Թեմաներ
Ուրբաթ 03 / 24 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/23/2023   23:55 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/23/2023   23:47 Ֆրանսիական Ռուանում պոկվել է ցույցի մասնակից կնոջ ձեռքի մատը 03/23/2023   23:38 Չինաստանը դարձել է «Հյուսիսային հոսքի» մասով հետաքննության Ռուսաստանի բանաձեւի համահեղինակը 03/23/2023   23:23 Զառիթափ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 03/23/2023   23:03 Հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը. Արարատ Միրզոյան 03/23/2023   22:55 Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններն ուժգնացել են 03/23/2023   22:40 Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին 03/23/2023   22:22 Թել Ավիվում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել 03/23/2023   22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ 03/23/2023   21:59 Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան 03/23/2023   21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել 03/23/2023   21:36 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 03/23/2023   21:21 Ադրբեջանից շատ կտրուկ ու ցինիկաբար են պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել իր պատկերացմամբ «խաղաղության» հաստատման գինը 03/23/2023   21:07 Ադրբեջանը կկռվի գետնի վրա, Իսրայելը և ԱՄՆ-ն կաջակցեն՝ օդում. հնարավոր էսկալացիայի դերաբաշխումն արվել է․ Կ․ Իգիթյան (Տեսանյութ) 03/23/2023   20:58 Արևմուտքը ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Խաչիկյան 03/23/2023   20:36 Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am 03/23/2023   20:25 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/23/2023   20:18 Սերժ Սարգսյանի գործով կհարցաքննվեն ամբաստանյալները. Վկաների հարցաքննությունն ավարտվեց 03/23/2023   20:04 Հաշմանդամության կարգի սահմանման գործընթացը սկսվում է պոլիկլինիկայից. Առանց այն էլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքն ավելի է բարդացվել 03/23/2023   19:52 Փարիզում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել 03/23/2023   19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ 03/23/2023   19:19 Սփյուռքի ազդեցիկ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակ՝ Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ) 03/23/2023   19:06 Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան 03/23/2023   18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ) 03/23/2023   18:56 Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին 03/23/2023   18:44 Վերջին մեծ հայը 03/23/2023   18:40 Հայ խորհրդարանականները Կիպրոս այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին 03/23/2023   18:39 Մայրաքաղաքում ծառեր են հատվել. պնդում են, թե ծերացած են եղել 03/23/2023   18:36 Ավարտվել է Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու դեպքի նախաքննությունը 03/23/2023   18:32 Նոր էսկալացիա չի լինի. Նիկոլ Փաշինյան 03/23/2023   18:08 Մարզերում դատավորներ են նշանակվել 03/23/2023   18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան 03/23/2023   17:55 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 03/23/2023   17:49 Թշնամու թիրախի տակ ենք ապրում. Երասխի վարչական ղեկավարն ասել է, թե ինչպես է զոհվել ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը 03/23/2023   17:31 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը 03/23/2023   17:16 Մի շարք բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. 6 ԲԿ-ներում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542մլն ՀՀ դրամ. ՊՎԾ 03/23/2023   16:44 Ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի հատվածում. Քրեական վարույթ է նախաձեռնվել 03/23/2023   16:36 Զախարովան մեկնաբանել է Սյունիքում Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպը 03/23/2023   16:34 ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծն ԱԺ-ն ուղարկեց Գերագույն դատարան 03/23/2023   16:32 Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ում միջադեպերի աճով 03/23/2023   16:30 33-ամյա գորիսեցի տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է 03/23/2023   16:15 Սա տնօրենի լեքսիկոն ա՞. տպավորություն է, իր ձեռքով կառուցած շենքն է, մենք եկել, զոռբայավարի իրենց ձեռքից խլել ենք. Աշոտ Տեր-Մաթևոսյան 03/23/2023   16:10 Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան 03/23/2023   16:06 Չի փակվելու էս թատրոնը, ինձ տվեք հաշվեհամար, ես կփոխանցեմ գումարը. ասում են՝ Նժդեհը ֆաշիստ ա, բայց շատ մարդիկ Սյունիքում են գտնվում հենց Նժդեհի շնորհիվ. քննարկում են Գոյ թատրոնի խնդիրը 03/23/2023   16:04 Պարեկների կողմից Գևորգ Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքը բավարարվել է. դատարանն արձանագրել է ձերբակալման ընթացքում Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը 03/23/2023   15:56 Շրջափակման հետեւանքով Արցախի ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար. Զեկույց 03/23/2023   15:40 41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում 03/23/2023   15:40 Ոմն «սպերմատոզոիդ» դիտողություն արեց, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով. Սամսոն Ստեփանյան 03/23/2023   15:37 ԴԱՀԿ պարզաբանումը՝ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների առնչությամբ 03/23/2023   15:34 Մեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ կալանավորվել է
03/22/2023   14:58 Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է 03/22/2023   20:48 Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից․ 24news.am 03/22/2023   21:10 Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ Արցախը Հայաստանին կապող գրունտային ճանապարհը ևս շրջափակելու, հնարավոր ագրեսիայի դեպքում՝ ռուս խաղաղապահների ձեռքերը կապելու համար. Նահապետյան 03/22/2023   19:26 Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել 03/22/2023   15:46 Աննա Հակոբյանը հրապարակել է գտած զարդի լուսանկարն ու հորդորել «չփիլիսոփայել» 03/23/2023   17:49 Թշնամու թիրախի տակ ենք ապրում. Երասխի վարչական ղեկավարն ասել է, թե ինչպես է զոհվել ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը 03/23/2023   21:21 Ադրբեջանից շատ կտրուկ ու ցինիկաբար են պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել իր պատկերացմամբ «խաղաղության» հաստատման գինը 03/23/2023   21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել 03/22/2023   13:56 Փաստաբան Լևոն Գևորգյանին պարեկները ոստիկանություն են տեղափոխել՝ իբրև իրենց կաշառք առաջարկելու կասկածանքով. Նախաձեռնվել է քրեական վարույթ 03/22/2023   23:23 Կարատեի մարզիչը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել աշակերտին բռնաբարելու համար 03/22/2023   08:22 Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում. «Ժողովուրդ» 03/22/2023   11:20 Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով՝ ոչ հրազենային 03/22/2023   19:05 Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի. Ներսիսյան 03/22/2023   10:58 Մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ 03/23/2023   08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» 03/23/2023   12:02 Ստորագրահավաք՝ ի աջակցություն Գրիգորի Խաչատուրովի 03/22/2023   11:13 Telegram-ում նորից ապատեղեկատվության մեծ ալիք է սկսվել. Սամվել Մարտիրոսյան 03/22/2023   07:35 Ինչու են ԵՄ դիտորդները լռում․«Հրապարակ» 03/22/2023   16:18 Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է 03/22/2023   20:04 Ստի մեջ ապրող ազգերն արժանի չեն անկախ հայրենիք ունենալ․ Շարմազանով

Վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ հարցազրույցից հետո աշխատանքից ազատված դասակի հրամանատարին պետությունը գումարային պահանջ կներկայացնի 02/01/2023   20:31  |  ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ լրագրողներին հարցազրույց տալուց հետո պաշտոնից ազատված դասակի հրամանատարից գումարային պահանջ կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքի օրը դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում թյուրիմաց էր գնահատել վառարանը ավտոբենզինով միացնելու հետևանքով հրդեհի բռնկման մասին վարկածը, ինչը շրջանառության մեջ էր դրել Փաշինյանը՝ կառավարության նիստում։ Հարցազրույցից անմիջապես հետո տեղեկություններ շրջանառվեցին առ այն, որ իրավապահները պատրաստվում են ձերբակալել դասակի հրամանատարին, իսկ իշխանական քարոզչամեքենան թիրախավորել էր զինծառայողին՝ կապելով նրան տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։

Հետագայում արդեն հայտնի դարձավ, որ հարցազրույցի հենց հաջորդ օրը դասակի հրամանատարն ազատվել է պաշտոնից և, թեև ազատումը եղել է սեփական դիմումի համաձայն, այդուհանդերձ, ճնշումների ներքո, ասել են՝ ազատվի, նա էլ՝ ազատվել է։ Ճնշումների հանգամանքը, ամենայն հավանականությամբ, որոշիչ կարող է և չլինել՝ նրան ներկայացվելիք գումարային պահանջի դեպքում։ Խնդիրն այն է, որ դասակի հրամանատարն ունի 10 տարի ժամկետով կնքված պայմանագիր և սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու դեպքում տուգանք պետք է վճարի՝ յուրաքնաչյուր չծառայած տարվա համար 1 մլն դրամի չափով, ըստ այդմ, գումարային պահանջ կներկայացվի, թե որքան՝ Արսեն Բաբայանն այս պահին դեռևս չի կարող ասել, քանի որ ՊՆ-ի կողմից դեռևս հաշվարկ չի կատարվել։ Խոսքը մոտավորապես 6 մլն դրամի մասին է։

Նշենք, որ դասակի հրամանատարը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է մեկ անգամ՝ վկայի կարգավիճակով։ Նրան երկրորդ անգամ հարցաքննության դեռևս չեն հրավիրել։

Վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոնում գտնվող երեք զինծառայողներից երկուսը։ Կապիտանը, որը նախօրեին էր տեղափոխվել հիվանդասենյակ, և, ըստ մեղադրանքի, փորձել է 5 լիտրանոց ավտոբենզինով միացնել վառարանը, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ դեռևս չի հարցաքննվել, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Նկատի ունենալով նրա առողջական վիճակը՝ առ այժմ նրա խափանման միջոցի հարցը չի բարձրացվել։

Ինչ վերաբերում է երեկ ձերբակալված մայորին, ապա դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մայորը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։

Դեպքի օրը կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել ավտոբենզինի միջոցով վառարանը միացնելու հետեւանքով հրդեհի բռնկման վարկածը, ինչը հետագայում արտացոլվել է նաև ՔԿ տարածած հաղորդագրությամբ։ Դասակի հրամանատարը, սակայն, թյուրիմաց է գնահատել նշված վարկածը՝ նշելով, որ հունվարի 18-ի երեկոյան ինքը կացարանում բենզին չի տեսել, մեկ այլ զինվորական հայտնել է, որ վառարանը միացնում են առավոտյան ու բացառել գիշերվա կեսին, երբ արդեն քնում են, առավել եւս բենզինով թեժացնելը։ Հունվարի 26-ի՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը շարունակեց առաջ մղել իր կողմից ավելի վաղ շրջանառության մեջ դրվող վարկածը՝ հրապարակելով նաև վկաների ցուցմունքները, որն իրեն ի պաշտոնե հասանելի չեն կարող լինել։

Քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Նա մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։ Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև այրվածքներով հոսպիտալացված կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 27/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը. ՊՆ
20:45 25/01/2023  |  ՎերլուծություններԻնչպես սալյարկան դարձավ ավտոբենզին. ականատեսի մեկ հարցազրույց ու պետական ամբողջ քարոզչամեքենան փլուզվեց
23:53 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում. factor.am (տեսանյութ)
22:40 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ. Արսեն Բաբայան
19:26 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱզատ գյուղի զորամասում հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպայական կազմի վերաբերյալ. Դեպքից 5 օր անց մեղադրյալներ չկան
21:14 22/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս ողբերգությունը իշխանության պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշավին միս ու արյուն տալու համար. Տիգրան Աբրահամյան
16:29 22/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
20:35 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍՏեսանյութում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները․ 5-րդ ալիք
19:34 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
17:34 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը «գլխատում է» երկրորդ բանակային կորպուսը՝ «սալյամիի էֆեկտը». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Արխիվ

[]