ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
$ 500.000-ի վնաս եմ կրել. պետությունը հրաժարվում է սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսություններին փոխհատուցել 01/23/2023 13:29 | ԼՐԱՀՈՍ

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 500.000 դոլարի վնաս է կրել. ադրբեջանական հարձակման հետևանքով կարտոֆիլի ցանքատարածություններն անջրդի են մնացել, բերքը սպասվածից պակաս է եղել:
«Մեր հարակից գյուղերը մինչև հոկտեմբերի 5-ը կարտոֆիլը ջրել են, իսկ բերքը «լցնում է» այդ ժամանակ, մեր բերքն ամբողջողվին վարի գնաց, մինիմալ հաշվարկով 500.000 դոլարի վնաս եմ կրել: Նույնիսկ բանվորների փողերը չենք կարողացել տալ, 1 հա-ից՝ 3-4 տոննա քանդելով, ո՞վ կարող է բանվորի փող տալ»,- «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասաց Ավետյանը:
Սոթքում նա միակ տուժողը չէ: Ասում է՝ բոլորն են տուժել՝ փոքրից մինչև խոշոր տնտեսություններ, բայց կառավարությունը ո՛չ խոշոր, ո՛չ մանր տնտեսություններին ականջալուր չէ: Մեծ ցանքատարածություններ ունեցող տնտեսություններից մեկի սեփականատերը՝ Պավլիկ Շահսուղարյանը, վարչպետին նամակ է գրել, կառավարությունից նամակը վերահասցեագրել են Գեղարքունիքի մարզպետարան:
Մարզպետն էլ պատասխանել է, թե ցանքատարածությունների վրա արկեր չեն ընկել, կրած վնասը ներկայացնող փաստեր չկան, հետևաբար՝ փոխհատուցում չի կարող լինել:
Նախկին համայնքապետը մարզպետարանի հիմնավորումն անհեթեթ է համարում. տարակուսած է՝ ինչպես է մարզպետը նման անպատասխանատու հայտարարություններ անում:
«Մինչ օրս զորամաս գնացող բարձրավոլտը ամբողջությամբ հոսանքազրկված է: Իմ և Շահսուղարյան Կոլիկի արտեզյաններն այդտեղից են սնուցվում: Մյուս մասը՝ ռմբակոծության պատճառով դուրս է եկել գյուղից ՝ ոչ ոք չէր կարող այնտեղ ջուր աներ, բնական է, որ բերքին տիրություն չեն արել, նրանց կարտոֆիլը ևս փչացել է: Կառավարություն դիմում ենք, ոչ մեկը վեջը չէ, մարզպետն ասում է՝ ոչ մի վնաս չեն կրել»,-նշեց Ավետյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների հետևանքով տարբեր ինտենսիությամբ մարտեր էին ընթանում ՀՀ տարբեր բնակավայրերի ուղղությամբ: Թշնամին հրետակոծության էր ենթարկել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով որոշ բնակավայրերի, այդ թվում՝ Սոթքի, բնակիչները տարհանվել էին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը