ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունեն չեզոք դիրքորոշում 01/29/2023 16:38 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով: Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։ Նշվում է, որ, ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին, մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն: Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:
Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:
Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…
Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:
Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/27/2023 12:44 Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի. Փաշինյան
- 03/27/2023 12:17 Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը. Իշխան Սազաթելյան
- 03/27/2023 11:42 Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
- 03/27/2023 11:32 Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն. Ոսկանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար