ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվի հետ շարունակում են աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա 02/07/2023 19:06 | ԼՐԱՀՈՍ

Ցանկացած պարագայում, ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը, մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում:
«Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը: Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին մենք ադրբեջանական կողմին, ինչպես Դուք մեջբերեցիք, փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները»,- նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Նա նշել է, որ շարունակում են աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: «Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են:
Անշուշտ, պետք է նշեմ, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչնդոտում են, Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև գետնի վրա, ինչպես ասում են, ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքների օկուպացիայի տակ մնալը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը:
Ցանկացած պարագայում, ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
- 03/21/2023 11:33 Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը. գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/21/2023 13:20 Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. տուժածներ չկան
- 03/21/2023 12:27 Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
- 03/20/2023 21:41 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 03/20/2023 21:11 Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար