ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի են ՔԿ-ի տարվա լավագույն քննիչն ու ստորաբաժանումները 02/02/2023 15:30 | ԼՐԱՀՈՍ

2022թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փետրվարի 1-ին կայացած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը ներկայացրել է այն նոր չափորոշիչները, դրանց հիման վրա կատարված վերլուծական աշխատանքները, ուսումնասիրությունների ընթացակարգերը, որոնց հիման վրա կատարվել է ընտրությունը։
Քննչական կոմիտեի ստորաբաժանումների և քննիչների շահադրդմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված այս գործընթացի անաչառության մակարդակը բարձրացնելու նպատակով 2023թ․ տարեսկզբին փոփոխություններ են կատարվել «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ ՔԿ նախագահի համապատասխան հրամանում։
Ըստ նոր չափորոշիչների, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝
· ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը (բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան),
· ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Դավիթ Ֆլջյան),
· ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Աղասի Իսահակյան)։
Հանձնաժողովի կողմից ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրությամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Կարեն Մովսիսյանը։
Հանձնաժողովի առաջարկությամբ նախորդ տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, որակյալ աշխատանքի և բարձր ցուցանիշներ ապահովելու համար ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել նաև «Լավագույն քննիչ»-ի թեկնածու հանդիսացած ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Սարգիս Հակոբջանյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Սարգիս Մելքոնյանը։
ՀՀ ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևատրվողներին, մաղթել արդյունավետության առավել բարելավում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ համակողմանի և բծախնդիր ուսումնասիրության արդյունքում օբյեկտիվ ընտրություն կատարելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/23/2023 08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»
- 03/23/2023 08:04 Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 08:02 Խփիր գրպանին․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:58 Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 07:54 Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
- 03/23/2023 07:51 ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:37 Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/23/2023 21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել
- 03/23/2023 18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ)
- 03/23/2023 18:44 Վերջին մեծ հայը
- 03/23/2023 18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
- 03/22/2023 21:50 Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- 03/22/2023 21:00 Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը