ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համոզված ենք՝ ոստիկանության հայցը պետք է մերժվի, ապացուցել ենք, որ ծնողները որևէ վարչական իրավախախտում թույլ չեն տվել. Փաստաբան (տեսանյութ) 01/30/2023 20:46 | ԼՐԱՀՈՍ

Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության հայցադիմումի քննությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
Քրեական գործին զուգահեռ ոստիկանությունը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին։ Այս ընթացքում դատարանում քննվել է ներկայացված հայցադիմումներից միայն երկուսը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ Ուզունյանի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը։ Հայցվոր կողմը՝ ոստիկանությունը, չէր ներկայացել այսօրվա նիստին։ Ծնողների ներկայացուցիչ Ներսես Հարությունյանն ամբողջությամբ առարկեց հայցի դեմ՝ պնդելով, որ այն ենթակա է մերժման։ Նրա խոսքով՝ Ուզունյանն ամեն օր առանց բացառությունների այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ որդու շիրիմին, իսկ դեպքի օրը լուսացրել է հենց պանթեոնում՝ մյուս ծնողների հետ միասին, քանի որ Անկախության օրն էր, ծնողները որոշել էին լինել որդիների շիրիմների մոտ։ Ծնողները հավաքվել էին հարցեր քննարկելու, իրենց դժգոհություններով կիսվելու համար։
«Առավոտյան պանթեոն են այցելել ոստիկանները՝ իրենց պահելով լկտի, հայտնել, որ տարածքը պետք է ազատեն։ Երբ ծնողներն ասել են, որ որևէ մեկն իրավունք չունի իրենց արգելել գտնվել որդիների շիրիմների մոտ, ոստիկաններն առանց զգուշացնելու, քաշքշելով, կոպտորեն, նվաստացուցիչ վերաբերմունքով բերման են ենթարկել ծնողներին, այդ թվում՝ Բագրատ Ուզունյանին»,- նշեց Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ՝ ծնողների՝ մի քանի հարցի շուրջ հավաքվել քննարկելը դեռևս հանրահավաք չէ, ընդ որում, հանրահավաքի դեպքում էլ ոստիկանությունը նախ պետք է կապ հաստատի կազմակերպիչների հետ՝ հայտնելով, որ պահանջում են դադարեցնել հավաքը, իսկ պահանջը չկատարելու դեպքում ոստիկանը պետք է առնվազն երկու անգամ բարձրախոսով մասնակիցներին զգուշացնի՝ հավաքը դադարեցնելու պահանջի մասին՝ դրա համար ողջամիտ ժամանակ տրամադրելով, ինչն այս դեպքում չի կատարվել։
Պատասխանող կողմի պնդմամբ՝ Բագրատ Ուզունյանը թույլ չի տվել այնպիսի արարք, որը կարող էր հիմք լինել վարճական ձերբակալման համար, իսկ ոստիկանության կողմից ուժի գործադրումն անհրաժեշտություն չէր։
Գործի քննությունն ավարտվեց։ Վարչական դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 20-ին՝ «Դատալեքս» համակարգում։ Նիստի ավարտից հետո Ներսես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ համոզված է՝ ոստիկանության հայցը պետք է մերժվի, ապացուցել են, որ ծնողները որևէ վարչական իրավախախտում թույլ չեն տվել, հակառակը, ապացուցել են, որ ոստիկանության ծառայողներն են թույլ տվել քրեական օրենսգրքով սահմանված արարք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:06 Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:02 Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում. «Ժողովուրդ»
- 03/30/2023 07:44 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի. «Ժողովուրդ»
- 03/30/2023 07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ»
- 03/30/2023 07:37 Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 07:32 Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»
- 03/29/2023 08:25 Ինչո՞ւ և ինչպե՞ս Էդգար Ղազարյանը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան
- 03/29/2023 18:38 Ա՚յ քեզ ժողովրդավարություն. Իշխանյան
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ