Թեմաներ
Կիրակի 05 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/28/2023   11:05 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր 05/28/2023   10:54 Այսօր մեր հերթն է․ մեր սերունդը պետք է համարձակություն դրսևորի՝ ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը. Վանեցյան 05/28/2023   10:39 ՀՀ-ում ապրելը պիտի լինի հարմարավետ եւ շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն եւ ոչ թե հեռավոր մի ապագայում եւ պատմական պահը հիմա է եւ ոչ թե հետո․ՀՀ վարչապետ 05/28/2023   10:27 Պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը, հպարտանանք անցյալի մեր հաղթանակներով, ձգտենք անխախտ սահմաններով հայրենիք ժառանգել մեր երեխաներին. Ծառուկյան 05/28/2023   10:22 ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է, լրագրողներին և քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ 05/28/2023   10:18 Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար․ Արայիկ Հարությունյան 05/28/2023   10:13 Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը․ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ 05/28/2023   10:02 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով 05/27/2023   22:03 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան 05/27/2023   21:45 Ստեփանակերտում  գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին 05/27/2023   21:40 «Իմ հասցեին հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ». Արցախի պետնախարարն առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի 05/27/2023   21:25 Ուշադրություն. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են 05/27/2023   21:04 Մասնատված դրոշ՝ ի նշան մասնատված գյուղի. Թաղավարդում խորհրդանշական Վերջին զանգ է եղել. գյուղը մի օր նորից կմիավորվի 05/27/2023   21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   20:50 Այրվող թղթերը դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն էին․ Ցեղասպանության թանգարան 05/27/2023   20:33 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնարավոր են համարել պետական պարտքի առաստաղի մոտալուտ բարձրացումը 05/27/2023   20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում 05/27/2023   20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/27/2023   19:40 Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով՝ շուրջ 15-20 հոգու ներկայությամբ․ Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել (տեսանյութ) 05/27/2023   19:28 «Եվ նման․․․բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր»․ Ավետիք Իշխանյան 05/27/2023   19:12 Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից՝ պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է. ԱԳՆ 05/27/2023   18:58 Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից․ Աբրահամյան 05/27/2023   18:42 Ինքնապաշտպանության համար զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. Սյունիքի մարզպետ 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/27/2023   18:17 Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը․ Հայաստանին հաճոյանալը, թե՞ Արևմուտքի երկրներին․Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին 05/27/2023   17:57 Փհուկետ կղզու մոտ ծովում կնոջ աչքի առաջ ռուսաստանցի տղամարդ է խեղդվել 05/27/2023   17:44 Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին 05/27/2023   17:33 Ինչո՞վ են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում․ Աշոտյան 05/27/2023   17:17 Արտաշատ - Գառնի ճանապարհին վթարում տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ 05/27/2023   16:19 Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել 05/27/2023   16:01 Ադրբեջանցիներն առևանգել են երկու հայ զինծառայողի (տեսանյութ) 05/27/2023   15:45 Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ ՀՀ ՔԿ 05/27/2023   15:34 Դանակահարություն Շերամի փոցողում. 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   15:14 Բաքվի բռնապետն այցելել է օկուպացված Քարվաճառ 05/27/2023   14:58 ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը 05/27/2023   14:40 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 05/27/2023   14:23 Ողբերգական վթար Կոտայքում․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը մրցումների մեկնող ըմբշամարտիկներ են 05/27/2023   14:09 Մոսկվան անպատասխան չի թողնի Ճապոնական պատժամիջոցները. ՌԴ ԱԳՆ 05/27/2023   13:51 ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների անունները 05/27/2023   13:42 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն 05/27/2023   13:23 Ադրբեջանը քրեական գործ է հարուցել երկու հայ զինծառայողների դեմ 05/27/2023   13:16 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 05/27/2023   12:54 Ալիեւը Մոսկվայում երկու ասպեկտով ընկավ անհարմար վիճակի մեջ. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/27/2023   12:44 ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին 05/27/2023   12:28 Երևանի Սբ. Աննա եկեղեցու բակից մեկնարկել է դարձի ու ապաշխարհության ուխտերթը․ ուղիղ 05/27/2023   12:13 «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 05/27/2023   11:58 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 05/27/2023   11:43 Վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն էր (տեսանյութ) 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան
05/26/2023   18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան 05/26/2023   12:40 194 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ընթացքում (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/26/2023   11:30 33-ամյա տղամարդն ու ընկերը որսորդական ողորկափող հրացաններով կրակոցներ են արձակել, երեք անձ զոհվել է, չորսը՝ վիրավորվել. հետախուզվողը ձերբակալվել է 05/26/2023   23:50 Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ նրա վերջույթները կտրվել են․ Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/26/2023   11:30 Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամվ. վիրավորի վիճակը ծանր է. shamshyan.com 05/27/2023   00:58 Ադրբեջանցիների կողմից բռնազավթված Կովսականում գերևարվել են հայ զինվորականներ 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ» 05/26/2023   23:29 Ազգային արժանապատվության արթնացում․․․ Միայն այդպիսով է հնարավոր անպատվությունն ու խարանն ազգի և պետության վրայից մաքրել, սրբել, հեռացնել․․․ 05/26/2023   14:08 Ալիևին կերակրում են, որ տոներին մորթեն, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կմտնի վճռական և վերջնական մարտի մեջ՝ հետ բերելու կորցրածը. ազատամարտիկ 05/26/2023   12:38 «Հերոսի համար 800 հոգի զոհում են, որ հանեն մարտի դաշտի՞ց». հարցվածների 62 տոկոսը Աննա Հակոբյանին «հերոսածին» կին չի համարում 05/26/2023   18:08 «Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը ցանկանում է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել. բողոք է ներկայացվել 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/26/2023   20:34 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 05/27/2023   08:01 Սեփական կադրեր չե՞ն եղել. «Փաստ» 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան 05/27/2023   11:21 Փաշինյանն ամեն ինչ կարող էր ասել` բացի այդ հիմարությունից. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) 05/27/2023   12:28 Երևանի Սբ. Աննա եկեղեցու բակից մեկնարկել է դարձի ու ապաշխարհության ուխտերթը․ ուղիղ 05/26/2023   21:48 Ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

Աննա Վարդապետյանն ԱԺ քննարկմանը ներկայացրեց Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հաղթահարման միջնորդագիրը 02/07/2023   10:47  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝   2022 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 և 35 որոշումներով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանն են տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 1,2 հա մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը: Դրանցից առաջինի՝ «Երասխ 1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա, առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ 2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը:

Նախաքննության արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ, ինչպես նաև իրավասու լինելով տալ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ հիմքով պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ (երկու դրվագ):

Սեյրան Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք (երկու դրվագ):

Մասնավորապես՝

Սեյրան Օհանյանը, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ համաձայն որոնց արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերը կամ շինությունները, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 որոշումով Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքը՝ 1,2 հա մակերեսով հողամասը և դրա վրա առկա շինությունները:

Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:

Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Բացի այդ՝ Սեյրան Օհանյանը, կրկին խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել նաև Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի հուլիսի 11-ի 35 որոշմամբ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը՝ 0,9 հա մակերեսով, և դրա վրա առկա շինությունները:

Նշված անշարժ գույքի օտարումն իրականացնելու համար 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից: Լիազորագրի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձ Նորայր Կարապետյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 1 մլն 998 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 5 մլն 583 հազար 400 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 212,7 քմ մակերեսով, 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկեր, ճաշարան, պահեստ, սանհանգույց), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 2 մլն 500 հազար դրամով փաստացի վաճառվել է Արմեն Գևորգյանին: Սակայն նշված պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:

Այսպիսով՝ Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ))։

ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Մասնավորապես՝
Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով.

Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային թիվ 12010452 և 12058124 գործերի զննությամբ.
Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական տարածքից առգրավված «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների և դրանց վրա առկա շենք-շինությունների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ.
դեպքի վայրի զննության արձանագրություններով, Կադաստրի կոմիտեից ստացված գրությամբ և դրան կից տեղեկանքով.
վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով:
 

Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 06/02/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին
15:51 04/02/2023  |  ԼՐԱՀՈՍ«Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն». գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
10:15 03/02/2023  |  ՄամուլԱննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս գալու համար. «Ժողովուրդ»
10:25 02/02/2023  |  ՄամուլՍուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
18:14 31/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
16:18 30/01/2023  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզը նոր դատախազ ունի. գլխավոր դատախազ Վարդապետյանի հրամանով՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում կիրականացվի
15:07 30/01/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում
12:39 30/01/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի
17:26 28/01/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն»
19:29 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Արխիվ

[]