ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը. «Փաստ» 02/02/2023 10:07 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն արդեն մոտ 17 ամիս՝ ավելի քան 530 օր գտնվում է անազատության մեջ: Սա՝ այն պայմաններում, երբ անազատության մեջ գտնվելու ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, ինչպես իրեն ճանաչողներն են ասում, առանձնապես չի բարձրաձայնել՝ ելնելով իր անցած ճանապարհից, մարդկային տեսակից և երեք պատերազմներին մասնակցելու փաստից: «Փաստ» թերթի տեղեկություններով, գտնվելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, Գասպարյանը նաև ունեցել է առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել գրանցել շտապ օգնության կանչ:
Ի դեպ, որքան մեզ է հայտնի, մինչև կալանավորումը Գասպարյանը նման առողջական խնդիրներ չի ունեցել: Իրավաբանները նշում են, որ իրավունքի մեջ այս իրավիճակը բնութագրվում է որպես մարդու խոշտանգում: Ավելին, մոտ 7 ամիս, ինչպես Արամ Գասպարյանի փաստաբաններն են նշում, դատարանի կողմից նա լսված չի եղել: Ի մասնավորի, նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին: Դատավոր Ֆարխոյանը միջնորդությունը մերժել էր, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչ հունվարի 30-ը, դատարանն ընդամենը երեք դատական նիստ է նշանակել, որոնք փաստացի չեն կայացել, որոնցից մեկը՝ դատական իշխանության կողմից ժողովի նախաձեռնման հետևանքով:
Այսինքն, դատարանը, փաստացի գիտակցելով, որ իր որոշմամբ կա կալանավորված անձ, 7 ամսվա մեջ ընդամենը երեք դատական նիստ է նշանակում, որոնցից մեկն էլ չի կայանում դատավորի՝ ժողովի մասնակցելու պատճառով: Հավելենք, որ ըստ իրավաբանների, քրեական վարույթն ամբողջությամբ կազմված է ընդամենը ինչ-որ կենցաղային խոսակցությունների վրա, և Արամ Գասպարյանը 530 օրից ավելի կալանավորված է այնպիսի մեղադրանքներով, որոնց պարագայում, նույնիսկ գործում ոչ մի փաստ չլինելու պայմաններում, բայց մեղադրական բնույթի դատավճռի դեպքում, անխուսափելիորեն գործելու է ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որի պայմաններում Արամ Գասպարյանն արդեն իսկ փաստացի պատժի 1/3 կրելու հիմքով կարող էր հենց հիմա ազատ արձակվել: Սակայն նույնիսկ այս պայմաններում դատավոր Ֆարխոյանը գտնում է, որ Արամ Գասպարյանը պետք է շարունակի մնալ կալանավորված:
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին դատավոր Արմեն Դանիել յանը, որը հայտնի է իշխանությունների ցանկությամբ բոլորին կալանավորելով, գտել էր, որ Արամ Գասպարյանին պետք է կալանավորել, քանի որ երկու վկա կա, որոնք պետք է լսվեն դատարանում: Այդ երկու վկաները լսվել են դեռևս 2022 թվականի հուլիսին, բայց 2023 թվականի փետրվար ամիսն է, այնինչ Արամ Գասպարյանը դեռ կալանավորված է: Այսինքն, ստացվում է, որ Ֆարխոյանը գերազանցում է նույնիսկ Արմեն Դանիել յանին:
Ի դեպ, հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում, այդ թվում՝ Հայաստանի դեմ կայացված գործերով, նշել է, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգն ընդունելի է վարույթի սկզբնական փուլում. այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում դրանք այլևս բավարար չեն անձի կալանքը հիմնավորելու համար։ Այս հանգամանքը ևս հստակ նշվել ու հիմնավորվել է դատարանում, սակայն, ինչպես երևում է, դատավոր Ֆարխոյանի համար նույնիսկ դա նշանակություն չունի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02․02․ 23 թ համարում։
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել