ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պոպուլիզմը և աղանդավորական ծայրահեղական արժեհամակարգը դարձրել են քաղաքական վարչակարգի մեթոդ՝ այն տարածելով մեր հասարակության մեջ․ քաղաքական մեկնաբան 02/02/2023 13:42 | Մեկնաբանություն

Փաշինյանի աջակիցները չունեն նրա ընկալման և ընդունման ռացիոնալ կամ իռացիոնալ մոտեցում: Նրանք ընկալում են Փաշինյանին հենց այնպես, ինչպես նրան հրամցնում է նրա սեփական պրոպագանդան, որի վրա ծախսվում են միլլիոնավոր դոլլարներ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Վլադիմիր Մարտիրոսյանը։ Քաղաքական պրոպագանդան ունի նրբություն, այն չի քննարկում քաղաքական գործչի վարքը, միտքը, մոտեցումը այլ բացառապես հրամցնում է նրա «ճշմարտացիությունն» ու «անսխալականությունը»:
Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ:
Հայաստանի նոր քաղաքական «էլիտայի» և դրա առաջնորդի բնույթի, որակի և բովանդակության ընկալումն ու խորքային վերլուծությունը էական նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչպիսի իրական ձգտումներ, քաղաքական շարժառիթներ և մղումներ ունեն նրանք: Արդյո՞ք դրանք իրականում նոր «էլիտայինն» են, թե՞ մենք գործ ունենք այդ գործողություններն ու շարժառիթները կիրառող անտեսանելի «շահառուների» հետ:
Վերջին միտքը առավել հիմնավոր կյանքի իրավունք է ձեռք բերում, երբ սկսում ես ոչ թե մակերեսային «մասսայական օգտագործման» տեսանկյունից, այլ խորքային և համընդգրկուն դիտանկյունից գնահատել պրոցեսները, որոնք հարուցվում են իբր իշխանությունների կողմից, բայց կարծում եմ իրականում «ուրվական շահառուների» կողմից: Այս «շահառուների» իրական մղումները և շահերը կարող են լինել և սկսվել ֆինանսատնտեսական և ռազմաքաղաքական տարածաշրջանային շահերից մինչև գեոստրատեգիական ազդեցության գոտիներ կամ ուղղակի կրեն սոցիալ-էքպերիմենտալ բնույթ:
Բայց մաքսիմալ էֆեկտի հասնելու համար մեկ բան աներկբա է: Վերը նշված մղումների և շահերի լոկալ դերակատարները չպետք է ունենան և կրեն խորքային պատկերացումներ, ինտելեկտուալ և մասնագիտական խորություն, այլ պետք է լինեն պրիմիտիվ, կեղծ լոզունգային աշխարհայցքի և պարտադիր բևեռային մտածողության կրողներ, որոնք ձգտել են կազմաքանդման առանց կառուցելու մասին որևէ ստրատեգիական և արժեքային պատկերացումների: Վերջին հանգամանքը նոր քաղաքական էլիտայի որակման անքակտելի բնորոշիչ գիծն է, հատկապես, երբ դիտարկում ես վերջին կադրային նշանակումները:
Արդյունքում իշխանական քաղաքական էլիտայի հիմնական քաղաքական սևեռուն միտքը, դարձել է գերնպատակ, որը լայն զանգվածներին վերահսկելն է, իրենց սեփական նպատակների և «շահառուների» քաղաքական խաղի և շահի համար որպես գործիք կամ «դեստրուկտիվ զանգված» օգտագործելը:
Էլիտայի գերագույն գլխավոր քարոզչին բնորոշ է կեղծիքը, դերային խաղերը, ամեն գնով տպավորություն թողնելը, ագրեսիվ գրգռունակությունը, որն ուղղված է դեպի դուրս, դեպի քաղաքական օպոնենտներ, իսկ վերջերս նաև դեպի սոցիալական շերտեր, կրթություն և նույնիսկ ԴՆԹ:
Գերագույն գլխավոր մանիպուլյատորին ներհատուկ է նաև ապատիան ու տագնապները։ Նրա կողմից օգտագործվող բանալի բառերի հոգեվերլուծությունը վեր է հանում նրա ներքին տագնապները, պատժվելու վախը, բարոյական հանցանքը և ինֆանտիլ անօգնականությունը։ Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունների համար անհրաժեշտություն են դառնում կոնֆլիկտները, կոնֆրոնտացիան, նրանց սևեռուն միտքը՝ ուրիշներին վերահսկելն ու կառավարելն է, ցինիզմը, կեղծիքն ու անհավասարակշռությունը, իսկ վերջերս նաև անպատժելիությունը, ինչին հասել են օպոնենտության բացակայության արդյունքում:
Սրանք քաղաքական սիմպտոմներ են, որոնք այլևս խոսում են նրա մասին, որ երբեմնի «կիսաժողովրդավարական կամ պսևդոժողովրդավարական ռեժիմը» այլևս տրանսֆորմացվում է ավտորիտար ռեժիմի, քանի որ ունի ինքնապահպանման խնդիր, իսկ գլխավոր քաղաքական ակտորը սկսում է հաշվի չնստել օրենքի, իրավունքի և սահմանադրականության հետ, դրանք հարմարեցնելով սեփական կամքին և դեսպոտիկ մղումներին։ Սակայն այս ամենը մատուցվում է այսպես կոչված «ժողովրդի անունից, ժողովրդի համար և հանուն ժողովրդի» դիզայներական փաթեթավորմամբ:
Նմանատիպ մոդելները լայնորեն օգտագործվում են կրոնական տոտալիտար աղանդների քարոզչա- հոգեբանական ազդեցության համար»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/23/2023 08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»
- 03/23/2023 08:04 Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 08:02 Խփիր գրպանին․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:58 Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 07:54 Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
- 03/23/2023 07:51 ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:37 Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/23/2023 21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել
- 03/23/2023 18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ)
- 03/23/2023 18:44 Վերջին մեծ հայը
- 03/23/2023 18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
- 03/22/2023 21:50 Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- 03/22/2023 21:00 Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը