ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում. Ռուբեն Վարդանյան 02/06/2023 17:44 | ԼՐԱՀՈՍ

Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական և իտալական պաբերականներին
«Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS և իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝ ներկայացելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Երկու պարբերականներն էլ իրենց նախաբաներում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին: «Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ բնակչությունը շարունակում է ապավինել Կարմիր Խաչի և ռուս խաղապահների մարդասիրական օգնությանը։ Անկլավի իշխանությունները միջազգային հանրությանը խնդրել են օդային կամուրջ տրամադրել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-գրում է EL PAIS-ը՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի այն խոսքերը, որ օդային հումանիտար միջանցքի հնարավորությունը թույլ կտա կանխել հումանիտար ճգնաժամը. «Դա այն իրական լուծումն է, որը նաև կիրառվել է Բեռլինի (1948-1949թթ.) և Սարաևոյի (1992-1996թթ.) պաշարումների ժամանակ»:
«Իրավիճակը շատ բարդ է։ Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարումը և տնտեսական ճգնաժամը բացասաբար են ազդում ժողովրդի կենսակերպի վրա, սակայն դրան զուգահեռ, մարդիկ հասկանում են, որ սա մեր անկախության պայքարի մի մասն է: Ադրբեջանի նպատակն է շրջափակման միջոցով հարկադրել մարդկանց, որ իրենց վերահսկողության տակ անցնեն, ինչը նշանակում է բռնի արտաքսումներ և էթնիկ զտում։ Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ»,- EL PAIS-ին ասել է Ռուբեն Վարդանյանը:
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Բաքվի «ներքին խնդիրն է» և որ տեղի հայ բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր, ցանկության դեպքում կարող են լքել երկիրը: Ըստ պարբերականի՝ Վարդանյանը հավաստիացնում է, որ պատրաստ է երկու կողմերին ընդունելի երկխոսության գնալ շեշտելով, սակայն, որ Արցախի հայերը երբեք չեն ընդունի Բաքվի իշխանությունը. «Մենք չենք ուզում ենթարկվել էթնիկական զտումների, որոնց զոհը դարձան Ադրբեջանում ապրող հայկական համայնքների բնակիչները խորհրդային շրջանում։ Մենք ժողովրդավարական հանրապետություն ենք և չենք կարող մի բռնապետության մասը կազմել, որը չի հարգում անգամ սեփական ժողովրդին»։
Իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականը, որը Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը հրապարակել է «Չեք կարող մեզ անտեսել: Խոսում է պաշարված Արցախի պետախարարը» խորագրով, նախաբանում գրում է. «Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որը պայքարում է իր անկախության համար, արդեն երկու ամիս է՝ ձգվում է նոր ճգնաժամը։ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը։ 2020թ-ի պատերազմից հետո այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որից կախված է առաջին անհրաժեշտության բոլոր միջոցներով։ Ճգնաժամը մարդասիրական բնույթի է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դրդապատճառները դեռևս բացատրություն չունեն, բացառությամբ՝ տեղի անկախատենչ հայ բնակչությանը ծնկի բերելու միտումից»։
Պատասխանելով ԵՄ գործողությունների և Եվրախորհրդարանի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի մասին հարցին ՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում»։
Հարցին, թե արդյոք Արցախում իրավիճակի վերաբերյալ եվրոպական
լրատվամիջոցների հարաբերական լռությանը պայմանավորված չէ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, որ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ միաժամանակ առկա են բազմաթիվ ճգնաժամեր, պատերազմներ, տնտեսական ցնցումներ... « Եվրոպան միշտ հարգանք է տածել ժողովրդավարությունների հանդեպ, իսկ Արցախը ժողովրդավարական պետություն է։ Պետության չորս ղեկավար ենք ունեցել, անցկացրել ընտրություններ, ունենք իրական ընդդիմություն և բաց հասարակություն ի տարբերություն Ադրբեջանի, որը տիպիկ ավտորիտար պետություն է, որտեղ իշխում է մեկ ընտանիք և գոյություն չունի ոչ մի տեսակ ազատություն, ոչ մի ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների հանդեպ»»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/23/2023 08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»
- 03/23/2023 08:04 Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 08:02 Խփիր գրպանին․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:58 Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 07:54 Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
- 03/23/2023 07:51 ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:37 Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/23/2023 21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել
- 03/23/2023 18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ)
- 03/23/2023 18:44 Վերջին մեծ հայը
- 03/23/2023 18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
- 03/22/2023 21:50 Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- 03/22/2023 21:00 Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը