Թեմաներ
Ուրբաթ 06 / 09 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/09/2023   16:06 Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 15 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ 06/09/2023   15:58 ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վարորդն ու թիկնապահը մեղադրվում են օժանդակության մեջ 06/09/2023   15:31 Գայանե Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց 06/09/2023   15:12 Որոշների լեղին է եռում. անհոգ եղեք՝ իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել. Ալեն Սիմոնյան 06/09/2023   15:11 Հայաստանում տնտեսական աճին նպաստել է առևտրի և արտադրության աճը. Փաշինյան 06/09/2023   15:00 «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով 06/09/2023   14:56 Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկ. Sputnik 06/09/2023   14:54 Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործով վճիռը կհրապարակվի հունիսի 19-ին 06/09/2023   14:51 Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց Իշխան Սաղաթելյանին 06/09/2023   14:48 ԱՄՆ-ում քահանան թաքուն նկարահանել է եկեղեցու լոգարանում լողացող աղջիկներին ու բռնվել 06/09/2023   14:38 Իզաբելլա Աբգարյանը հաստատում է, որ կմիանա Հայկ Մարությանին, եթե վերջինս որոշի մասնակցել ընտրություններին 06/09/2023   14:36 Արցախի նախագահը հանդիպել է Ազատամարտիկների միության, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ 06/09/2023   14:29 Բախվել են ավտոմեքենաներ 06/09/2023   14:15 Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրում. փորձագետը նշում է երկու պատճառ 06/09/2023   13:34 ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին 06/09/2023   13:29 Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին 06/09/2023   13:28 Պուտինն այսօր առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ 06/09/2023   13:21 Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ 06/09/2023   13:18 Երեկ ձերբակալվել է Արտակ Գալստյանի կինը, հետապնդում է իրականացվում որդու նկատմամբ. Բաբայան 06/09/2023   13:05 Աշոտ Փաշինյանը չի առարկել Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխման դեմ. փաստաբաններն ակնկալում են՝ պաշտպաններից հրաժարվելուց հետո Մարտիրոսյանն ազատ կարձակվի 06/09/2023   12:56 Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով 06/09/2023   12:41 Արցախում մեկնարկել են միասնական քննությունները 06/09/2023   12:31 Վորոնեժում բնակելի շենքի վրա ԱԹՍ է ընկել 06/09/2023   12:17 Լիլիթ Մակունցը Լուիս Ալմագրոյին է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը 06/09/2023   12:02 Բա որ Աշոտ Փաշինյանը հերոս էր, ինչի՞ իրեն մեքենայից դուրս քցեց, կասկադյորական տրյուկներ արեց. զոհվածի մայր (տեսանյութ) 06/09/2023   11:56 Գայանե Մարտիրոսյանը հրաժարվել է պաշտպաններից (տեսանյութ) 06/09/2023   11:54 44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին 06/09/2023   11:48 Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Առաջին 06/09/2023   11:41 Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան 06/09/2023   11:35 Մեկնարկում է ՀՅԴ գերագույն ժողովը 06/09/2023   11:31 Սպասվող զարգացումների մասին. Վահե Հովհաննիսյան 06/09/2023   11:29 Աշոտ Փաշինյանը խոնարհվում է զոհվածի մոր առջև, բայց պնդում է՝ յուրաքանչյուր միջադեպ պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա 06/09/2023   11:21 Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով.պաշտպանները տարակուսած են 06/09/2023   11:18 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենին 06/09/2023   11:08 Աշոտ Փաշինյանին իբրև առևանգման գործով նիստը՝ ուղիղ 06/09/2023   11:05 Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է. Աբրահամյան 06/09/2023   10:42 Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները 06/09/2023   10:16 Նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն վնասազերծեցին. shamshyan.com 06/09/2023   10:06 Երկու օրում 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ և 5 լորտու է հայտնաբերվել 06/09/2023   09:46 Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ 06/09/2023   08:23 Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով․«Հրապարակ» 06/09/2023   08:20 Ադրբեջանը պաուզա է վերցնում. «Հրապարակ» 06/09/2023   08:17 Ինչով են զբաղված փոխվարչապետերի գրասենյակներում. «Ժողովուրդ» 06/09/2023   08:07 Մարությանը վերադարձել է. ովքեր կընդգրկվեն նրա թիմում․«Հրապարակ» 06/09/2023   08:04 Ինչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը․«Հրապարակ» 06/09/2023   07:56 Կարեն Անդրեասյանը գնացել է վերաքննիչ քրեական դատարան ու փակվել դատավորների հետ. «Ժողովուրդ» 06/09/2023   07:54 Հանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում. «Ժողովուրդ» 06/09/2023   07:50 Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան խորհրդարան. «Ժողովուրդ» 06/09/2023   07:48 ՔՊ քաղաքական ժողովը՝ Դիլիջանում. ովքեր ներկա կլինեն. «Ժողովուրդ» 06/08/2023   23:54 Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը․ Սա մեր սրբազան հողն է, հայրենիքն է. այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն. Բագրատ Սրբազան
06/07/2023   20:20 1975թ. քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի սահմանափակ թվով մարդկանց. Քարտեզագետը պնդում է՝ մեզ համար շահեկան են 1922-23թթ. քարտեզները, որոնց մասին խոսում է ռուական կողմը 06/09/2023   11:56 Գայանե Մարտիրոսյանը հրաժարվել է պաշտպաններից (տեսանյութ) 06/08/2023   19:37 Հուրգադայի լողափի մոտ տղամարդու վրա շնաձկան հարձակման սարսափելի կադրերը (տեսանյութ) 06/09/2023   15:31 Գայանե Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց 06/08/2023   15:40 Զազրելի պատմություն Կանադայում, որը ցնցել է բոլորին. վհուկնե՞ր են, թե՞ աղանդավորներ՝ հայտնի չէ 06/07/2023   18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար) 06/08/2023   14:36 Հազար օղորմի Կարապետյան Սերգոյին, էնքան կուզեի ողջ լիներ, ասեի՝ ամոթ քեզ. Բարսեղ Բեգլարյան 06/09/2023   13:18 Երեկ ձերբակալվել է Արտակ Գալստյանի կինը, հետապնդում է իրականացվում որդու նկատմամբ. Բաբայան 06/08/2023   15:45 Ադրբեջանը փորձում է մանեւրել. հասկանում է, որ ինչ -որ բան իր ուզածով չի գնում ․ միջազգայնագետ (տեսանյութ) 06/07/2023   18:06 «Տյուշի» ու «Քանաքեռցի Տույի» սպանության գործով կրկին կալանավորվել է «Տյուշի» որդին 06/09/2023   14:51 Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց Իշխան Սաղաթելյանին 06/08/2023   10:39 Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է (տեսանյութ) 06/08/2023   17:10 «ՔՊ»-ական պաշտոնյան բոլորից «աբիժնիկ» է. բռնության ենթարկված տղան մանրամասներ է հայտնում դեպքից 06/07/2023   19:28 Կառավարության շենքի մոտ հարբած, վթարային իրավիճակ ստեղծած դատախազը շարունակում է պաշտոնավարել, նրան մեղադրանք չի առաջադրվել 06/08/2023   12:54 Անչափահասին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է 06/07/2023   17:52 Միշուստինը Փաշինյանին խոստացել է՝ Վերին Լարսի վերակառուցումը կավարտեն մինչ հունիսի 15-ը 06/07/2023   18:48 ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ կային․ Զախարովա 06/07/2023   17:31 Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ 06/09/2023   11:21 Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով.պաշտպանները տարակուսած են 06/08/2023   12:11 Արսեն Թորոսյանը կարծես չի մարսում, որ դուք նախարար եք նշանակվել. հարց Ավանեսյանին

Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ. Հարութ Սասունյան 02/01/2023   11:47  |  Վերլուծություններ

Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի  հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։

Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.

Հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ [առաջին սուտը] Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված [երրորդ սուտը]։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։

Լրագրողը հարցազրույց ունեցավ Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրավել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցյալ պատերազմում նրանց հաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջվեցին։ Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող եք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թե ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ... Իրանը նախատում է Իսրայելին, կարծես թե ուղղափառ իսլամ տեսանկյունից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները [յոթերորդ սուտը], գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։

Հաղորդավարը շարունակեց. «Վերջապես հրադադարը ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքվում ազատագրման տոնակատարության ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված հարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանության մասին ամոթալի պարծենկոտություն]: Բաքվի կառավարության ազդեցիկ մարդկանցից մեկը Հիքմեթ Հաջիևն է՝ նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը և նրա արտաքին քաղաքականության  ռազմագետը։ Նա հայտարարեց, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։ Հաջիևն ասաց. «Ադրբեջանի նախագահը և Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության լիարժեք դեսպանություն բացելու մասին, և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կկարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը»։ [Հաջիևը չի նշել, որ նախագահ Ալիևը՝ Իսլամական պետությունների արձագանքից վախենալով,  Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց միայն 2022 թվականին՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ Իսրայելը բացել էր իր դեսպանատունը Բաքվում 1993 թվականին: Ապա, իսլամական պետությունների բացասական արձագանքը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենյակը Ռամալայում, Արևմտյան ափին]:

Լրագրողն այնուհետև հավելեց. «Որքան սերտ են Բաքվի և Երուսաղեմի ռազմավարական հարաբերությունները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակած տեսանյութում հստակ սահմանվում էր, որ Երուսաղեմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։ Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում եք ձեր գերեզմանները։

Ցանկացած ոք, ով մարտահրավեր կնետի Իրանին, կկործանվի»:  Թեհրանը նաև հարձակվում է Իսրայելի նոր արաբ գործընկերների վրա, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Մարոկկո և նույնիսկ Սաուդյան Արաբիա... Սա աշխարհի ամենապայթյունավտանգ սահմանն է։ Այս կողմից մենք գտնվում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, և այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը համարում է որպես «մեծ սատանա և փոքր սատանա»: Ըստ Իրանի՝ Երուսաղեմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողություն սկսել Ադրբեջանի դեմ՝ հյուսիսային հարևանին մեղադրելով Իսրայելի գործակալ լինելու մեջ։ Հազարավոր իրանցի զինվորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետությունների սահմանին։ Իրանական բանակը նաև հարյուրավոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկա էին ռազմական զորավարժությունների տասնյակ տեսանյութեր, որոնք կրկին ու կրկին ցույց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրեական պետության Դավթի աստղը: Թեհրանը մատնանշում է Բաքվի և Երուսաղեմի միջև աճող կապերը»: Այնուհետև ցուցադրվում է մի տեսանյութ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջվում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի մեզ լուրջ վերաբերվեն։ Մենք չենք ընդունում մեր հարևանությամբ սիոնիստների ներկայությունը»։

i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային և ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է իրանցի գեներալներին թվիթերյան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնված է իսրայելական Harop տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker և LORA անօդաչու սարքերը գնել է իսրայելական Elbit և Israel Aerospace Industries ընկերություններից»:

Այնուհետև լրագրողը հարցազրույց է վարել իսրայելցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացվում է որպես «Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց. «Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարևորությունը՝ նկատի ունենալով Իրանին շատ մոտ լինելը և այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դեպքն է, որ մենք պետք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայելի և Ադրբեջանի միջև... Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դեմ մղվող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դեմ պատերազմի դուրս ելած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եվրոպայի և Գերմանիայի մարտադաշտում։ Եվ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտության մեջ ունեցած ավանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայելի նախարարը տեղյակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռվել են հանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշավայի ապստամբության ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անվանել է իր վստահելի դաշնակիցները]։

Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35  [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: [Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը]։

[Մաս 1. շարունակությունը՝ հաջորդ շաբաթ]

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:48 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը․ Հարութ Սասունյան
10:46 23/11/2022  |  ՎերլուծություններՀայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի դրական բանաձևը. Հարութ Սասունյան
10:51 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին. Հարութ Սասունյան
10:55 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները կիսում են 2020 թվականի Արցախյան պատերազմից թալանածը. Սասունյան
11:10 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում. Սասունյան
14:04 05/10/2022  |  ՎերլուծություններԹուրք ժխտողականները չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում. Սասունյան
10:36 28/09/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան
11:17 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
10:34 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան
13:37 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍՇատերը կարծում են, թե մենք անելանելի իրավիճակում ենք, սակայն, վստահ եմ՝ համախմբվելու դեպքում կարող ենք գտնել մեզ համար ամենանպաստավոր լուծումները, բայց ոչ այս իշխանությունների օրոք. Սասունյան

Արխիվ

[]