ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն ուսումնասիրել է «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը 02/03/2023 11:24 | Քրեական խրոնիկոն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տրված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում, ուսումնասիրել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի կատարման համար պետական բյուջեից հատկացվել է 16 մլն 695,1 հազար դրամ: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սուբվենցիայի ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. դրանք չեն համաձայնեցվել Շիրակի մարզպետարանի հետ: Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ևս չի համապատասխանել Կառավարության որոշմամբ հասատված կարգին:
Ըստ փաստաթղթերի՝ Ծրագրով նախատեսված աշխատանքները փաստացի ավարտվել, իսկ ջրագիծը շահագործման է հանձնվել 2021 թվականի նոյեմբերի 18-ին: Նշվածի վերաբերյալ կազմվել է «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտ: Այն իրենց ստորագրություններով և կնիքներով հաստատել են Շիրակի մարզի տեսչական մարմնի ներկայացուցիչ Գ.Ե.-ն, «Վեդի Պլաստ» ՍՊԸ տնօրեն Ա.Պ.-ն, «ԱԳԷԱ» ՍՊԸ տնօրեն Ռ.Ս.-ն, «ԼՍ նախագիծ» ՍՊԸ տնօրեն Ա.Ս.-ն, մինչդեռ, ակտում բացակայել է Շիրակի մարզպետարանի ներկայացուցչի ստորագրությունը, որի արդյունքում գումարը չի փոխանցվել շինարարական ընկերություններին, իսկ որպես համայնքի ներկայացուցիչ՝ փաստաթուղթը ստորագրել է համայնքի նախկին ղեկավար Մ.Ղ.-ն (վերջինիս արարքին տրվել է իրավական գնահատական, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան):
2023 թվականի հունվարի 30-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է Ամասիա համայնքի ղեկավարի գրությունը, որում նշվել է, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Աղվորիկ բնակավայրում՝ մինչև առաջացած խնդրի՝ համայնքի միջոցներով կարգավորումը, «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից անցկացված ջրագծերով հինգ հասցեներում ջրամատակարարում չի իրականացվել, Բերդաշեն համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագծի անցկացման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակիչները տվյալ ջրագծից չեն օգտվում՝ ջուր չլինելու պատճառով, իսկ Զարիշատ բնակավայրում «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից կառուցված ակունքը գրեթե չի գործում:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք, ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն) նախատեսված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տվյալներ, 2023 թվականի փետրվարի 2-ին Շիրակի մարզի դատախազը ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ուղարկել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ