Թեմաներ
Երեքշաբթի 03 / 21 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/21/2023   14:56 Ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչին՝ զինվորին հաց տանելիս 03/21/2023   14:52 Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր օրինական կոլեկտիվ իրավունքներից ու իր ինքնիշխանությունից. Մասիս Մայիլյան 03/21/2023   14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով 03/21/2023   14:39 «ՔՊ»-ն այսօր կհանդիպի ՄԻՊ-ի թեկնածուի հետ 03/21/2023   14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան 03/21/2023   14:29 ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ. Ուղիղ 03/21/2023   14:27 Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսերին չի կանգնեցրել պատերազմը. Մամիջանյան 03/21/2023   14:15 81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը 03/21/2023   13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան 03/21/2023   13:20 Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. տուժածներ չկան 03/21/2023   13:09 Հայաստանը երկար ժամանակ չունի, պետք է հնարավորինս շուտ հասնել իշխանափոխության. Թեւանյան 03/21/2023   13:02 «Վովայի Արշակի»՝ Արշակ Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է. ՀԿԿ-ն մանրամասնում է 03/21/2023   12:59 Արցախի ՄԻՊ-ի նոր զեկույցը՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին 03/21/2023   12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան 03/21/2023   12:50 Նորածնի մարմինը հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկերով մասնակի ծածկված, մարմնի կողքը եղել է սավան, պարկ, խաղալիքներ, ծննդկանի ինքնությունը դեռևս պարզված չէ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 03/21/2023   12:43 «Դատե՛ք, ինչո՞ւ չեք դատում». ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ընդդիմադիր պատգամավորները զրկվեցին ելույթի իրավունքից 03/21/2023   12:38 Փաշինյանն ուժեղացված թիկնազորով գտնվում էր «Նաիրի» հիվանդանոցում. այցելել էր Ալեն Սիմոնյանին 03/21/2023   12:32 Կշեռքի մի նժարին ժողովրդավարական արժեքներն են, մյուսին ՝ նավթն ու գազը. հենց այստեղ է, որ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արթուր Թովմասյան 03/21/2023   12:27 Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել 03/21/2023   12:25 Կաթողիկոսի, գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը Լաչինի փակման 100-րդ օրվա կապակցությամբ 03/21/2023   12:20 ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ 03/21/2023   12:13 Գույքի ապօրինի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել. Արթուր Մանուկյանից կբռնագանձվի շուրջ 82 մլն դրամ 03/21/2023   12:05 Մոսկվայում ադրբեջանցի վարձու մարդասպան է ձերբակալվել 03/21/2023   12:01 Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին 03/21/2023   11:59 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ 03/21/2023   11:56 Դատավոր Անուշավան Մուշեղյանը Կոտայքի մարզի դատարանից տեղափոխվեց Երևան 03/21/2023   11:52 ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել 03/21/2023   11:49 Համակարգային կոռուպցիա, պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացում, կասկածելի բիզնես գործունեություն.ԱՄՆ պետդեպի զեկույցը՝ Հայաստանի իրավիճակի մասին 03/21/2023   11:43 Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված 03/21/2023   11:38 Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ. մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30%-ով 03/21/2023   11:33 Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը. գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից 03/21/2023   11:31 Էրեխեք ջան, չլինեք կաշառակեր, չլինեք գող և ավազակ, ինչպես եղել է օրինակ Հովիկ Աբրահամյանը. Կոնջորյանը դիմեց աշակերտներին 03/21/2023   11:25 Գողը ամենաբարձրն է գոռում «բռնեք գողին». Թևանյանին ծափահարեցին 03/21/2023   11:20 ԱԺ-ում թեժ էր. «ո՞նց կգնահատեք, Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակով ա՞. էդ ժամանակ նախարար եք եղել». Ալեքսանյանը հարց ուղղեց Մինասյանին 03/21/2023   11:16 Տպավորություն է, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք խորհրդարանում. Կոնջորյանը՝ Թևանյանին 03/21/2023   11:08 Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել 03/21/2023   10:37 Տոյվո Կլաարն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են 03/21/2023   10:30 Բոլոր հնարավոր հոդվածներով դիմել էինք ՀԱՊԿ, բայց էդ մեր դաշնակիցները չեկան. խաբելու մասին որ խոսում եք, պարոն Թևանյան, հստակ խոսեք, որովհետև շատ բան կա ասելու. Ալեքսանյան 03/21/2023   10:28 Թշնամին Արցախից և Հայաստանից ոչ պակաս քան նոր կապիտուլացիա է սպասում. Չալաբյան 03/21/2023   10:19 ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ 03/21/2023   08:30 Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է 03/21/2023   08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» 03/21/2023   08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ» 03/21/2023   08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ» 03/21/2023   07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ» 03/21/2023   07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ» 03/21/2023   07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ» 03/21/2023   07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ» 03/21/2023   07:38 Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները կասկածներ ունեն․ ինչ են ասել դատարանում․ «Ժողովուրդ» 03/21/2023   07:31 Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»
03/20/2023   18:48 Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը. այժմ նա «Նաիրի» ԲԿ-ում է 03/19/2023   15:53 «Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորհված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան 03/19/2023   17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան 03/20/2023   22:22 Կարկուտ է, ու դեմը պետք ա հրատապ առնենք, որ առաջ չգան․ Ջերմուկում կրակում են․ Oragir.News 03/20/2023   14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան 03/20/2023   21:53 Հակառակորդը հարձակվել է սահմանի ողջ երկայնքով, որևէ հրամանատար զորքը մարտական պատրաստվածության բարձր աստիճանի չի բերել, բայց մեղադրվում է միայն Սևակ Աբրահամյանը. Պաշտպան (տեսանյութ) 03/20/2023   20:44 «Բասեյն ունենք, գնացել էինք ջուրը բացելու, այդ ժամանակ կրակեցին». Երանոսյան 03/21/2023   07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ» 03/19/2023   21:37 Տարրական դպրոցի ուսուցչուհին դանակահարել է զուգընկերոջը եւ մարմինը թաղել տան հետնամասում գտնվող այգում 03/20/2023   22:37 «Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը». Արմեն Աշոտյան 03/20/2023   14:07 Չգործող հյուրանոցում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com 03/20/2023   15:04 Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի են ենթարկել 33-ամյա կնոջ և 31-ամյա տղամարդու 03/20/2023   15:59 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ 03/20/2023   15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան 03/20/2023   17:50 Ղարաբաղցիների համար Դոնբասի օրինակով իրավունքների ամրագրումը կարող է ընդունելի լինել․ Լավրով 03/20/2023   19:54 «Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը». Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով 03/20/2023   19:40 Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. Հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում են դատական սանկցիաներով լռեցնել լրատվամիջոցին 03/20/2023   13:38 Նոր ռազմական գործողությունների վտանգը բավականին բարձր է. Սիմոնյան 03/19/2023   16:18 Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 03/19/2023   21:09 Վարշավան նշել Է Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու պայմանը

«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է». Ժաննա Անդրեասյան 02/03/2023   17:45  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում:

Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով է միայն հնարավոր ստեղծել բովանդակություն ու ստանալ արդյունք:

«Կարևոր է հասկանալ, թե արտադպրոցական կրթությունը ինչ խնդիր պետք է լուծի կրթական համակարգում: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է և այն հնարավորությունները, որ բոլոր հնարավոր գործիքներով բացում ենք նրա առջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դա նաև ֆորմալ կրթական հաստատությունների որակը բարձրացնելու ճանապարհ է:

«ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիր». նպատակը

Թեմայի համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրին», որը գործող օրենք է և հստակ պատկերացում է տալիս, թե ինչ փոփոխությունների ուղղությամբ պետք է աշխատել:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն յուրաքանչյուրին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն:

«Շատ կարևոր է, որ ռազմավարությամբ կրթությունը հանրահռչակում ենք իբրև հանրային բարիք, որը պետք է ապահովի կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ձևավորի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Այս համատեքստում արտադպրոցական կրթությունը և ոչ ֆորմալ կրթական համակարգը դառնում են ծրագրի կարևոր բաղադրիչ»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը:

Նա ներկայացրել է ծրագրի երեք հիմնական ուղղությունները: Առաջինը, որը առանցքային է, համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումն է: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում յուրաքանչյուրի համար պետք է հասանելի լինեն որակյալ կրթական ծառայությունները:

Երկրորդ ուղղությունը կրթության արդյունավետության բարձրացումն է՝ նորարար գործիքներով համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու ծախսարդյունավետ և թափանցիկ եղանակներով:

Վերջին ուղղությունը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ ստեղծելու կրթական ծառայություն և բովանդակություն, որը կարող է հետաքրքիր լինել աշխարհին: Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ պետական քաղաքականությամբ պետք է խրախուսվի նմանատիպ ծառայությունների զարգացումը, և այսօր արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրեր կան. դրանք են՝ «Թումոն», «Արմաթը»:

Ըստ ոլորտների՝ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրի» թիրախները

Պլանավորվում է՝ մինչև 2030 թվականը 5 տարեկան բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ, ինչը էական է նրանց հետագա կրթական արդյունքի տեսանկյունից: 3-5 տարեկան երեխաների համար սահմանված թիրախներն են՝ 2026 թվականից ապահովել 85 տոկոս ընդգրկվածություն, 2030 թ.՝ 95 տոկոս:

Հանրակրթության ոլորտում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակի նվազեցման խնդիրը ևս թիրախային է: Հարցը քննարկվել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ Կրթության տեսչական մարմնի նիստում: Արտադպրոցական ուսուցումը գալիս է օգնելու նաև այս խնդրի լուծմանը:

Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ 2030 թ. սահմանված է անգրագիտության մակարդակի նվազեցում՝ մինչև 5 տոկոս: «Պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչպես ենք դրա չափելիությունն ապահովելու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախնական և միջին մասնագիտական կրթության թիրախ է ոլորտում ընդգրկվածության մեծացմանը նպաստելը, հատկապես այն մասնագիտություններում, որոնք հանրային զարգացման համար ունեն ռազմավարական նշանակություն:

Բարձրագույն կրթության ոլորտում, որպես թիրախ, նախարարն ընդգծել է. «Առանցքային է, թե ավագ դպրոցի շրջանավարտների քանի տոկոսը պետք է բուհ ընդունվի: Սա կարևոր է երկրում մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Պետական քաղաքականությամբ շարունակաբար պետք է խրախուսել բոլորի կարողությունների զարգացումը, ինչը սոցիալական վիճակի բարելավման կարևոր ուղղություններից է, քանի որ կրթությունն աղքատության հաղթահարման կարևոր մեխանիզմներից մեկն է»:

Առանձնացվել են բոլոր մակարդակներում կրթական ծառայությունների կազմակերպման թիրախները՝ կախված տարբեր խնդիրներից: Օրինակ՝ նախադպրոցական ոլորտում ծառայությունների իրականացումը նախատեսվում է համայնքային կազմակերպությունների կողմից: Հանրակրթության ոլորտում կառավարման մեխանիզմները վերանայման փուլում են, իսկ ՄԿՈՒ ոլորտում համատեղ կառավարման ձևաչափեր են նախատեսվում՝ նաև ձեռնարկատիրական ոլորտի խթանման միջոցների ներդրմամբ: Բարձրագույն կրթության ոլորտում թիրախային են բուհերի մրցունակության բարձրացումը և օտարերկրյա ուսանողների թվի մեծացումը:

Նախարարն անդրադարձել է նաև մանկավարժների վարձատրության բարձրացման մեխանիզմներին, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ:

«Մարտի կեսին պետք է հաստատենք գործողություների ծրագիրը: Այն շուտով կներկայացվի հանրային քննարկման»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:31 03/02/2023  |  Մամուլ9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
18:58 28/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում Բանակի օրվա ցուցադրական վարժանքին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը
10:32 17/01/2023  |  ՄամուլՋանքեր է գործադրում համակարգը լիովին «իրենով անելու» համար. «Փաստ»
17:50 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ
13:10 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր խնդիրն է ձևավորել բուհի խորհուրդը. Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին
12:46 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍԳործում է համաճարակային ֆիլտր. Ժաննա Անդրեասյան
16:42 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀաստատվել են պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը
10:11 23/12/2022  |  ՄամուլՈվ է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին. «Հրապարակ»
09:01 22/12/2022  |  ՄամուլԻրականություն կդառնա՞ գլոբալիստական «միասնական դասագիրքը»․ «Փաստ»
16:12 21/12/2022  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին

Տեսանյութեր

03/21/2023   11:03 ՔՊ-ի տունը կռիվ է ընկել. Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում, Թորոսյանից երես են թեքել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]