Թեմաներ
Ուրբաթ 03 / 24 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/23/2023   23:55 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/23/2023   23:47 Ֆրանսիական Ռուանում պոկվել է ցույցի մասնակից կնոջ ձեռքի մատը 03/23/2023   23:38 Չինաստանը դարձել է «Հյուսիսային հոսքի» մասով հետաքննության Ռուսաստանի բանաձեւի համահեղինակը 03/23/2023   23:23 Զառիթափ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 03/23/2023   23:03 Հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը. Արարատ Միրզոյան 03/23/2023   22:55 Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններն ուժգնացել են 03/23/2023   22:40 Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին 03/23/2023   22:22 Թել Ավիվում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել 03/23/2023   22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ 03/23/2023   21:59 Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան 03/23/2023   21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել 03/23/2023   21:36 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 03/23/2023   21:21 Ադրբեջանից շատ կտրուկ ու ցինիկաբար են պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել իր պատկերացմամբ «խաղաղության» հաստատման գինը 03/23/2023   21:07 Ադրբեջանը կկռվի գետնի վրա, Իսրայելը և ԱՄՆ-ն կաջակցեն՝ օդում. հնարավոր էսկալացիայի դերաբաշխումն արվել է․ Կ․ Իգիթյան (Տեսանյութ) 03/23/2023   20:58 Արևմուտքը ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Խաչիկյան 03/23/2023   20:36 Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am 03/23/2023   20:25 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/23/2023   20:18 Սերժ Սարգսյանի գործով կհարցաքննվեն ամբաստանյալները. Վկաների հարցաքննությունն ավարտվեց 03/23/2023   20:04 Հաշմանդամության կարգի սահմանման գործընթացը սկսվում է պոլիկլինիկայից. Առանց այն էլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքն ավելի է բարդացվել 03/23/2023   19:52 Փարիզում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել 03/23/2023   19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ 03/23/2023   19:19 Սփյուռքի ազդեցիկ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակ՝ Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ) 03/23/2023   19:06 Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան 03/23/2023   18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ) 03/23/2023   18:56 Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին 03/23/2023   18:44 Վերջին մեծ հայը 03/23/2023   18:40 Հայ խորհրդարանականները Կիպրոս այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին 03/23/2023   18:39 Մայրաքաղաքում ծառեր են հատվել. պնդում են, թե ծերացած են եղել 03/23/2023   18:36 Ավարտվել է Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու դեպքի նախաքննությունը 03/23/2023   18:32 Նոր էսկալացիա չի լինի. Նիկոլ Փաշինյան 03/23/2023   18:08 Մարզերում դատավորներ են նշանակվել 03/23/2023   18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան 03/23/2023   17:55 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 03/23/2023   17:49 Թշնամու թիրախի տակ ենք ապրում. Երասխի վարչական ղեկավարն ասել է, թե ինչպես է զոհվել ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը 03/23/2023   17:31 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը 03/23/2023   17:16 Մի շարք բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. 6 ԲԿ-ներում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542մլն ՀՀ դրամ. ՊՎԾ 03/23/2023   16:44 Ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի հատվածում. Քրեական վարույթ է նախաձեռնվել 03/23/2023   16:36 Զախարովան մեկնաբանել է Սյունիքում Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպը 03/23/2023   16:34 ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծն ԱԺ-ն ուղարկեց Գերագույն դատարան 03/23/2023   16:32 Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ում միջադեպերի աճով 03/23/2023   16:30 33-ամյա գորիսեցի տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է 03/23/2023   16:15 Սա տնօրենի լեքսիկոն ա՞. տպավորություն է, իր ձեռքով կառուցած շենքն է, մենք եկել, զոռբայավարի իրենց ձեռքից խլել ենք. Աշոտ Տեր-Մաթևոսյան 03/23/2023   16:10 Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան 03/23/2023   16:06 Չի փակվելու էս թատրոնը, ինձ տվեք հաշվեհամար, ես կփոխանցեմ գումարը. ասում են՝ Նժդեհը ֆաշիստ ա, բայց շատ մարդիկ Սյունիքում են գտնվում հենց Նժդեհի շնորհիվ. քննարկում են Գոյ թատրոնի խնդիրը 03/23/2023   16:04 Պարեկների կողմից Գևորգ Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքը բավարարվել է. դատարանն արձանագրել է ձերբակալման ընթացքում Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը 03/23/2023   15:56 Շրջափակման հետեւանքով Արցախի ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար. Զեկույց 03/23/2023   15:40 41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում 03/23/2023   15:40 Ոմն «սպերմատոզոիդ» դիտողություն արեց, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով. Սամսոն Ստեփանյան 03/23/2023   15:37 ԴԱՀԿ պարզաբանումը՝ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների առնչությամբ 03/23/2023   15:34 Մեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ կալանավորվել է
03/22/2023   14:58 Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է 03/22/2023   20:48 Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից․ 24news.am 03/22/2023   21:10 Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ Արցախը Հայաստանին կապող գրունտային ճանապարհը ևս շրջափակելու, հնարավոր ագրեսիայի դեպքում՝ ռուս խաղաղապահների ձեռքերը կապելու համար. Նահապետյան 03/22/2023   19:26 Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել 03/22/2023   15:46 Աննա Հակոբյանը հրապարակել է գտած զարդի լուսանկարն ու հորդորել «չփիլիսոփայել» 03/23/2023   17:49 Թշնամու թիրախի տակ ենք ապրում. Երասխի վարչական ղեկավարն ասել է, թե ինչպես է զոհվել ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը 03/23/2023   21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել 03/23/2023   21:21 Ադրբեջանից շատ կտրուկ ու ցինիկաբար են պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել իր պատկերացմամբ «խաղաղության» հաստատման գինը 03/22/2023   13:56 Փաստաբան Լևոն Գևորգյանին պարեկները ոստիկանություն են տեղափոխել՝ իբրև իրենց կաշառք առաջարկելու կասկածանքով. Նախաձեռնվել է քրեական վարույթ 03/22/2023   23:23 Կարատեի մարզիչը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել աշակերտին բռնաբարելու համար 03/22/2023   08:22 Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում. «Ժողովուրդ» 03/22/2023   11:20 Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով՝ ոչ հրազենային 03/22/2023   19:05 Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի. Ներսիսյան 03/22/2023   10:58 Մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ 03/23/2023   08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» 03/23/2023   12:02 Ստորագրահավաք՝ ի աջակցություն Գրիգորի Խաչատուրովի 03/22/2023   11:13 Telegram-ում նորից ապատեղեկատվության մեծ ալիք է սկսվել. Սամվել Մարտիրոսյան 03/22/2023   07:35 Ինչու են ԵՄ դիտորդները լռում․«Հրապարակ» 03/22/2023   16:18 Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է 03/22/2023   20:04 Ստի մեջ ապրող ազգերն արժանի չեն անկախ հայրենիք ունենալ․ Շարմազանով

Տպավորություն է, որ Եղիշե Հակոբյանը բոցերի մեջ է գցել տունը, որտեղ զինծառայողները քնած են եղել, ցանկացած բաց կրակ տարածվելու համար, ժամանակ է պահանջում. Փաստաբանը պնդում է՝ Հակոբյանը ցուցմունք կտա 02/06/2023   17:07  |  ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք չի տվել՝ առողջական վիճակով պայմանավորված։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը` նշելով, որ նա դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալ։

Սարգսյանի գնահատմամբ՝ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը խիստ նախնական է, չի կարող փաստարկված լինել, քանի որ գործի քննությունն ամբողջական չէ, դեպքի հանգամանքներն ամբողջական բացահայտված չեն, ինչի վառ ապացույցն է երեկ Հանրային ՀԸ-ում դատախազ Արշակ Մարտիրոսյանի ելույթը, որն, ըստ էության, նշում էր, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ դեռևս քննություն է կատարվում, այսինքն, ցանկացած դետալ կարևոր նշանակություն ունի մեղադրանքի կողմի համար։

«Մոտ 20 օր է անցել, այդ օրերի ընթացքում փաստորեն քննություն իրականացնող քննիչները բամբասանքի մակարդակի լուրերի կապակցությամբ են սկսել քննություն կատարել, որ դեպքի հանգամանքները հստակեցնեն։ Ի սկզբանե ասել եմ՝ պետք չէ խանգարել քննությանը, ցանկացած անզգույշ խոսք կարող է վնասել գործի քննությանը։ Ինչևէ, ԱԻ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությանը, թե զինծառայողների դիակները հայտնաբերվել են մահճակալների վրա՝ պառկած վիճակում, մեծ աժիոտաժ առաջացրեց։ Դեռևս գործի փաստական հանգամանքները պետք է վերհանվեն, որից հետո այդ մեղադրանքները կամ կվերհաստատվեն, կամ կհերքվեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Եղիշե Հակոբյանը դիրքորոշում չի հայտնել և շահագրգիռ է, որ դեպքի բոլոր հանգամանքները վեր հանվեն, քննության առարկա դառնան։ Նա պատրաստակամ է ցուցմունք տալ, բայց այս պահին դեռևս առողջական վիճակը թույլ չի տալիս։ Սարգսյանի խոսքով՝ միայն Եղիշե Հակոբյանի ցուցմունքը չէ, որ էական նշանակություն ունի, բազմաթիվ գործողություններ կան իրականացվելու, բազմաթիվ ականատեսներ կան, գործընթացներ են նախորդել, վարույթն իրականացնող մարմինը շատ անելիք ունի։ Ինչ վերաբերում է զինծառայողների հետ փոխհարաբերություններին, պաշտպանը վստահեցրեց, որ Եղիշե Հակոբյանը որևէ զինծառայողի հետ որևէ խնդիր չի ունեցել, առավել ևս, որ ծառայության բերումով Հակոբյանն առնչություն չի ունեցել զինծառայողների հետ. «Զինվորներն ունեցել են իրենց դասակի հրամանատարը, վաշտի հրամանատարը, միայն ինքը չէ կապիտան։ Կապիտան էր նաև վաշտի հրամանատարը, որը եղել է զինվորների անմիջական հրամանատարը և առավոտից երեկո եղել է այնտեղ»։ Որքանով հայտնի է փաստաբանին՝ վաշտի հրամանատարը մեղադրյալի կարգավիճակ չունի։

Եղիշե Հակոբյանը, փաստաբանի փոխանցմամբ, 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայել է Ջաբրայիլում՝ որպես վաշտի հրամանատար, որն իր տրամադրության տակ ունեցել է զինվորական տեխնիկա, մեքենաներ, որոնցով նաև մասնակցել է պատերազմին, երբևէ զոհեր չի ունեցել ունեցել է վիրավորներ, պատերազմից հետո հաստիքը կրճատվել է, նրան տեղափոխել են գումարտակի շտաբի պետի տեղակալ, սակայն այդ հաստիքը նույնպես կրճատվել է, ապա տեղափոխել են ոչ իր մասնագիտացմամբ՝ ինժեներական ծառայության սպա, որտեղ կոնկրետ աշխատանք չի ունեցել, կատարել է պետի հանձնարարականները։

«Հետևաբար, նա չէր կարող զինծառայողների հետ անմիջական կապ ունենալ։ Բացի այդ, դեպքից երեք շաբաթ առաջ զորացրվելու դիմում է գրել, քանի որ հաստիքներն արդեն կրճատվում էին, ինքը՝ չէր հասկանում ինչ է կատարվում։ Ըստ էության, ինքը կադրային սպա է եղել, բայց իր աշխատանքով չի զբաղվել։ Զորացրման դիմում է գրել, բայց քանի որ դեռևս ութ տարի կար, որ իր ծառայության ժամկետն ավարտվի, ակադեմայի շրջանավարտ է, ուրեմն պետք է գումար վճարի՝ յուրաքանչյուր տարվա համար 1 մլն դրամի չափով, բայց ինքը չուներ այդ գումարը, զեկուցագիրը փոխել է և ներկայացրել տեղափոխման զեկուցագիր, որի մասին տվյալներ չունի»,- պատմեց փաստաբանը։

Իսկ թե արդյո՞ք Եղիշե Հակոբյանն ընդունում է, որ ավտոբենզինով փորձել է միացնել վառարանը, չէ՛ր գիտակցում դրա հնարավոր հետևանքները՝ փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց, նշեց՝ խնդիրները տարբեր են, իր պաշտպանյալը դեռևս ցուցմունք չի տվել և փաստաբանական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել։

«Համենայն դեպս, իմ պատկերացմամբ, Եղիշե Հակոբյանը չէ այս դժբախտության պատճառը։ Ավելի հստակ պատասխանելու համար ձեռքիս տակ պետք է լինեն գործի քննության տվյալներ, մասնավորապես, բազմաթիվ փորձաքննությունների եզրակացությունները, առաջնային գոնե մահվան պատճառների վերաբերյալ, թմրաբանական, արյան, հիստոլոգիական փորձաքննությունների, հրդեհատեխնիկական, նյութագիտիական համալիր փորձաքննությունների եզրակացություններ, ցուցմունքներ։ Բացի այդ, տվյալ իրադրության մեջ՝ մինչև դեպքը եղած իրավիճակը և տվյալ իրադրության մեջ զինծառայողների փոխհարաբերությունները, ինչպես նաև՝ կապված մնացած բոլոր իրավահարաբերությունները, որոնք կարգավորվում են թե՛ հրամաններով, թե՛ օրենքներով։ Միայն այս բոլոր հանգամանքների առկայության պայմաններում հնարավոր կլինի ասել՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, ում մեղքի բաժինն ինչքան էր, ով է նպաստել և ինչ պատճառահետևանքային կապ ունի ենթադրյալ անձանց գործողության կամ անգործության միջև»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ կապիտանի արյան մեջ թմրանյութ էր հայտնաբերվել, ինչպես նաև՝ նշանակված փորձաքննությանը, փաստաբանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում, բամբասանքներ չի ցանկանում մեկնաբանել, դրանք բոլորը սիրողականից ցածր մակարդակի մեկնաբանություններ են. «Այդպես չի կարելի։ Այս դեպքը ալեկոծել է ամբողջ հանրությանը, յուրաքանչյուր անզգույշ խոսք տուժողների ցավին լրացուցիչ ցավ է պատճառում, չի կարելի սիրողական մակարդակով ինչ-որ բաներ անել և փորձել երևալ ավելի կաթոլիկ, քան՝ Հռոմի Պապն է»։

Անդրադառնալով զինծառայողների միջանձնային փոխհարաբերություններին, ինչ-որ իրադարձություններ եղել են արդյոք, թե ոչ՝ փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ տեղեկություններ կան, որ ինչ-որ բաներ եղել են, որոնց վերաբերյալ տեղեկությունների տիրապետում է թե՛ Ռազմական ոստիկանությունը, թե՛ Քննչական մարմինը։

Դիտարկմանը, որ ի սկզբանե բարձրաձայնվել էր, որ կապիտանն է ավտոբենզինով փորձել միացնել վառարանը, արդյո՞ք դրանով ի սկզբանե չի խախտվել անմեղության կանխավարկածը, փաստաբանը նշեց, որ անմեղության կանխավարկածը խախտվել է նաև մեղադրանքի որոշմամբ, սակայն, հաշվի առնելով գործի հնչեղությունը, հանգամանքները, այն, որ մահացել են 15 զինծառայող, պաշտպանության կողմը և Եղիշե Հակոբյանը ձեռնպահ են մնում այդ տեսակի իրավունքների խախտումների մասին շահարկումից կամ բարձրաձայնումից։

«Գիտակցաբար լռում ենք, որ չխանգարենք։ Մենք սրանով նաև, ինչ-որ տեղ, թե՛ հասարակությանը, թե՛ քննությանը հնարավորություն ենք տալիս, որ անկաշկանդ՝ առանց որևէ այլևայլության, դետալային քննություն կատարվի, թեկուզ՝ եթե այդ քննությունը լինի Եղիշե Հակոբյանի խիստ նախնական մեղադրանք ներկայացնելու ճանապարհով։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դա արվել է նրա համար, որ ժամանակավորապես հագուրդ տրվի այն բամբասանքներին, որ Եղիշե Հակոբյանը վառարան է վառել և այլն։ Խիստ նախնական տեղեկություններ են։ Տպավորություն է, որ Եղիշե Հակոբյանը բոցերի մեջ է գցել տունը, որտեղ զինծառայողները քնած են եղել։

Ցանկացած բաց կրակ, որը կարող է տարածվել, ժամանակ է պահանջում։ Պետք է քննությանը հնարավորություն տալ՝ աշխատելու և բացահայտելու դեպքի հանգամանքները։ Եղիշե Հակոբյանը շահագրգիռ է, որ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն, անկախ նրանից՝ ինքը դրա արդյունքում կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում, կփոխվի մեղադրանքը, թե կմնա նույնը, էական չէ, որովհետև այստեղ խոսք է գնում 15 զինծառայողի մահվան մասին »,- եզրափակեց փաստաբանը։


Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, որը մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նույն մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։ Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև այրվածքներով հոսպիտալացված կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 06/02/2023  |  ԼՐԱՀՈՍՎաշտի կացարանի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների մարմինները ննջարանի տարբեր հատվածներում էին. ՓԾ պաշտոնյան ցուցմունքում հերքել է նախկինում արած հայտարարությունը
20:11 05/02/2023  |  Արտակարգ պատահարներՀրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում
18:35 05/02/2023  |  Միջազգային լրահոսԲեռլինում ծերանոցում հրդեհ է բռնկվել
18:20 05/02/2023  |  Արտակարգ պատահարներՍեբաստիայի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
16:28 05/02/2023  |  Արտակարգ պատահարներԵրևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
11:13 05/02/2023  |  Միջազգային լրահոսՉիլիում անտառային հրդեհներից զոհվածների թիվը հասել է 22-ի
19:09 04/02/2023  |  Արտակարգ պատահարներՀրդեհ Սարյան փողոցում
11:55 04/02/2023  |  Արտակարգ պատահարներՀրդեհ Վարդենիս քաղաքում
10:43 04/02/2023  |  ՄամուլՀրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել. «Ժողովուրդ»
12:45 02/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱյրվածքներ ստացած զինծառայողների վիճակը բավարար է, մի քանի վիրահատություններ են սպասվում․ առողջապահության նախարար

Արխիվ

[]