ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հումանիտար խնդիրների նկատմամբ ուշադրությունն առաջնային է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում. Թաթոյան 02/01/2023 16:44 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրները պրակտիկա կանցնեն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
«Կարևոր եմ համարում Ամերիկյան համալսարանի հետ այս ձևաչափով համագործակցությունը և համալսարանի ուշադրությունը հումանիտար հարցերին, տեսության ու պրակտիայի միջև կապին:
Հումանիտար խնդիրների նկատմամբ ուշադրությունն առաջնային է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում։ Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոնի տնօրեն Արման Թաթոյանը «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրների հետ հանդիպման ժամանակ:
«44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո մեր աշխատանքներում առաջնային տեղ ունեն խաղաղ բնակչության, զինված հարձակումներից տուժած սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, այդ խախտումների փաստերի հավաքագրումն ու իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների, երեխաների, կանանց, տարեցների իրավունքներին և այլն։ ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց ենթակայության ներքո են անցել ջրային ռեսուրսներ, ինչն առաջացրել է ջրի հասանելիության ու ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ»,- ասել է Արման Թաթոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հումանիտար խնդիրները պետք է բարձրաձայնվեն, լուծումներ առաջարկվեն և ամեն ինչ արվի, որ քաղաքական շահերը չվնասեն իրավունքներն ու անվտանգությունը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել համալսարանի նախկին ու ներկա այն ուսանողներին, ովքեր տարբեր տարիներին ստացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակ համալսարանում սովորելու համար, հիմնադրամի տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը:
Նա նաև նշել է, որ սովորողները պրակտիկան անցնելու հնարավորություն կունենան իրենց ընտրած կազմակերպություններում, այդ թվում՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում, այդ թվում՝ ներգրավվելով զեկույցների կազմմանը։
Նշենք, որ մարդասիրական արժեքները խթանելու նպատակով՝ 2017 թվականից Scholae Mundi Armenia-ի հետ համագործակցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հովանավորում է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի, Արցախի և Իրանի քաղաքացիություն ունեցող ուսանողներին սովորել ՀԱՀ-ում՝ մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով ուսման վարձը։
Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին»,-հայտնում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ