ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն իմ տունն է, ես այստեղ ինձ լավ եմ զգում. Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող (տեսանյութ) 02/03/2023 14:35 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանն իմ տունն է, ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթող, ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ով ծնվել է՝ Վրաստանում, ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն իր բոլոր մրցաշարերում հանդես է գալիս հայկական դրոշի ներքո։
«Ես ընտանիքիս հետ եմ ապրում, բայց անընդհատ տեղափոխվում եմ: Մրցումների բնույթն այնպիսին է, որ անընդհատ ճանապարհորդում եմ՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա կամ Դուբայ եմ գնում: Եթե ինձ հարցնեն, թե որտեղ եմ ապրում, ես կդժվարանամ պատասխանել, բայց քանի որ ամենուր հանդես եմ գալիս ՀՀ դրոշի ներքո, հենց դա էլ իմ տունն է»,- նշեց երիտասարդ մարզիկը:
Մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը և առաջինը լինելու ձգտումը Արթուրի մոտ դեռ մանկուց է եղել, որն հետագայում արտացոլվել է ավտոարշավային կյանքում, մարզաձև, որտեղ կարևոր ու հաճախ նաև ճակատագրական են թիմի ու տեխնիկայի պատրաստվածությունն ու դիմացկունությունը: Եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան այն չէ, հաղթանակն ապահովելը գրեթե անհնար է:
«Եթե ուզում ենք 100 տոկոսանոց արդյունք ապահովել, պետք է պատրաստվենք 150 տոկոսով: Երբ մեքենան 24 ժամ ընթանում է մարաթոնում, իրականում այդ մեքենան, մեխանիկը, ամբողջ թիմը պետք է պատրաստ են ևս 24 ժամ կարողանալ նույն ընթացքն ապահովել»,- նշում է մարզիկը
Այդպես էր պատրաստվել նաև վերջին մրցաշարի ժամանակ: Գիտեր՝ մարաթոնը 6 ժամ է տևելու, բայց պատրաստ էր 24-ժամյա գրաֆիկով արշավել: Արթուրի խոսքով՝ յուրաքանչյուր մրցումից առաջ պետք է ուժերդ հավասարաչափ բաշխես և պատրաստ լինես մրցաշարում հանդիպող անակնկալ ու անխուսափելի իրավիճակներին: Իսկ մրցաշարում ամենաանսպասելի իրավիճակներ լինում են՝ որքան ասես. ամենաանսպասելի պահին կարող են ամենանհարմար խնդիրներ ծագել՝ այլ ավտոարշավորդների, մեքենայի, վառելիքի, անգամ թիմի ռազմավարության փոփոխության հետ կապված:
Արթուրի ամենաերկար արշավը 2016-ին էր, որտեղ հայազգի ավտոարշավորդը 8 ժամ ղեկին էր. սա ամենաերկար ժամանակահատվածն է, որ մրցույթի ժամանակ թույլատրվում ղեկին լինել:
«Պատկերացրեք՝ թեկուզ մեկ հավելյալ շրջան են ավելացնում, այդ շրջանը կարող է լինել շատ բարդ, շատ դանդաղ, քանի որ ուժերի գերլարում է պահանջվում: Թույլ տվեք համեմատել նաև բոքսի հետ որովհետև բոքսում 1 կամ 2 ռաունդ ավելացնեն, իսկ իմ պարագայում ինչ որ պատմում էի, միանգամից 3 ռաունդ ավելացրին»,- պատմում է Գորոյանը:
Ամենալավ արդյունքը Արթուրը գրանցել է 2013 թվականին. 4 ժամանոց մրցաշարում ավտոարշավորդը զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ էմոցիոնալ առումով ամենահաջողվածը վերջին՝ Աբու Դաբիի մրցարշարն էր: Ասում է՝ առաջին դեպքում ինքը թիմում միակ հայն էի, իսկ Աբու Դաբիում՝ թիմի 3 մարզիկները հայեր էին:
Արթուրը ավտոարշավով զբաղվում է ավելի քան 10 տարի, հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցումների, 2009-ին դարձել է կարտինգի չեմպիոն, այնուհետև սկսել է ուժերը փորձել GT1, GT2, GT3 ավտոմրցաշարային դասերում:
2013 թվականին C կարգի լիցենզիա է ստացել, որը նրան թույլ է տվել հանդես գալ առաջին կարգի միջազգային մրցումներում։ Հենց այդ ժամանակ էլ Արթուրը որոշել է Հայաստանն աշխարհին հայտնի դարձնել ու բոլոր մրցումներում հանդես գալ հայկական եռագույնի ներքո: Ասում է՝ շատ է ուզում, որ մեր երկրում էլ այդ մարզաձևը զարգանա, որ մի օր հնարավոր լինի հայկական թիմով միջազգային մրցաշարերին մասնակցել:
«Մի բան է երբ ես որպես անհատ եմ ներքո հանդես գալիս Հայաստանի դրոշի, բոլորովին այլ, երբ Հայաստանն իր թիմն է ուղարկում միջազգային մակարդակի մրցաշարերի ու այդ թիմն այնտեղից գավաթ է բերում»,- անկեղծանում է ավտոարշավորդը:
Իսկ թիմը միայն մարզիկները չեն: Տեխնիկական, վարչական բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը մեծ ու երկարաժամկետ ներդրումներ, հովանավորներ է պահանջում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
- 03/21/2023 11:33 Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը. գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից
- 03/21/2023 10:28 Թշնամին Արցախից և Հայաստանից ոչ պակաս քան նոր կապիտուլացիա է սպասում. Չալաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/21/2023 13:20 Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. տուժածներ չկան
- 03/21/2023 12:27 Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
- 03/20/2023 21:41 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 03/20/2023 21:11 Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը