ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց հետո դասակի հրամանատարն ազատվել է պաշտոնից 01/31/2023 18:50 | ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքի օրը դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում թյուրիմաց էր գնահատել վառարանը ավտոբենզինով միացնելու հետևանքով հրդեհի բռնկման մասին վարկածը, ինչը շրջանառության մեջ էր դրել Փաշինյանը՝ կառավարության նիստում։ Հարցազրույցից անմիջապես հետո տեղեկություններ շրջանառվեցին առ այն, որ իրավապահները պատրաստվում են ձերբակալել դասակի հրամանատարին, իսկ իշխանական քարոզչամեքենան թիրախավորել էր զինծառայողին՝ կապելով նրան տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ հարցազրույցի հենց հաջորդ օրը դասակի հրամանատարն ազատվել է պաշտոնից և, թեև ազատումը եղել է սեփական դիմումի համաձայն, այդուհանդերձ, ճնշումների ներքո, ասել են՝ ազատվի, նա էլ՝ ազատվել է։ Քրեական վարույթի շրջանակներում դասակի հրամանատարը մեկ անգամ է հարցաքննվել՝ վկայի կարգավիճակով։ Այլ գործողություններ նրա մասնակցությամբ դեռևս տեղի չեն ունեցել։
Նշենք, որ վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոնում գտնվող երեք զինծառայողներից երկուսը։ Կապիտանը, որը միայն երեկ է տեղափոխվել հիվանդասենյակ և, ըստ Նիկոլ Փաշինյանի, հենց փորձել է ավտոբենզինով միացնել վառարանը, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ դեռևս չի հարցաքննվել, քանի որ ի վիճակի չէ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները դեռևս չեն ստացվել։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։
Դեպքի օրը կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել ավտոբենզինի միջոցով վառարանը միացնելու հետեւանքով հրդեհի բռնկման վարկածը, ինչը հետագայում արտացոլվել է նաև ՔԿ տարածած հաղորդագրությամբ։ Դասակի հրամանատարը, սակայն, թյուրիմաց է գնահատել նշված վարկածը՝ նշելով, որ հունվարի 18-ի երեկոյան ինքը կացարանում բենզին չի տեսել, մեկ այլ զինվորական հայտնել է, որ վառարանը միացնում են առավոտյան ու բացառել գիշերվա կեսին, երբ արդեն քնում են, առավել եւս բենզինով թեժացնելը։ Հունվարի 26-ի՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը շարունակեց առաջ մղել իր կողմից ավելի վաղ շրջանառության մեջ դրվող վարկածը՝ հրապարակելով նաև վկաների ցուցմունքները, որն իրեն ի պաշտոնե հասանելի չեն կարող լինել։
Քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Նա մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն մեղադրանքով այսօր ձերբակալվել է նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:06 Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:02 Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան
- 03/29/2023 18:38 Ա՚յ քեզ ժողովրդավարություն. Իշխանյան
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ