Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 07 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/07/2023   20:24 Միխայել Ռոթը հայտնում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ 06/07/2023   20:20 1975թ. քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի սահմանափակ թվով մարդկանց. Քարտեզագետը պնդում է՝ մեզ համար շահեկան են 1922-23թթ. քարտեզները, որոնց մասին խոսում է ռուական կողմը 06/07/2023   20:02 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սթիվըն Դոութին 06/07/2023   19:42 Գլխավոր դատախազը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցը 06/07/2023   19:28 Կառավարության շենքի մոտ հարբած, վթարային իրավիճակ ստեղծած դատախազը շարունակում է պաշտոնավարել, նրան մեղադրանք չի առաջադրվել 06/07/2023   19:13 Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա․ ՀՀ ՄԻՊ 06/07/2023   18:48 ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ կային․ Զախարովա 06/07/2023   18:35 Համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին 06/07/2023   18:23 Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 06/07/2023   18:13 ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակին 06/07/2023   18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար) 06/07/2023   18:06 «Տյուշի» ու «Քանաքեռցի Տույի» սպանության գործով կրկին կալանավորվել է «Տյուշի» որդին 06/07/2023   17:52 Միշուստինը Փաշինյանին խոստացել է՝ Վերին Լարսի վերակառուցումը կավարտեն մինչ հունիսի 15-ը 06/07/2023   17:42 Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին 06/07/2023   17:36 Բրիտանուհին աղջկա հետ սեքսի համար տղամարդ է ձևացել ու հայտնվել բանտում 06/07/2023   17:36 Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից. Զաքարյան 06/07/2023   17:31 Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ 06/07/2023   17:07 Առուշանյանների բազմազավակ ընտանիքը հասցրել է երեք բնակավայր փոխել․ օկուպացված Ակնայից ու Վազգենաշենից հետո Աշանում են հաստատվել․ այստեղ ծնվել է 6-րդ զավակը 06/07/2023   16:55 Կիմ Չեն Ընը հրամայել է արգելել Հյուսիսային Կորեայում ինքնասպանությունները 06/07/2023   16:51 Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. դա շատ է օգնում տնտեսությանը (տեսանյութ) 06/07/2023   16:49 Բացահայտվել է պարեկին կաշառք առաջարկելու հերթական դեպքը. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/07/2023   16:44 Էրդողանը Զելենսու հետ հեռախոսազրույց է ունեցել Կախովկայի ՀԷԿ-ի ավերման խնդրով 06/07/2023   16:43 Կոչ ենք անում Ադրբեջանին մշակել օրակարգ, որով կապահովվի ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը․ ԵԱՀԿ 06/07/2023   16:32 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին 06/07/2023   16:20 Հռոմի պապը նորից հոսպիտալացվել է 06/07/2023   16:08 Մեկ տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող ՃՈ երկու տեսուչների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 06/07/2023   16:03 Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին 06/07/2023   15:59 ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 06/07/2023   15:35 Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են 06/07/2023   15:11 Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026 թվականն ավելի քան 34 հազ. ադրբեջանցի ընտանիք բնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում 06/07/2023   15:04 Ժամը 13։50-ից դադարեցվել է Նոր Նորքի 5-րդ զանգվածի գազամատակարարումը. խափանում է եղել 06/07/2023   14:34 Եթե մի քիչ երկար զրուցենք, կրակոցների ձայները դուք էլ կլսեք. Ներքին Հանդի համայնքապետ 06/07/2023   14:25 Վահագն Հարությունյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ 06/07/2023   14:18 Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շեմին են 06/07/2023   14:09 Կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ. Կախակնի համայնքապետ 06/07/2023   13:59 Սելավների պատճառով Ալավերդի-Ախթալա հատվածում երկաթգիծը վնասվել է. դեպի Թբիլիսի երթը չեղարկվել է 06/07/2023   13:57 ԵՄ առաքելությունը ծրագրում է եւս երեք օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում 06/07/2023   13:51 Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Բրյուսելից 06/07/2023   13:41 Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի 06/07/2023   13:36 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 06/07/2023   13:28 Գլենդելում բախումներ են տեղի ունեցել ԼԳԲՏ ակտիվիստների և աշակերտների ծնողների միջև (տեսանյութ) 06/07/2023   13:15 Աշոտ Փաշինյանին ապտակելու մասին ահազանգ ոստիկանությունը չի ստացել 06/07/2023   13:04 Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա. կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում 06/07/2023   12:49 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը 06/07/2023   12:40 ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կ․Ցուցուլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 06/07/2023   12:35 «Գնունեցի Վարազիկը» սպանվել է՝ գլխի շրջանում ստացած կրակոցից 06/07/2023   12:23 Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է անցել Կախովկայի ՀԷԿ-ի ավերման արդյունքում 06/07/2023   12:16 Կոշ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ 06/07/2023   12:13 Կստեղծվի հայ- չեխական ռազմատեխնիկական գործակցության աշխատանքային խումբ. Արման Սարգսյան 06/07/2023   11:52 Երեկ ունեցել ենք կրակոցներ,այս պահին սահմանին հարաբերական կայուն է. Արման Սարգսյան
06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղարկավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/06/2023   11:56 Գևորգ Բաղդասարյանը հաստատում է՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 06/07/2023   12:35 «Գնունեցի Վարազիկը» սպանվել է՝ գլխի շրջանում ստացած կրակոցից 06/07/2023   11:03 Հիվանդանոց տեղափոխված զինծառայողը մահացել է. նա հայելին կոտրել ու պարանոցին ինքնավնասում էր արել. shamshyan.com 06/07/2023   08:20 Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ» 06/07/2023   13:51 Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Բրյուսելից 06/06/2023   15:41 Ձեր կնոջ մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը, Դուք չեք կարող բացասական վերաբերմունք չունենալ Սերժ Սարգսյանի նկատմամբ.փաստաբանը՝ դատավոր Բադալյանին 06/06/2023   10:20 Ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը. Վազգեն Մանուկյանը դիմում է զինվորականությանը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/06/2023   13:51 Ամերիկուհին իսկական «ջարդ է սկսել», երբ պարզել է ապագա երեխայի սեռը (տեսանյութ) 06/06/2023   08:04 Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ» 06/06/2023   13:30 Քամու ուժգնացում, ամպրոպ ու անձրև է սպասվում 06/06/2023   10:51 Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան 06/07/2023   13:28 Գլենդելում բախումներ են տեղի ունեցել ԼԳԲՏ ակտիվիստների և աշակերտների ծնողների միջև (տեսանյութ) 06/07/2023   18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար) 06/06/2023   18:09 Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ.իրավապաշտպան 06/06/2023   08:20 Ո՞վ է կամակատար դատավորը․ «Հրապարակ» 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/06/2023   07:56 Ուժային կառույցի պաշտոնյայի որդին թմրանյութ տեղափոխելիս բռնվել է. ուշագրավ բացահայտում. «Ժողովուրդ» 06/06/2023   08:16 ՔՊ-ում չեն ներում Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

Արևը ծագելու է, գարունը գալու է. Շնորհավոր Հայկական բանակի օրը. ՀՀ վարչապետ 01/28/2023   10:40  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի ժողովուրդ,

 Սիրելի հայրենակիցներ,

 Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:

Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:

Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:

Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:

Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:

Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:

Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:

Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:

Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:

Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:33 28/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (տեսանյութ)
10:23 27/01/2023  |  ՄամուլՓաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
22:23 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍ2500 հոգու սովի են մատնում. Փաշինյանն անակնկալի է բերել իր ընտրողներին՝ զրկելով ապրուստի միջոցից (տեսանյութ)
22:04 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԺողովրդի գումարը, որը Ն. Փաշինյանը խոստացել էր կոպեկ առ կոպեկ վերադարձնել, ոչ միայն չի վերադարձրել, դեռ եղածն էլ ինքն է թալանում.Սողոմոնյան (տեսանյութ)
21:43 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱնցկացնել Ավինյանին ցանկացած գնով. Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների
17:35 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
14:26 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԶինվորն ասել է՝ վառարանի մեջ մոխիր կա, կկպնի, բայց սպան սկսել է դիզվառելիք փնտրել, հետո որոշել, որ բենզինն ավելի հարմար է․ Փաշինյանն ասում է, Քյարամյանը՝ հաստատում
10:43 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
08:18 26/01/2023  |  ՄամուլԽաղաղ պայմաններում Բանակի կորուստները՝ հիմա և նախկինում. «Ժողովուրդ»
18:25 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԲլանդինկա, բրունետկա, բեղերով, առանց բեղերի. Նիկոլի նշանակած բոլոր պաշտոնյաները պետք է պաչեն իր խաչը . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Արխիվ

[]