ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործով կալանավորված Գոռ Աղեկյանը մեղադրանքը չի ընդունում. պատճառահետևանքային կապ չկա.փաստաբան 02/02/2023 22:37 | ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան գործով կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գոռ Աղեկյանի պաշտպան Ժորա Համբարձումյանը։
Գոռ Աղեկյանին մեղսագրվում է զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշորեն առաջացրել է մարդու մահ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Աղեկյանը հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով ապահովելու հրդեհային անվտանգության կանոնները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Պաշտպան Ժորա Համբարձումյանը, սակայն, նշում է՝ գործով ձեռք բերված տվյալներով այլ հանգամանքներ են հաստատվում, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող հրապարակել ձեռք բերված տվյալները։ Բացի այդ, պաշտպանը կարևորեց պատճառահետևանքային կապի բացակայությունը՝ պարտականությունների ենթադրյալ չկատարման և դեպքի հետ։
«Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ ինչ-որ մի առարկա ենթադրենք չի եղել՝ հրդեհը կասեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, ապա, միևնույն է, օբյեկտիվորեն նույն շինությունն այնպիսի վիճակում էր գտնվում և հենց կոնկրետ անձի անփույթ գործողությունների հետևանքով, որի համար իր պաշտպանյալը պատասխանատվություն չի կրում։ Այսինքն՝ ոչ համապատասխան վառելիքով, որն արգելված է եղել կանոնագրքով, փորձել են վառարան վառել, հրդեհ է բռնկվել։ Հանրությանն էլ պարզ է, որ հատակը փայտյա է եղել, շինությունը մեկ ելք է ունեցել, եթե այդտեղ կրակմարիչ էլ լիներ, հնարավոր չէր լինի կասեցնել, ուստի, հենց նախաքննության մարմնի կողմից հստակ պետք է պատասխանատու անձը որոշվեր, ինչից հետո միայն մեղսագրվեր այլ ենթադրյալ արարք»,- նշեց փաստաբանը։
Դիտարկմանը, որ սա առաջին դեպքը չէր, ամիսներ առաջ Սյունիքի մարտական դիրքերից մեկում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում էր հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով զինծառայող է մահացել, սակայն իրավապահներն անգամ միջնորդագիր չեն ներկայացրել՝ ուսումնասիրություններ կատարելու, նման դեպքերը կանխարգելելու համար, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ համապատասխան շինություններում պետք է պայմաններն ի սկզբանե ստեղծված լինեն՝ հնարավոր դժբախտ պատահարներ կանխելու համար. «Բնականաբար քրեական վարույթ է նախաձեռնվում և վարույթով կոնկրետ անձանց մեղադրանք է առաջադրվում, պարզվում է, թե ինչպես է տեղի ունեցել։ Կարող եմ ասել, որ պետք է համակցության մեջ գնահատվի, հստակ պատասխանատու անձը պարզվի։ Այն չափանիշները, որն ի սկզբանե պետք է ապահովված լինեն, դա չի քննարկվում։ Ի սկզբանե պետք է լինի վառարան, ապահովված լինի համապատասխան վառելանյութով, երկու մուտք ու ելք ունենար շինությունը, հատակը չպետք է լինի փայտից և այլն։ Այդ ամենը պետք է ապահովված լինի, միայն դրանից հետո փնտրեն պատասխանատու անձանց»։
Գոռ Աղեկյանը վարույթի շրջանակներում ցուցմունք տվել է, որոնց բովանդակության վերաբերյալ փաստաբանը փակագծեր չբացեց, միայն արձանագրեց, որ առկա տվյալներով հմնավոր կասկածը՝ անձի առնչությունն իրեն վերագրվող արարքին՝ հիմնավոր չէ, միանշանակ չէ։ Կալանավորման միջնորդության մեջ թվարկվել են մի շարք նյութեր, տվյալներ, սակայն այդպես էլ չի երևում պատճառահետևանքային կապը, չի երևում, թե ով է պատասխանատու անձը։ Աղեկյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս չի կատարվել, սակայն կիրականացվեն, որոշ անձանց ցուցմունքների միջև կան հակասություններ։
«Ցուցմունքներն ընդհանրական են։ Գործով ձեռք բերված տվյալներով չի հաստատվում Գոռ Աղեկյանի հակահրդեհային անվտանգության պահպանման պատասխանատու անձ հանդիսանալու հանգամանքը»,- նշեց Համբարձումյանը։
Գոռ Աղեկյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Պաշտպանության կողմը կվիճարկի թե՛ կալանավորման հիմքերի, թե՛ հիմնավոր կասկածի առկայության հարցը։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, որը մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նույն մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։ Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև այրվածքներով հոսպիտալացված կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
- 03/21/2023 11:33 Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը. գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/21/2023 13:20 Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. տուժածներ չկան
- 03/21/2023 12:27 Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
- 03/20/2023 21:41 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 03/20/2023 21:11 Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար