ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը 02/07/2023 13:12 | Դատական ռեպորտաժներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը մերժվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լուսինե Աբգարյանի և Կարեն Ամիրյանի, անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը, որով հռչակվել և ճանաչվել էր Բորիս Բախշիյանի անմեղությունը։ Այս մասին
«Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Երեմ Սարգսյանից։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացվել։ Ենթադրվում է, որ դատարանը մերժել է նաև պաշտպանության կողմի բողոքը՝ Բախշիյանին նաև հանցադեպի բացակայության հիմքով արդարացնելու պահանջով։
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Ավելին, դատախազությունը չէր բողոքարկել դատական նիստերին չներկայացվող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու ու կալանավորելու որոշման դեմ։ Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին հրապարակել էր արդարացման դատական ակտը՝ ճանաչելով և հռչակելով Բախշիյանի անմեղությունը։ Դատավորն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը որով դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և մեղավոր ճանաչել Բախշիյանին՝ որպես պատիժ նշանակելով հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով: Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է նաև Բորիս Բախշիյանի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել Բախշիյանին նաև հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ինչպես նաև՝ անթույլատրելի ճանաչել փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքները։
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/24/2023 09:01 Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․«Հրապարակ»
- 03/24/2023 08:52 Անի համայնքում թեժ է. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:33 ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:09 Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:06 Ծառուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
- 03/24/2023 07:57 Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 07:54 Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/24/2023 18:45 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- 03/24/2023 18:17 Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան
- 03/24/2023 15:07 Մարուքյանն արձագանքել է Լավրովին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ
- 03/24/2023 14:46 ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/24/2023 21:00 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի
- 03/24/2023 08:56 Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը