ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում Բանակի օրվա ցուցադրական վարժանքին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը 01/28/2023 18:58 | ԼՐԱՀՈՍ

Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց։
Նախարարն ու տեղակալը ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված՝ դպրոցի սաների ցուցադրական վարժանքին, որի ընթացքում սովորողները ենթադրյալ դիվերսիոն գործողության չեզոքացում են կատարել։
Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ նախարարը երախտագիտություն է հայտնել ՀՀ զինված ուժերի բոլոր զինծառայողներին և հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին․ «Մենք շնորհակալ ենք այն զինծառայողներին, որոնք այսօր կանգնած են սահմանին և պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը։ Մեր ամենօրյա աշխատանքով և հոգածությամբ պետք է ցույց տանք մեր շնորհակալությունն ու հարգանքը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների նկատմամբ»։
ԿԳՄՍ նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել ընդհանուր և մասնագիտացված դասարանների ուսումնառության պայմաններին, խնդիրներին ու տեղում տվել հանձնարարականներ՝ ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ։
Նախարարի խոսքով՝ ռազմական կրթության ասպարեզում պետությունը լուրջ անելիք ունի։ Առաջին ուղղությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման համընդհանուր բարելավումն է, որը պարտադիր է բոլոր դպրոցներում սովորողների համար։
«10-11-րդ դասարանների սովորողների համար ներդրվել է մարզառազմական ճամբարների ծրագիրը, որը հանրակրթության նոր չափորոշչով պարտադիր է` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման գործնական բաղադրիչ։
Հաջորդ ուղղությունը մասնագիտական կրթությունն է, որի բարելավման ուղղությամբ ևս ծրագրային քայլեր են իրականացվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այս պահին գործում է երեք մարզառազմական մասնագիտացված դպրոց, որոնցից մեկն էլ Արամ Մանուկյանի անվան հաստատությունն է։
Նախարարի տեղեկացմամբ՝ քննարկվում է սպայական դպրոցի ստեղծման ծրագիրը, որն իր բովանդակությամբ և որակով լինելու է զինվորական կրթություն իրականացնող նոր կառույց։ Ռազմական կրթության կարևորությունը շեշտադրվելու է նաև բարձրագույն կրթության բարեփոխումներում՝ Պաշտպանության նախարարության և այլ կառույցների հետ համագործակցությամբ։
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը Կոտայքի մարզի Աղվերան բնակավայր է տեղափոխվել այս ուսումնական տարվանից։ Նախկին դպրոցական ճամբարի տարածքում տեղակայված հաստատությունն ունի նոր մարզադահլիճի և այլ բարեկարգման աշխատանքների կարիք, թեև, ինչպես դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանն է նշում, մինչ տեղափոխությունը նորոգման աշխատանքներ արդեն իսկ կատարվել են։
Դպրոցում ուսումնառությունն իրականացվում է 6-րդ դասարանից սկսած․ այստեղ հաճախող երեխաներն անցնում են հանրակրթության չափորոշչով նախատեսված բոլոր առարկաները, ինչպես նաև ստանում հավելյալ մասնագիտական կրթություն՝ մարզառամական ուղղվածությամբ։
Մինչ այժմ դպրոցում կրթությունը կազմակերպվել է հիմնական դպրոցի ծրագրով՝ մինչև 9-րդ դասարան։ Տնօրենի խոսքով՝ իրականացվելու է նաև ավագ դպրոցի ծրագիր՝ գալիք ուսումնական տարվանից սկսած։
ԿԳՄՍ նախարարի՝ դպրոց կատարած այցի շրջանակում քննարկվել են գույքի թարմացման, տեխնիկական համալրման և այլ հարցեր։
Հանրակրթական դպրոցներում հաստատված 900-ից ավելի արտաուսումնական խմբակների մեծ մասը ռազմահայրենասիրական բնույթի է։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե մարզառազմական խմբակների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ խոսակցությունները որքանո՞վ են իրավացի, ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա ու չի կարող լինել։ Այս ուսումնական տարվա ընթացքում արդեն իսկ հաստատվել և երաշխավորել են 900-ից ավելի արտաուսումնական խմբակների ծրագրեր, որոնց զգալի մասը կրում է ռազմահայրենասիրական, զինվորական պատրաստության բնույթ: Որևէ խոսք և որևէ ծրագիր ռազմահայրենասիրական խմբակի կամ դասընթացի դադարեցման, կասեցման մասին ուղղակի չեն եղել»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին մեր երկիրը միացել է «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրին, որով սահմանված է՝ զերծ մնալ դպրոցների տարածքներում զինված ստորաբաժանումների տեղակայումից, քանի որ այդ դեպքում ուսումնական հաստատությունները դառնում են թիրախ։
««Անվտանգ դպրոցներ» ծրագրի նպատակը ուսումնական հաստատությունների անվտանգությունը բարձրացնելն է»,- պարզաբանել է նախարարը՝ շեշտելով, որ տեղեկատվության միտումնավոր կեղծումն անթույլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան
- 03/29/2023 18:38 Ա՚յ քեզ ժողովրդավարություն. Իշխանյան
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ