ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծված քաոսի ու համատարած «բառդակի» պատասխանատուները նրանք են, ովքեր նստած են շատ բարձրերում. Մարգարյան 01/31/2023 21:02 | Քաղաքական

Բանակն այսօր այնպիսի վիճակում է, որ կապիտանի կոչում ունեցող մարդը կարող է ընդամենը մեկ «Այֆոն»- ով կամ մի քանի հարյուր դոլարով ռազմական գաղտնիք վաճառել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մահապարտ ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմի մասնակից Եփրեմ Մարգարյանը՝ անդրադառնալով պետական դավաճանության կասկածանքով ձերբակալված կապիտանի մասին հրապարակված տեսանյութին:
«Այդ մի կապիտանով հարցը չի լուծվում, որ մի քիչ աշխատեն՝ շատ շատերին կգտնեն: Չեմ ուզում բոլորին վերագրել, բայց պատկերացրեք որքան ստորացուցիչ է, որ կապիտանի կոչման հասած մարդը կարող է նման քայլի դիմել»,- նշեց ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ այս ամենի հիմքում տարիների ու տասնամյակների բարձիթողի վիճակն է, որն առավել ցայտուն իր արտացոլումը գտավ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո: Պարտությունն ամբողջությամբ մերկացրեց համակարգը և վեր հանեց բանակում տիրող տգիտությունն ու անգրագիտությունը, սպաների (ոչ բոլորի մասին է խոսքը) բարոյահոգեբանական վիճակն ու մարտունակության բացակայությունը, նաև մաղարիչով կոչումներ կորզելու արատավոր պրակտիկան:
«Ո՞վ է ասում, որ այսօր մաղարիչով լեյտենանտ չեն ստանում, դա անհերքելի փաստ է. զորամասի հրամանատարը տվյալ մարդուն ներկայացնում է ՊՆ, որ լեյտենանտի կոչում տան, բայց նրա գրագիտությունը հաշվի չեն առնում, հետո ինչ, որ տվյալ մարդը երկար տարիներ ծառայել է, կամ լավ է ծառայել, բա նրա գրագիտության աստիճանը կամ նրա հոգեբանական վիճակը: Սպայական կադրերի ընտրությունը ճիշտ չի կատարվում, դրա համար էլ այս էժանությունն է տիրում բանակում»,- ընդգծեց Մարգարյանը:
Նրա կարծիքով՝ ստեղծված քաոսի ու համատարած «բառդակի» պատասխանատուները նրանք են, ովքեր նստած են շատ բարձրերում, և չեն զբաղվում զինվորի բարոյահոգեբանական վիճակով, փոխարենը սահմանափակվում են բանակի արդիականացման մասին գեղեցիկ ճառերով և զինծառայողներին իրենց պարտականությունները սովորեցնելով:
«Օրինակ՝ անձնակազմի գծով հրամանատարի կամ նախարարի տեղակալները պարտավոր են զինվորին կամ սպային ուսուցանել՝ ինչ է բանակը, ինչ է գաղտնիությունը, ինչպես պետք է ծառայել, փոխարեն զինվորի մարտունակության մասին մտածեն, ամեն մի զինվորի ձեռքին մի թուղթ դրած մենակ պարտականություններ են սովորեցնում, գործնական պարապմունքները այնքան քիչ են, բայց պարտականություններ հարցնելու սիմվոլիկան, ձևն ու թուղթն ավելի շատ է, դրա համար էլ քաղում ենք այս վիճակը»,- հավելեց Մարգարյանը:
Ազատամարտիկը վստահ է, որ այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բանակի արդիականացման մասին ականջահաճո ձևակերպումները կրում են ձևական բնույթ և գրվում և մնում են թղթերի վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/23/2023 08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»
- 03/23/2023 08:04 Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 08:02 Խփիր գրպանին․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:58 Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 07:54 Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
- 03/23/2023 07:51 ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:37 Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/23/2023 21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել
- 03/23/2023 18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ)
- 03/23/2023 18:44 Վերջին մեծ հայը
- 03/23/2023 18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
- 03/22/2023 21:50 Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- 03/22/2023 21:00 Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը