ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ն ողբերգական հրդեհի հաջորդ օրը 15 ավտոմեքենա է գնել․ «Ժողովուրդ» 01/25/2023 10:40 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենաների գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ. լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ: 15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն):
Դե, իհարկե, բնական է, որ ՊՆ-ն ավտոմեքենա է գնում իր կարիքների համար, բայց բանակն այս պայմաններում պահելու, անփութության հետեւանքով 15 զոհ տալու ֆոնին նման պահվածքն առնվազն անազնիվ է:
Ստացվում է, որ, մի կողմից, առաջնագծի զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, մյուս կողմից՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է երթեւեկեն 2023 թվականի արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով: Ինչ խոսք, հայրենիքը պաշտպանելու յուրովի մոտեցում է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 25․01․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/07/2023 08:39 Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
- 06/07/2023 08:20 Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»
- 06/07/2023 08:17 Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»
- 06/07/2023 08:14 Ինչ են գնում հայերը ՝ Wildberries-ից․ «Հրապարակ»
- 06/07/2023 08:11 Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովն այլեւս չի գործի․«Հրապարակ»
- 06/07/2023 08:03 ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ․«Հրապարակ»
- 06/07/2023 07:59 Ծովինար Վարդանյանը հունիս ամիսը նվիրում է շրջագայությունների. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/07/2023 17:36 Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից. Զաքարյան
- 06/07/2023 11:16 Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
- 06/06/2023 18:09 Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ.իրավապաշտպան
- 06/06/2023 12:15 Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը. Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/07/2023 13:59 Սելավների պատճառով Ալավերդի-Ախթալա հատվածում երկաթգիծը վնասվել է. դեպի Թբիլիսի երթը չեղարկվել է
- 06/07/2023 13:36 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 06/07/2023 11:03 Հիվանդանոց տեղափոխված զինծառայողը մահացել է. նա հայելին կոտրել ու պարանոցին ինքնավնասում էր արել. shamshyan.com
- 06/07/2023 10:35 Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ վաղը իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/07/2023 18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
- 06/07/2023 17:36 Բրիտանուհին աղջկա հետ սեքսի համար տղամարդ է ձևացել ու հայտնվել բանտում
- 06/07/2023 13:51 Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Բրյուսելից
- 06/06/2023 23:28 85-ամյա տղամարդը եւ պատահական անցորդուհին հրդեհից փրկել են բազմազավակ ընտանիքին
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը