ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրդեհի հետեւանքով մեկ զինվորի մահվան դեպքը կոծկեցին, արդյունքում ունեցանք շատ ավելի մեծ ողբերգություն՝ 15 մահ, որքա՞ն է լինելու հաջորդը 01/28/2023 15:25 | ԼՐԱՀՈՍ

Վաշտի կացարանում Գեղարքունիքում բռնկված հրդեհը առաջին դեպքը չէր. Ամիսներ առաջ հրդեհ էր բռնկվել նաեւ Սյունիքի մարտական դիրքերից մեկում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում։ Այն ժամանակ հրդեհը խլեց ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը, սական ՊՆ-ն այն ժամանակ հրապարակային պարզաբանումներով հանդես չեկավ, դատախազաքննչական մարմիններն էլ գործը փորձեցին ծածկադմփոց անել, չպարզեցին հրդեհի առաջացման պատճառները, եղանակը։ Մահվանից վեց ամիս է անցել, սակայն որևէ անձի առ այս պահը մեղադրանք չի առաջադրվել, ինչից հետեւում է, որ խախտումները չեն պարզել ու դրանք անգամ վերացնելու ուղղությամբ միջնորդություն չի ուղարկվել ՊՆ։
Հիշեցնենք, որ այրվածքները ստացել է 2022թ. հուլիսի 17-ին, սակայն դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն հուլիսի 25-ին, երբ զինծառայողն արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, իսկ դրանից օրեր անց էլ հայտնի դարձավ նրա մահվան մասին։ Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Ըստ պաշտպանական գերատեսչության, Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:
Պալյանի ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են իշխանություններին և դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը, ըստ ծնողների, հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել՝ նշելով, որ Պալյանը և ևս երեք զինծառայող փակված են եղել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ և կբացեր դուռը: Ավելին, պարզվում է զինծառայողին ժամանակին պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել ի սկզբանե, այրվածքներ ստանալուց հետո զինծառայողի մարմնի կրակը հանգցրել են ջրով և հողով, այրվածքներ ստանալուց հետո հինգ ժամ զինծառայողը մնացել է դիրքում՝ մինչև լուսաբացին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքից վեց ամիս անց զինծառայողի մահվան իրական հանգամանքները դեռևս պարզված չեն: ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում 2022թ․ հուլիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում):
ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ․ Պողոսյանին, և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին:
«Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել նաև դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Պ. Պողոսյանի՝ մահվան պատճառը պարզելու նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն»,- նշեցին ՔԿ-ից՝ հավելելով, որ հարցաքննվել են մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները:
Նրանց փոխանցմամբ՝ նախաքննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։
«Ենթադրյալ հանցանքի և հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական և վարույթային գործողությունները կատարելուց հետո: Քեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին Քննչական կոմիտեից:
Ասել է թե՝ 6 ամիս հետո անգամ քննչականը չի ստացել դատահրդեհատեխնիկական, դատանյութագիտական փորձաքննությունների եզրակացությունները ու չգիտի, թե ինչի հետեւանքով է հրդեհն առաջացել, իսկ հունվարի 19-ի ողբերգությունից հետո անմիջապես պարզեցին, թե 15 զինվորի կյանք խլած հրդեհն ինչից էր առաջացել։ Ընդ որում, նկատենք, որ այս դեպքում եւս փորձագքննության եզրակացություն դեռ չի ստացվել։
Իսկ դատախազությունն էլ հանկարծ որոշեց աշխատել ու հաղորդագրություն տարածեց, թե հանձնարարվել է ստուգել մյուս կացարանների վիճակը։ Իսկ ինչու դա չէր արվում 6 ամիս առաջ, ինչու դատախազաքննական մարմինները՝ ՊՆ-ի հետ ձեռք-ձեռքի տված անտարբերության մատնեցին զինվորի մահը, չփորձեցին պարզել, թե ինչ վիճակ է տիրում մյուս դիրքերում։ Ինչ է, դրա համար չկար հանրային մեծ պահանջա՞րկ, թե մեկ զինվորի կյանքն իրենց համար այլեւս արժեք չունի ու պետք չէր առկա բարձիթողի վիճակի մասին գնահատականներ հնչեցնել։
Արդյունքում ունեցանք շատ ավելի մեծ ողբերգություն, այս անգամ արդեն՝ 2023 թվականի հունվարի 19-ին, հրդեհի զոհ գնաց 15 հայորդի։ Այս տղաների արյունը նաեւ դատախազների ու քննիչների վրա է, որոնք մոռացել են իրենց անմիջական պարտականություններն ու գործառույթները, որոնք քննություն իրականացնելու ու օբյեկտիվ իրականություն պարզելու փոխարեն լծված են իշխանությունները կեղտերը ծածկելով։ 15 զոհը չէր լինի, եթե զինվորական դատախազությունը 2022 թվականի հուլիսի 17-ին հանձնարարեր ստուգել ոչ զորանոցային պայմաններում գտնվող կացարանները, 15 զոհը չէր լինի, եթե զինվորական քննչական գլխավոր վարչությունը ձեռքերը ծալած չնստեր ու չսպասեր, թե երբ են ստանալու փորձաքննության եզրակացությունը՝ զինվորների վագոն-տնակում հրդեհի առաջացման պատճառի մասին, եթե պաշտպանության նախարար կոչվող անձը հերթով շրջեր ու տեսներ, թե իրականում ինչ պայմաններում են ծառայում իր զինվորները հատկապես այս սահմանամերձ բնակավայրերում, որտեղ ամեն պահի առկա է թշնամու հարձակման վտանգը։
Իսկ հիմա Արգիշտի Քյարամյանը առանց խղղճի խայթ զգալու հայտարարում է, թե «ազնիվ չէ» այլ պատճառ փնտրել 15 զինվորի կյանք խլած հրդեհի համար, բենզինն է պատճառը ու վերջ։ Այո, ազնիվ չէ, ազնիվ չէ, որ Քյարամյանն է ՔԿ ղեկավարը, որը միայն քաղաքական շահ է սպասարկում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան
- 03/29/2023 18:38 Ա՚յ քեզ ժողովրդավարություն. Իշխանյան
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ