ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը, սեփական աթոռի մասին մտածելով, վտանգում է ՀՀ սահմանագծի կարևոր ուղղություններից մեկը՝ նոր սպառնալիք ստեղծում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 01/24/2023 14:52 | Մեկնաբանություն

Վարդենիսի ուղղությամբ տեղակայված ինժեներա-սակրավորային ստորաբաժանման կացարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո քննարկվող հիմնական հարցերից է՝ բանակային կորպուսի հրամանատարության «գլխատման»՝ պաշտոնից ազատման խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կորպուսի հրամանատարը, շտաբի պետը, մարտական հերթապահության, բարոյահոգեբանական, սպառազինության ու թիկունքի գծով տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Պաշտոնից ազատվել են նաև այդ հատվածում տեղակայված բրիգադի շտաբի պետը, սպառազինության գծով տեղակալը, ինժեներական ծառայության պետը, զորամասի ինժեներական-սակրավորային վաշտի հրամանատարը:
Արդյո՞ք տեղի ունեցած պետք է տեղավորվեր պաշտոնից ազատված հրամանատարական կազմի ազատման տրամաբանության մեջ՝ ոչ:
Կայի՞ն պաշտոնյաներ, որոնք ծառայության, վերակարգի բերումով ունեին պատասխանատվության իրենց բաժինը և կարող էին ազատվել՝ այո, բայց դա այն դեպքում, եթե նվազագույնը ծառայողական քննությունն արվեր ու համապատասխան եզրակացությունների նյութ ապահովեր:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ քրեական գործ է հարուցված, իսկ ողբերգության հանգամանքները կարող են հանգեցնել նույնիսկ տարբեր սպաների քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու իրավական պատասխանատվության ենթարկելու գործընթացի:
Սակայն իրադարձություններից առաջ ընկնելով, մեղավորներ նշանակելով ու սահմանագծի մի մեծ հատվածի պահպանությունն իրականացնող զորամիավորման հրամկազմին խաղից հանելով, իշխանությունը փորձում է սեփական կաշին փրկել, պատասխանատվությունից փախչել:
Սա այն դեպքում, որ այդքան հրամանատարների պաշտոններից ազատելն ու հանրայնացնելը ազդանշան է թշնամուն առ այն, որ սահմանագծի տվյալ հատվածի հրամանատարությունն ամբողջությամբ փոփոխության է ենթարկվել:
Իսկ նման պայմաններում, եթե նույնիսկ նշանակվեն բանիմաց ու արժանի հրամանատարներ, ցանկացած դեպքում նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ իրենց գործառույթներին տիրապետելու ու բանակային կորպուսի արդյունավետ կառավարման առումով:
Իշխանությունը սեփական աթոռի մասին մտածելով վտանգում է ՀՀ սահմանագծի կարևոր ուղղություններից մեկը՝ նոր սպառնալիք ստեղծում Հայաստանի համար:
Կրկնում եմ՝ խնդիրն այն չէ, որ տեղի ունեցած ողբերգությունը միկրո մակարդակում նաև հետևանք էր որոշ սպաների անգործության կամ վատ ծառայության, խնդիրն այն է, որ այս աղետում կենտրոնացված էր զինված ուժերում առկա բոլոր խնդիրները մեկ ամբողջության մեջ, որի պայմաններում բանակային միավորման հրամկազմի այս մասշտաբի պաշտոնանկությունները շատ ավելի մեծ անվտանգային սպառնալիքների են հանգեցնելու»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը