023   15:33 Հրդեհ Կապան քաղաքում 04/01/2023   15:30 Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ ձգտում է հնարավորին թուրքականացնել ադրբեջաներենը, այս լեզուն այժմ էլ ազդվում է պարսկերենից. իրանագետ 04/01/2023   15:22 Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը 04/01/2023   15:17 Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր համար ավելի նպաստավոր դիրքեր է զբաղեցնում ոչ թե «խաղաղության դարաշրջանին», այլ նոր պատերազմի. պատգամավոր 04/01/2023   15:09 Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում` լավ իմանալով, որ հենց նիկոլն է իրենց զրկել և դեռ զրկելու է կյանքից ու Հայրենիքից. Զաքարյան 04/01/2023   15:00 Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել, թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել. Հովսեփյան 04/01/2023   14:54 Վաղը արդեն սովորական կդառնան հաղորդագրությունները՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար. Էդիկ Բաղդասարյան 04/01/2023   14:45 2023թ. ապրիլ ամսվա կլիմայական բնութագիրը 04/01/2023   14:10 Հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դիակ. ոստիկանություն 04/01/2023   14:05 ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ 04/01/2023   14:02 ԲԴԽ որոշումների հետեւանքով խախտվում են քաղաքացիների իրավունքները. Փիլոսյանի ու Նախշքարյանի լիազորությունները դադարեցվելուց հետո գործերը դեռ չեն վերամակագրվել 04/01/2023   13:55 15 անշարժ գույք Արարատի մարզում, 58,5 մլն դրամ. Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ Դատախազության հերթական հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ 04/01/2023   13:53 Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակիցն ու ևս երկու անձ 04/01/2023   13:45 Իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, առաջնային հարվածը լինելու է Հայաստանի ուղղությամբ. Չոբանյանը կոչ է անում ապրիլի 4-ին հավաքվել ԱԺ-ի մոտ (տեսանյութ) 04/01/2023   13:35 Արցախից ՌԴ քաղաքացիներ են տարհանվել (տեսանյութ) 04/01/2023   13:32 Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ հերքվում է առարկայով հարվածելու վարկածը․ Փաստաբան 04/01/2023   13:14 Ռուբեն Վարդանյանը խոսել է իր շրջապատին ուղղված մեղադրանքներին, որ մասնակցել են թալանին 04/01/2023   13:01 Ընդդիմադիր պատգամավորները մեկնել են Տեղ . ոստիկանները թույլ չեն տվել նոր ճանապարհով գնալ Բերձոր. Գեղամ Մանուկյանը հայտարարել է ԱԱԾ-ին ուղղված հարցերի մասին (տեսանյութ) 04/01/2023   12:44 Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են 04/01/2023   12:36 Հրապարակվել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/01/2023   12:26 Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ 04/01/2023   12:23 Սահմանին՝ Տեղ գյուղում, հայկական ԶՈՒ չկա. խնդիր է դրվել Իրանին ներքաշել պրովակացիայի մեջ. Գրիգոր Բալասանյան 04/01/2023   11:51 Սոցցանցերում Մհեր Սահակյանի դեմ կռիվ տվողները լավ կլիներ նույն ակտիվությունը ցուցաբերեին ադրբեջանցիների կողմից Տեղ ներխուժելու, գյուղացիների դաշտերը զավթելու վերաբերյալ. Վարդանյան 04/01/2023   11:40 Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ 04/01/2023   11:29 Հայ զինծառայողների միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն, զինծառայողներից մեկը՝ մահացել է, մյուսը՝ վիրավոր է. ՊՆ 04/01/2023   11:18 Իրանի և Բաքվի հարաբերություններում աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ. Ոսկանյան 04/01/2023   11:05 Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի առաջիկայում. Ներսիսյան 04/01/2023   10:58 Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը խինդով և ջերմությամբ լցնի ձեր տները, հեռու պահի բոլոր փորձություններից . Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին 04/01/2023   10:54 Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի (վարույթների) լուծման ընթացքը 04/01/2023   10:51 Վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ 04/01/2023   10:48 Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն 04/01/2023   10:41 ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին. «Ժողովուրդ» 04/01/2023   10:40 Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ» 04/01/2023   10:38 ՔՈ-ն բողոքարկել է Սիսիանի ընտրությունները. «Հրապարակ» 04/01/2023   10:35 Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ» 04/01/2023   10:30 Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ» 04/01/2023   10:28 7 մլն 700 հազար դրամ՝ երկու համերգի համար. «Հրապարակ» 04/01/2023   10:26 Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ» 04/01/2023   10:22 Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ. ԱՀ ՊՆ 04/01/2023   10:20 Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» 04/01/2023   10:19 Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված. «Հրապարակ» 04/01/2023   10:16 Քաղաքական որոշումը կայացված է. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորին. «Ժողովուրդ» 04/01/2023   10:13 Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացել. «Հրապարակ» 03/31/2023   23:54 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը 03/31/2023   23:40 Ամերիկացի գեներալն ԱՄՆ բանակի պարտություն է կանխատեսել լայնածավալ պատերազմում 03/31/2023   23:23 «Թուրքը մտել ա Հայաստան, իսկ դու ու քո թայֆեն պատգամավոր եք ձերբակալում ու շոուներ բեմադրում». Շարմազանով 03/31/2023   23:12 Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որեւէ պաշտոնից եւ որեւէ դիրքից. Արթուր Դավթյան․ «Արմենպրես» 03/31/2023   22:57 Մոսկվայի դատարանը կքննի Խաչատուրյան քույրերի հոր գործը․ վերջինիս հետմահու կդատեն 03/31/2023   22:40 Լարսը կրկին փակ է բեռնատարների համար 03/31/2023   22:24 «Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում․ Կան տուժածներ
03/31/2023   16:30 Թող հիշեն, ինչպես էին հետևի ոտքերով հարվածներ հասցնում Վահե Հակոբյանին. փաստաբան 03/31/2023   14:05 Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Վարդենիսի ուղղությամբ կուտակումները շեղելու համար են. հիմնական ուղղությունները երկուսն են լինելու. Ավետյան 03/31/2023   18:09 Երկու կար են դրել, հարվածը բավական ծանր էր. Վլադիմիր Վարդանյանը ինքն է պատմում այսօրվա միջադեպի մանրամասները 03/31/2023   13:50 Կոտրվածքներ չունի. ինչ վնասվածքներ է ստացել Վարդանյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 03/31/2023   19:37 Լիքը մեքենաներ ու թուրքի զինվորներ են. մրջյունի նման թափվել են դաշտերը. Հովսեփյան 03/30/2023   15:55 Ադրբեջանը պաշտոնապես տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին՝ Երեւանն ու Արարատյան դաշտավայրը ներկայացնելով գոյություն չունեցած «արեւմտյան ադրբեջան» 04/01/2023   12:44 Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են 03/30/2023   23:41 «Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան 03/31/2023   08:06 Ջուլֆալակյանի պատճառով Հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց․«Հրապարակ» 03/31/2023   18:54 Այս լուսանկարը տեսնելով՝ հերքվում է իշխանության սուտը, թե Մհերը այլ առարկայով է հարվածել. Բաբայան 03/31/2023   20:33 Զոհված զինծառայողների ծնողները մեկնել են Սյունիք. ի՞նչ են պատմում եվրոպացի դիտորդները 03/31/2023   17:11 Հոնքի մոտ արյուն կար, ես դա նկատեցի, երբ փորձում էի նրան կանգնեցնել. Արծվիկ Մինասյանը մանրամասներ պատմեց 03/31/2023   19:46 Թշնամին անարգել եկել ու դիրքավորվում է Տեղ գյուղի արտերում. Գյուղացիներին 1.5 մլն փոխհատուցում կբաժանեն, կասեն՝ ուռա՜, ուռա՜, ուռա՜... Ազատամարտիկ 04/01/2023   11:29 Հայ զինծառայողների միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն, զինծառայողներից մեկը՝ մահացել է, մյուսը՝ վիրավոր է. ՊՆ 03/31/2023   12:57 ԱԺ-ում քաշքշուկ է տեղի ունեցել՝ Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև 03/31/2023   13:40 Այ սա մակարդակ է. Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել պոռնոաստղն վճարված փողի համար. Աշոտյան 03/31/2023   14:13 Հրահրումը եղել է Վլադիմիր Վարդանյանի կողմից, օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից, ոստիկանության պետի տեղակալն սկսեց Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունի.Օհանյան 03/31/2023   15:52 Հողատուները ատում են հողը պահողներին. Սեւակ Նազարյան 04/01/2023   15:00 Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել, թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել. Հովսեփյան 04/01/2023   14:10 Հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դիակ. ոստիկանություն

Իսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին. Սասունյան 02/08/2023   11:26  |  Վերլուծություններ

Իսրայելի միջազգային i24NEWS հեռուստաընկերությունը հունվարի 27-ին հեռարձակեց մի հաղորդում, որը գովաբանում էր Ադրբեջան-Իսրայել ռազմական հարաբերությունները և նսեմացնում Հայաստանին ու Իրանին: Անցյալ շաբաթ հրապարակել էինք հաղորդման 1-ին մասը։ Ահա երկրորդ և վերջին մասը։ Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.

Իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը հաղորդում է. «Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական հարաբերությունները րոպե առ րոպե սերտանում են։ 2016-2020 թվականներին Բաքվի զենքի, անօդաչու սարքերի և էլեկտրոնային համակարգերի 69 տոկոսը գնվել է Իսրայելից։

Իսրայելական ռազմանյութերի գրեթե մեկ հինգերորդը արտահանվել և ուղարկվել է նախագահ Ալիևի երկիրը։ Ռոման Գուրևիչը Բաքվում ծնված իսրայելցի քաղաքական վերլուծաբան է։ Նա շեշտը դնում է երկու երկրների հարաբերությունների վրա. «Իսրայելում մեր վառելիքի 40 տոկոսը վերցնում ենք Ադրբեջանից։ Ադրբեջանն օգտագործում է մեր տեխնոլոգիան, և մենք ունենք ընդհանուր շատ կարևոր ռազմավարական հարցեր։ 20-րդ դարի սկզբին Բաքուն արդեն նավթի արդյունահանման համաշխարհային մայրաքաղաքն էր։ Մեկ դար առաջ աշխարհում նավթի կեսն արտադրվում էր Ադրբեջանում։ Բացի այդ, 1930-ականների կոմունիստական ժամանակաշրջանում բռնապետ Իոսիֆ Ստալինը որոշեց արտադրությունը հասցնել առավելագույն մակարդակի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերի ծննդյան տորթը կասկածի տեղիք չէր տալիս [«Կասպից ծով» գրված էր նրա տորթի վրա]։ Նպատակն էր՝ նվաճել Կասպից ծովը և տորթի վրայի բալը` Բաքուն: Նացիստները չհաջողեցին։ Դա ևս նպաստեց դաշնակիցների հաղթանակին, քանի որ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի նավթի 75 տոկոսն գալիս էր Ադրբեջանից»։

Իսրայելցի լրագրողը շարունակեց. «Բաքվի կառավարությունը պնդում է, որ Իսրայելի հետ իր դաշինքը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Բայց Այաթոլլահի վարչակարգի համար շատ դժվար է տեսնել, թե ինչպես է մահմեդական մեծամասնություն ունեցող և ամբողջովին շիա երկիրն այդքան խորը կապեր պահպանում հրեական պետության՝ Իրանի ամենաատելի թշնամու հետ»: Իսրայելի նախկին նախարար Էֆրեյմ Սնեհը հավելեց. «Մենք ուժեղ անկախ, աշխարհիկ Ադրբեջանի կողմնակիցն ենք։ Եվ սա է հիմքը, թե ինչու ենք մենք միասին։ Այդ առումով սա շատ կարևոր է․ նավթը՝ Ադրբեջանից Իսրայել, պաշտպանական սարքերը մեզանից՝ նրանց։ Շատ կարևոր է։ Իսկ մենք ավելի շատ ենք ներգրավված՝ մարդիկ մարդկանց հետ, մշակութային հարաբերությունները։ Բայց հիմքը էներգիան ու պաշտպանությունն է»։

Հաղորդավարն այնուհետև ասաց. «Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևը [Հեյդարը չի եղել առաջին նախագահը], ներկայիս նախագահի հայրը, որոշեց դաշինք կապել Իսրայելի հետ, որը մնում է մինչ օրս, իսկ Թեհրանը մնում է որպես ընդհանուր հակառակորդ: 2016 թվականին իսրայելական զենքի վաճառքը գնահատվել է 2.85 միլիարդ դոլար։ Նախագահ Ալիևը որոշել է, որ նախկին Խորհրդային Հանրապետությունը կդառնա առաջին շիա մահմեդական պետությունը, որը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Իսրայելում։ Վերջին շաբաթների ընթացքում Բաքվի գաղտնի ծառայություններին հաջողվել է քանդել մայրաքաղաքում իրանական լրտեսական ցանցը։ Թեհրանից երեք գործակալ տեղեկություն են ստացել տեղի մի քանի քաղաքացիներից, որոնց հետ հանդիպել են գաղտնի հեռախոսով։ Իրանական կողմը պարբերաբար վճարում էր նրանց ծառայությունների դիմաց։ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները պնդում էին, որ այս ցանցի վերջնական նպատակն է արմատականացնել երկիրը և նպաստել Իսլամական պետության ստեղծմանը` հետևելով Այաթոլլահի օրինակին: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ կրոնը նման է  սառցալեռան, դրա մեծ մասը թաքնված է ջրի տակ»։ Գուրևիչը հավելեց. «Երկրորդ պատերազմը տեղի ունեցավ երկու տարի առաջ՝ 2020 թվականին, երբ հայ զինվորները սպանեցին ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաների [11-րդ սուտը]։ Արդյունքն այն է, որ Ադրբեջանը արձագանքեց և ազատագրեց գրեթե բոլոր գրավյալ տարածքները։ Երբ հայերը գրավել էին Ադրբեջանը, իրանցիները Հայաստանին չէին սպառնում։ Հիմա նրանք որոշեցին սպառնալ Ադրբեջանին [12-րդ սուտը]՝ տարածքն ազատագրելուց հետո։ Դա շատ տարօրինակ բան է և շատ տարօրինակ դաշինք... Ադրբեջանն ավելի ուժեղ է այս հաղթանակից հետո՝ շնորհիվ Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման։ Իրանցիները ճնշման տակ են։ Հարևանների միջև լավ կապեր հաստատելու փոխարեն Իրանը խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար»։

Հաղորդավարը շարունակեց. «Ղարաբաղի ավերված շրջաններում Բաքվի կառավարությունը փորձում է վերաբնակեցնել հազարավոր փախստականների։ Այդ իսկ պատճառով նրանք կառուցում են առաջին «խելացի քաղաքները», որոնք դեռևս փորձնական նախագծեր են։ Հայաստանի հետ պատերազմի հետևանքով փախստականները տեղավորվում են ամբողջությամբ ավերված տարածքներում։ Խնդիրներից մեկը սահմանամերձ տարածքների ամբողջությամբ ականապատված լինելն է։ Հատուկ բանակի ստորաբաժանումները և քաղաքացիական ընկերությունները փորձում են հողը մաքրել ական-ծուղակներից, բայց սա անվերջանալի աշխատանք է…»:

Հաղորդավարը եզրակացրեց. «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու զինված հակամարտությունները գոյություն ունեն փխրուն զինադադարի պայմաններում: Եվ կան մարդիկ, որոնք ասում են՝ երկուսը չեն լինում առանց երրորդի։ Բայց այս լարված իրավիճակը ավելի է բարդանում Իրանի միջուկային մրցավազքով, որն ավելի քան երբևէ մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար ուրան ունենալուն: Իրանի համար իր սահմանին որպես Ադրբեջանի դաշնակից իսրայելական գործակալներ ունենալը նման է դանակը կոկորդին դնելուն։ Մյուս կողմից, հրեական պետությունն ամեն ինչ կանի, որպեսզի այաթոլլաները չկատարեն իրենց բնաջնջման սպառնալիքները: Դա նման է երեք հոգով բիլիարդ խաղալուն, եթե ոչ ավելին»:

Վավերագրական ֆիլմն այստեղ ավարտվեց։ Այնուհետև, հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը, ուղիղ եթերում հարցազրույց տվեց իսրայելական հեռուստաալիքին: Ցիմերմանն ասաց. «Կարծում եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև այս հզոր դաշինքի պատճառը իսկապես Իրանն է: Սա իրոք կարևոր է։ Սա ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։ Կարծում եմ, որ [Ադրբեջանի] դեսպանատան բացումը [Իսրայելում] շատ երկար գործընթացի արդյունք է։ Սա նաև միջոց է Թեհրանին ասելու՝ «տղե՛րք, մենք նոր դաշնակից ունենք»: Վերջին տարիներին մենք նոր ընկեր ենք ձեռք բերել, բայց ուզում ենք գնալ մինչև վերջ…»: Եվ սա ինչ-որ առումով ուղերձ է իրանցիներին, բայց նաև Իսրայելին ասելու, որ նրանք ավելին են ուզում: Նրանք ցանկանում են ավելի շատ հարաբերություններ: Կարծում եմ՝ նրանք բարելավել են իրենց ռազմավարական դիրքերը աշխարհի իրենց հատվածում, ինչը բավականին խնդրահարույց է։ Ես եղել եմ Ադրբեջանի և Իրանի միջև 700 կիլոմետրանոց սահմանին և շատ բան եմ տեսել իրանական կողմը։ Եղել են վարժություններ և զորավարժություններ, որոնց մասին ես խոսել եմ հաղորդման մեջ, դրանք շատ սպառնալից են Ադրբեջանի համար։ Ուստի նրանք ցանկանում են Իսրայելը որպես  բարեկամ։ Եվ դա հենց այն է, ինչ կատարվում է հիմա»:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանն մտահոգ է «հզոր թշնամի Իրանի» մասին, Ցիմերմանը պատասխանեց. «Իհարկե։ Նրանք շատ մտահոգված են։ Եվ ես կարծում եմ, որ նաև Հայաստանի դեմ վերջին 30 տարում նրանց ունեցած այս երկու պատերազմները նպաստել են Իսրայելի հետ այս դաշինքին։ Որովհետև 30 տարի առաջ, երբ նրանք պատերազմել են, ռուսները սատարել են հայերին [13-րդ սուտը], և նրանք պարտվել են։ Նրանք կորցրել են իրենց տարածքի 20 տոկոսը [այն շատ ավելի քիչ էր, քան 20 տոկոսը], ինչը անհավատալի է, քանի որ դա նման է Լիբանանի 10 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքի՝ Իսրայելի կեսին: Նրանք կորցրեցին այն, և ասում են, որ մեկ միլիոն ադրբեջանցի [մեկ միլիոնից շատ քիչ էր] դարձավ փախստական։ Այսպիսով, երկու տարի առաջ, երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, նրանք հաղթեցին իսրայելական տեխնոլոգիայի շնորհիվ։ Կարծում եմ՝ իսրայելական ռազմական սարքն օգնեց նրանց հաղթել իրենց թշնամիներին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Բայց նրանք ունեն նաև իրանական սպառնալիքը։ Այսպիսով, նրանք  պատգամ ուղարկեցին Իրանին՝ ասելով. «Հիմա մենք ունենք նոր տեխնոլոգիա, ունենք Իսրայել»։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ իսրայելական անօդաչու թռչող սարքով լուսանկար է տեղադրել։ Ինչ-որ առումով դա հոգեբանական պատերազմ է, որը ցույց է տալիս, որ այս դաշինքն իսկապես խորն է ու  կարևոր։ Նրանք վճռական են Իսրայելի հետ իրենց հարաբերություններում»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:47 01/02/2023  |  ՎերլուծություններԻսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ. Հարութ Սասունյան
10:48 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը․ Հարութ Սասունյան
10:46 23/11/2022  |  ՎերլուծություններՀայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի դրական բանաձևը. Հարութ Սասունյան
10:51 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին. Հարութ Սասունյան
10:55 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները կիսում են 2020 թվականի Արցախյան պատերազմից թալանածը. Սասունյան
11:10 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում. Սասունյան
14:04 05/10/2022  |  ՎերլուծություններԹուրք ժխտողականները չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում. Սասունյան
10:36 28/09/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան
11:17 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
10:34 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան

Տեսանյութեր

04/01/2023   12:12 ԱԱԾ տնօրենն ու ռուս խաղաղապահները Սյունիքում ադրբեջանցիներին փորձել են համոզել՝ փոքր-ինչ նահանջել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]