ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բենզին լցնելու վարկածին չեմ հավատում․ հրդեհից զոհված զինծառայողի մայր․ «Հրապարակ» 01/24/2023 10:58 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։
Հայրը՝ Արտակը, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու հատ-հատ ճանաչել որդու դաջվածքները։ «Հինգ դաջվածքից չորսը երեւում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,- ասում է Արտակ Ասրյանը։
Հիշեցնենք, որ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ ներսում եղել է 21 հոգի, որոնցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Ասել է նաեւ, որ հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը եւ օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։ Մինչեւ փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
«Մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ երեխաները քնած են եղել։ Բենզին լցնելու վարկածին չեմ հավատում»,- ասում է Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը։ Նա չի կարող հասկանալ, թե ինչպես կարող է հասուն տղամարդը, սպան 5 լիտրանոց բենզինի տարան մոտեցնել վառարանին ու փորձել կրակ անել։ «Մենք ապրում ենք գյուղում։ Ձեզ մի հասարակ բան ասեմ։ Եթե վառարանն օրվա մեջ վառվում, երեկոյան հանգում է, մոխիրը մի քիչ առաջ ես բերում, մի երկու թուղթ ու փայտ ես դնում, թեկուզ բարակ, ու հնարավոր չէ, որ դա չկպնի։ Բենզինով ոչ ոք փեչ չի վառում, էն էլ 5 լիտրանոց բալոնով։ Բոլորը գիտեն, որ դա կյանքի համար վտանգավոր է, իսկ նա հասուն տղամարդ է եղել, սպա»։
Վարդ Ասրյանը սեփական փորձից համոզվել է, որ վառարան վառելիս եթե անգամ մատդ է այրվում, այնպես ես գոռում, որ հազիվ թե սենյակում քնած մարդ մնա։ «Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է, ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։ Վարդն ասում է, որ իր որդին «սապոգները հագին» պառկած է եղել։ «Գիշերվա 1-ին զինվորը կոշիկներով պառկած է եղել տեղի վրա։ Ի՞նչ կարգի հոգնած պետք է լինես, որ շորերով ու կոշիկներով պառկես մահճակալին»,- ինքն իրեն հարց է տալիս կինը։
Նա հիշում է, որ իր որդին «զզվում էր սապոգներից»։ «Ասում էր՝ ոտքերս ցավացնում է, հոգնեցնում է, աշխատում էր հնարավորինս քիչ դրանք հագնել, լաթերով ման գալ։ Ես բացառում եմ, որ նա քնելուց չհանի սապոգը։ Բայց նրա հայրը տեսել է, որ նա սապոգով պառկած է եղել անկողնում»։
Որդու հետ վերջին անգամ նա խոսել է ողբերգության երեկոյան, ժամը 10-ին։ Դրանից հետո որդին անհասանելի է եղել։ Ողբերգության մասին իմացել է արտերկրում ապրող եղբորից, որը, «վատ բան» լսելով, զանգել է Վարդուհուն եւ խնդրել, որ որդուն զանգի։ Զանգել է, բայց որդին արդեն անհասանելի է եղել։
Ռոստոմ Ասրյանը զորամասում ավտոմեքենաներ նորոգող է եղել։ Նույնիսկ ընթացքում խորհրդակցել է հոր հետ, թե ինչպես նորոգի այս կամ այն մեքենան։ Ընտանիքն ամուր կապ է պահել որդու հետ։ Ծառայության մեկ տարում 8-10 անգամ գնացել են որդու ծառայության վայրն ու տեսել երկու սենյակներով ու նախասրահով այն տունը, որին այս օրերին գամված է ողջ հայության ուշադրությունը։ Ասում է․ «Հին տուն էր, ջուրն ու զուգարանը՝ դրսում։ Հիգիենան բացառվում էր։ Իրենք իրենց համար ճաշ էին եփում։ Ես աշնանն եմ գնացել, չեմ հիշում, թե վառարանը որտեղ էր դրված, այո, կարծեմ, դռան մոտ էր։ Տունը փայտից հին տուն էր։ Եթե ուսով էլ բրթեիր, մի բան կջարդվեր։ Փայտից տուն էր։ Կարող է ես մենակ չկարողանայի դուռը կոտրել, բայց մի քանի հոգով կկարողանային հաստատ։ Կամ ջուրը՝ դուռը բացում ես, երկու մետր այն կողմ կռանթն է։ Կամ ասում են՝ երկուսը փախան։ Իրենք մի ընտանիք էին։ Իմ տղան մինչեւ Նոր տարի եկել էր, ասեցինք՝ ի՞նչ տանք, տանես, տղա ջան, նա ասեց՝ մամ ջան, մենք մի ընտանիք ենք, ինչ էլ տաս, միասին ենք ուտելու։ Նրանք մի ընտանիք էին, ոչ մի տարաձայնություն չունեին։ Իրենք իրար կօգնեին անպայման»։
ՀԳ․ Վարդ Ասրյանի՝ մեզ ուղղված վերջին խոսքն անմոռանալի է․ «Ինձ հերոս պետք չի, ինձ չտվեցին իմ երեխուն, փակ դագաղով բերեցին, դրոշը վրան, դրոշն ինձ ի՞նչ ա տալու։ Երեկ պահի տակ մատս կպավ գալասավոյին, իմ երեխու ձենը լսեցի ու գիտակցեցի, որ էլ երբեք չեմ լսելու»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը