ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքն ինձ չի պատկանում. Սեյրան Օհանյանն առարկեց 01/26/2023 18:30 | ԼՐԱՀՈՍ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ Աննա Բադալյանի և Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց հայցադիմումը՝ պահանջելով հօգուտ ՀՀ-ի Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, Աննա Բադալյանից ՝ բնակարան, և Ժակ Պիեռ Ֆովոյից՝ Վահագնի թաղամասուն գտնվող բնակելի տուն, որոնք, ըստ դատախազության, օրենքի իմաստով պատկանում են Սեյրան Օհանյանին, իսկ գույքի բռնագանձման անհնարինության դեպքում բռնագանձել համարժեք գումար։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 477.473.907 ՀՀ դրամ՝ որպես 2018-2019թթ. ընթացքում պարտատոմսերի մարումից, 2021թ. Նալբանդյան փողոցի 98 շենքի 3 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մասը, ինչպես նաև՝ 600.762.179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների: Ներկայացնելով փաստական տվյալները՝ դատախազը նշեց, որ Սեյրան Օհանյանի 2009թ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Ռուզաննա Խաչատրյանին որպես նվիրատվություն է փոխանցվել 34 մլն 770 հազար դրամ, իսկ Ռուզաննա Խաչատրյանը հայտարարագրել է նշված գումարային արժեքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում, մինչդեռ, դատախազի դիտարկմամբ, դա չի համապատասխանում ՃՈ ստացված տվյալներին։ Մասնավորապես, նշված ավտոմեքենան Ռուզաննա Խաչատրյանի անվամբ հաշվառվել է 2011թ հոկտեմբերի 3-ին, իսկ վճարման փաստը հավաստող տեղեկություններ չեն եղել բանկային քաղվածքներում և դատախազությունը հիմք է ընդունել հայտարարագրված 34 մլն 770 հազար դրամը։
Սեյրան Օհանյանը հայտարարարությամբ հանդես եկավ՝ արձանագրելով, որ այն, ինչի մասին խոսում է դատախազը, ինքը չի տիրապետում, առաջարկում է, որ նիստը հետաձգվի և փաստաբանները կրկին ուսումնասիրեն հայցը։ Նշենք, որ թեև այսօրվա նիստին Սեյրան Օհանյանը ներկայացել էր առանց փաստաբանների և փոխկապակցված անձանց, իսկ փաստաբանների բացակայության պայմաններում չէր կարող առարկություններ անել, այդուհանդերձ, նախագահողը մերժեց նիստը հետաձգելու միջնորդությունը՝ պարզաբանելով, որ այս փուլում, միևնույն է, դատախազությունն է ներկայացնում հայցապահանջը։ Ընդ որում, դատախազն ինքը չէր առարկել՝ կարևորելով մարցակցության հավասարության սկզբունքը, միևնույն ժամանակ, նշել էր, որ անհրաժեշտ են երաշխիքներ, որ հաջորդ նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչները ներկա կգտնվեն, նիստը կրկին հետաձգելու անհրաժեշտություն չի լինի։
Սեյրան Օհանյանն առարկեց հայցի դեմ, նշեց՝ չի ընդունում նշված փաստերը։
«Ապօրինի չեմ հարստացել։ Նշված գույքն ինձ չի պատկանում։ «Ապօրինի զավթել» բառակապակցությունն անընդունելի է ինձ համար, մնացած բոլորն էլ թողեցին, որ ես ապօրինի զավթե՞մ։ Առարկում եմ և դրա համար առաջարկում եմ հավանության տալ սկզբնական միջնորդությանը` կրկին հայցը ուսումնասիրել, որպեսզի հաջորդ նիստերի ժամանակ փաստաբանները լուրջ ուսումասիրեն, քանի որ բաներ կան, որոնք ինձ համար նորություն են և անընդունելի»,- նշեց Օհանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
- 03/21/2023 11:33 Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը. գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/21/2023 13:20 Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. տուժածներ չկան
- 03/21/2023 12:27 Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
- 03/20/2023 21:41 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 03/20/2023 21:11 Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար