Թեմաներ
Երկուշաբթի 09 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/16/2024   22:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 09/16/2024   22:12 4-ամյա երեխա և կին. ՌԴ Բելգորոդում վիրավորների թիվն աճում է 09/16/2024   21:59 Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է։ 09/16/2024   21:48 Ջրանջատումներ՝ Արարատի և Կոտայքի մարզերում 09/16/2024   21:36 ԱԱԾ-ի լիազորությունները գերակշիռ առումով սահմանափակվել են․ իշխանությունները վտանգ են զգում․ Հովհաննիսյան (տեսանյութ) 09/16/2024   21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին 09/16/2024   21:10 Աշխատանքի է հրավիրվում նկարահանող մոնտաժող-օպերատոր 09/16/2024   21:05 Դասագրքերի փոխարեն դպրոցները ստանում են հեծանիվներ, որպեսզի դասերը պարապելու փոխարեն պատրաստվեն վարչապետի հետ հեծանվավազքին. Մխիթարյան 09/16/2024   20:57 Բժիշկը ցրել է անպտղության մասին հայտնի առասպելը 09/16/2024   20:40 Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր 09/16/2024   20:28 Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Սրբազան պայքար» 09/16/2024   20:03 Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել 09/16/2024   19:59 Ուժգին երկրաշարժ՝ Մոլդովայում 09/16/2024   19:53 «Մանթաշյանց» ակումբի անդամները մարզերում օգնում են հայկական բիզնեսը կապել իրար․ Միրաքյան 09/16/2024   19:39 Երկակի զգացողություն ունեմ. չեմ ցանկանում, որ իմ երկրի մասին այդպես արձագանքեն. Թովմասյան 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/16/2024   19:32 Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով 09/16/2024   19:28 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/16/2024   19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com 09/16/2024   19:21 ԱԳՆ-ում չգիտե՞ն, թե քանի երկիր է ճանաչել ՀՀ անկախությունն ու տարածքային ամբողջականությունը 09/16/2024   18:51 Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև ադրբեջանցի Լեյլան 09/16/2024   18:50 Իրանում ցույցեր են սկսել՝ ի հիշատակ ոստիկանության կողմից սպանված աղջկա 09/16/2024   18:40 ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը 09/16/2024   18:39 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 09/16/2024   18:20 Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է քիք բոքսինգի առաջնությունից մեդալներով հայրենիք վերադարձած պատանիներին (տսանյութ) 09/16/2024   18:03 Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. Փեզեշքիան 09/16/2024   17:49 Քասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել է 09/16/2024   17:47 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի վճիռն անփոփոխ մնաց․ Մելիքյանը պնդում է՝ հազար տարի էլ անցնի՝ արդարության կհասնեն 09/16/2024   17:36 Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել, ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը 09/16/2024   17:35 Իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում. ՍԱՏՄ 09/16/2024   17:26 «Նիպահ» մահացու վիրուսի պատճառով արտակարգ դրություն է մտցվել Հնդկաստանի մի նահանգում 09/16/2024   17:23 Փաշինյանը հավատացած է՝ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն կա 09/16/2024   17:14 Ո՞վ է սպառնացել Ալվարդին, ի՞նչ են սպառնացել, կախյալ վիճակը որն է՞. Հրայր Թովմասյան 09/16/2024   17:01 Մեծ Բրիտանիայի վարչապետին հետաքննություն է սպառնում կնոջ գնումների պատճառով 09/16/2024   16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան 09/16/2024   16:43 Փաշինյանը կարևորել է Հարավային Կովասում խաղաղության հասնելու հարցում Վրաստանի ջանքերը 09/16/2024   16:23 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին 09/16/2024   16:20 Հայտարարություն. Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ 09/16/2024   16:14 Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին 09/16/2024   15:50 Հոխորտում էին, չէ՞, ամբիոնից իրենց պատառոտում էին շեֆի աչքին բարձրանալու համար, հիմա ես շենքում եմ. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ին 09/16/2024   15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան 09/16/2024   15:46 2 երիտասարդներ պատշգամբից կրակ են բացել անցորդների վրա. միջադեպ՝ Պերմում 09/16/2024   15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի 09/16/2024   15:37 Սուրեն Պետրոսյանը չպետք է ասի, թե խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի՞ Սրբազան պայքարին, թե՞ ոչ. Օհանյան 09/16/2024   15:15 ՀՀ թանգարանների աշխատակիցները մասնակցել են «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով դասընթացին 09/16/2024   15:09 Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վատառողջ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 09/16/2024   14:58 Ռուսաստանը կարգելի երեխաներին որդեգրման հանձնել այն երկրներ, որտեղ թույլատրվում է սեռափոխություն 09/16/2024   14:41 70 տարեկանում մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը 09/16/2024   14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր 09/16/2024   14:27 Իսկ իրենք պատրաստ են ապաշխարել, որ մենք ապաշխարենք. Քոչարյանը՝ Աջապահյանին
09/15/2024   18:49 Հրդեհված էլեկտրագծերի պատճառով մայրն ու դուստրը մահացել են վերելակում 09/15/2024   21:10 Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը 09/15/2024   20:11 «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը 09/15/2024   14:51 Ռուսաստանում անհայտ անձինք փորձել են կուրացնել ինքնաթիռի անձնակազմին 09/15/2024   21:27 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/15/2024   20:28 Ռոնալդուն վարակվել է 09/15/2024   13:45 Անօդաչուների գիշերային գրոհը ՌԴ 7 շրջանների վրա․ Մանրամասներ ՌԴ ՊՆ-ից 09/15/2024   17:42 Բայդենը թույլ կտա Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին մեկ պայմանով 09/16/2024   14:13 Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Չեչնիայում իր միգրանտներին պատերազմական գոտի ուղարկելու համար 09/15/2024   20:49 Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 09/15/2024   21:02 Սուրճ` հանուն տեսագրության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ու կնոջ սրճելու վերաբերյալ, իսկ տարածքը շրջափակված է եղել թիկնապահներով (տեսանյութ) 09/15/2024   18:00 ՌԴ Ռոստովի մարզում 50 բնական հրդեհ է բռնկվել. այրվում են բնակելի տներ 09/15/2024   14:34 Արփինե Հովհաննիսյանը դուստր է ունեցել 09/15/2024   15:51 Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին, և ոչ ոք չի կարողանում կանգնեցնել նրանց 09/15/2024   18:19 Ուռուցքաբանը նախազգուշացրել է տաք թեյի պատճառով քաղցկեղի զարգացման մասին 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/16/2024   12:44 Զորամասերից մեկում «Զանգեզուրն» են ցուցադրել, որտեղ Նժդեհը, իբր, դավաճան ու խեղկատակ է ներկայացվում. Գեղամ Մանուկյան 09/16/2024   13:05 Առանձին վայրերում սպասվում են ինտենսիվ տեղումներ, մառախուղ. ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով 09/15/2024   11:09 Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան 09/16/2024   13:40 Նոյեմբերի 9-ի պայմանագիրն ունի ներուժ. կարող է դիտվել նաև մեր արցախահայության վերադարձի հնարավորությունը. Քոչարյան

Հարկավոր է չառաջնորդվել «я начальник, ты дурак, ты начальник, я дурак սկզբունքով. Մարգարյանը՝ արտարժույթով վարկերի տրամադրման արգելքի մասին 02/01/2023   21:14  |  Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը տասնամյակներ շարունակ գերդոլարիզացված է եղել, դոլարի պաշտամունքը մշտապես եղել է օրակարգում: Խնդիրը նրանում է, որ ոչ միայն բնակչությունը, այլև ներկրումներ իրականացնող տնտեսվարողները մշտապես կարիք ունեն արտարժութային միջոցների և այս իմաստով շատ փոխառություններ կարող են բացվել արտարժույթով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտարժույթով վարկեր տրամադրելու արգելքի վերաբերյալ նախագծին:

«Արտաքին արտահանման գործարքները, արտաքին առևտրային գործարքները ռիսկի տակ են հայտնվում, հարկավոր է բալանսավորված նայել այդ ռիսկերին: Հայաստանը ներմուծումից մշտապես կախված երկիր է, միայն բնակչության մասին «հոգ տանելով» չէ, հարկավոր է խոսել մասնագետների հետ և չառաջնորդվել «я начальник, ты дурак, ты начальник, я дурак սկզբունքով»,- նշեց նա:

Դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկերի տրամադրումն արգելելով՝ պետությունը արտարժութային ռիսկը վերցնում է իր վրա: Մասնավոր բանկերը չեն կարող արտարժույթով գործարքներ, տեղաբաշխումներ անել և պարտավոր են այդ ամենը փոխանակել ԿԲ սահմանած ՀՀ դրամի փոխարժեքով:

«Այս դեպքում դրամի փոխարկելիության անհրաժեշտությունն ավելանում է և դա ճիշտ է: ՀՀ միակ վճարամիջոցը, գործարքներ իրականացնելու միակ վճարամիջոցը ՀՀ դրամն է, այլ հարց է, թե այդ դրամը որքանով է ազատ փոխարկելի արժույթ: Ցավոք, ՀՀ տարածքում է միայն մեր դրամը հանդիսանում փոխանակության մասսայական գործիք»,- նկատեց տնտեսագետը:

Մարգարյանի խոսքով՝ գաղափարը լավն է, սակայն նախագիծը մինչև խորհրդարան տանելը, ապրիորի պարտադրելը, պետք է նախ տեղադրվեր «e-draft» հավելվածում, դրվեր հանրային քննարկման՝ այդ գործընթացում ներգրավվելով հիմնական շահառուներին՝ ԿԲ-ին, Հայաստանի բանկերի միության ղեկավար կազմին, նաև հայաստանյան բոլոր բանկերի ղեկավարներին, հետո միայն քննարկվեր ԱԺ հանձնաժողովում:

Տնտեսագետն ասում է՝ Հայաստանը ազատական երկիր է և դրամական հոսքերի առաջարկն ու պահանջարկն իրականացվում է շուկայական սկզբունքներով և միայն արտարժույթով տրամադրվող վարկերն արգելելով խնդիրը չի լուծվի, միևնույն է՝ մարդիկ ինչ-որ աղբյուրներից ձեռք կբերեն իրենց անհրաժեշտ միջոցները՝ ստվերային շուկան կզարգանա, «վալյուտային» վաշխառությունը կտարածվի, իսկ այդ ամենը ինչպես են վերահսկելու, կամ այլընտրանքային լուծումներ գտնողներին ինչպես են պատժելու:

Բացի այդ՝ մեր երկրի ընդհանուր հոսքերի մակրոտնտեսական իրավիճակը շատ տխուր վիճակում է այսօր. պետական պարտքը հասել է ահռելի չափերի, Հայաստանին այլևս էժան վարկեր չեն տրամադրում, իսկ օրվա կառավարությունը, հատկապես վերջին 4-5 տարիներին, խնդիրը փորձում է լուծել սեփական բնակչության գրպանը մտնելով: Խոսքը ահռելի, աստղաբաշխական չափերի հասնող ներքին պարտքի մասին է, իսկ ներքին պարտքը, ըստ տնտեսագետի, սուվերեն դեֆոլտի, սնանկության նախադուռն է: Մարգարյանը «ավանտյուրա» է որակում պատկան մարմինների հավաստիացումները, թե արտաքին պարտքը չի հատել 60 տոկոսի շեմը, հետևաբար՝ պետք չէ անհանգստանալ:

«Արտաքին պարտքը հասել է մի այսպես ասած կրիտիկական զանգվածի, երբ ուղղությունը վեկտորական փոխվում է՝ փող չեն տալիս, բայց քանի որ դու անընդհատ կուտակել ես այդ պարտքը՝ պետք է սպասարկես, ինչպե՞ս պետք է սպասարկես, իհարկե, վալյուտային միջոցներով: Մարդիկ, երբ որևէ պաշտոն են զբաղեցնում, կարծում են՝ իրենք ամենախելացին են և իրենցից խելացի մարդ չկա: Շատ հարցեր կան, որ այդ օրակարգը խիստ կասկածահարույց և կոնյուկտորային են դարձնում»,- ընդգծեց տնտեսագետը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ արտարժույթի հետ կապված կարգավորումները երկսայր սուր են, դրանք կարող են երկկողմանի վատթար իրավիճակ ստեղծել, եթե արտաքին ազդակները կամ շոկերը բարենպաստ չեն, իսկ որ մեր երկիրը այսօր կանգնած է ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ՝ փաստ է:

Նրա կարծիքով՝ նախատեսվող փոփոխությունը կարող է ազդել նաև գնաճային իրավիճակի վրա:

«Այդ նախագիծը մշակողները հիմնավորումներ բերելիս նմանօրինակ փաստարկները հաշվի առե՞լ են, թե՞ ոչ, կամ հաշվարկե՞լ են՝ ինչպես դա կանդրադառնա այսօր բում ապրող ոլորտների, օրինակ, շինարարության կամ, ոչ բարով, խաղաբիսզնեսի վրա: Հայաստանն այսօր վերածվել է մի մեծ կազինոյի, որտեղ անկասկած ոչ վերջին դերն է խաղում արտարժութային գործոնը», -հավելեց տնտեսագետը:

Նշենք, որ նախագծի շուրջ քննարկումների, նաև բուն նախագծի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Հայաստանի բանկերի միությունից, սակայն կառույցից հրաժարվեցին մեր հարցերին բանավոր պատասխանել. գրավոր հարցման պատասխանը կտրամադրեն օրենքով սահմանված ժամկետում:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ իշխող խմբակցության պատագամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջրկվում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից:

Նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ հայաստանյան բանկերը որևէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:11 19/01/2023  |  ՄամուլԷլի վարկ կվերցնեն. «Փաստ»
19:42 30/12/2022  |  Միջազգային լրահոսԳերմանիայում կանխատեսել են ծանր 2023 թվականը
20:28 08/12/2022  |  ՏնտեսությունԵրկիրը պարտքով են պահում. Պատգամավորը հետաքրքիր փաստեր է ներկայացրել բյուջեի մասին (տեսանյութ)
20:10 08/12/2022  |  ՏնտեսությունՓաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը
20:06 05/12/2022  |  ՏնտեսությունԱշխատունակ տարիքի ազգաբնակչության շուրջ 2/3-ը չի աշխատում. Շատերն արտագաղթել են, մյուսներն էլ հույսը կորցրել ու աշխատանք այլեւս չեն փնտրում
10:05 22/11/2022  |  ՄամուլՀամընդհանուր հայտարարագրի ներդրումը «չար կատակ» է, պոպուլիզմի հերթական դրսևորում. «Փաստ»
10:31 20/11/2022  |  ՏնտեսությունԴոլարի արժեզրկման հետևանքով ահռելի վնասներ են կրել ստարտափները՝ հատկապես աուտթորս անող ընկերությունները (տեսանյութ)
19:48 16/11/2022  |  ՏնտեսությունՀայաստանի տնտեսական ցուցանիշները մեկ օրում կարող են վերանալ, եթե ռուսները վերադառնան իրենց երկիր․ Սուրեն Պարսյան
19:31 03/11/2022  |  ՏնտեսությունԵթե ամեն ինչ այդքան լավ է, աղքատության մակարդակն ինչու՞ է ավելանում․ Կառլեն Խաչատրյան
19:48 21/10/2022  |  Միջազգային լրահոսՀայաստանը կարող է զբաղեցնել Ռուսաստանի շուկայում ազատված տեղերը․ Ռեշետնիկով

Արխիվ

[]