ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացական Մարտիրոսյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար 01/20/2023 17:34 | ԼՐԱՀՈՍ
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ԲԴԽ-ից։
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում մշտապես եղել են քաղաքականապես զգայուն, աղմկահարույց գործեր, որոնցով Մարտիրոսյանը կայացրել էր իշխանությունների քիմքին հաճո որոշումներ, ընդ որում, խոսքը բոլոր իշխանությունների մասին է, նրա անունը շոշափվում է մի շարք կոռուպցիոն գործընթացներում։ Մնացական Մարտիրոսյանը հենց այն դատավորն էր, որի կայացրած վճռի հիման վրա ազատազրկման էր դատապարտվել այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, սակայն նույն դատավորն այսօր էլ կատարում է իր քմահաճույքները։
Ինչպես արդեն հայտնել ենք, Մնացական Մարտիրոսյանը պատրաստվում էր տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան՝ հավակնելով նախագահի պաշտոնին, իսկ առաջխաղացումն ապահովելու համար ԲԴԽ-ն ձգձգեց նրան պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունն այնքան ժամանակ, մինչև լրացավ օրենքով սահմանված ժամկետները և միջնորդությունը թողնվեց առանց քննության։ Մասնավորապես, նոյեմբերի 21-ին ԲԴԽ-ն հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, ինչն էլ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել ինչպես մասնագիտական հանրությունում, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակությունում, քանի որ Մնացական Մարտիրոսյանը համարվում է համակարգի ամենակոռումպացված դատավորներից մեկը, ինչպես նաև այն անձը, որը ծառայել և ծառայում է յուրաքանչյուր իշխանության՝ կնիքելով նրանց ցանկացած քմահաճույքները: Բարձրացված աղմուկը մեղմելու համար, Հայաստանի քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի դժգոհությունների հետեւանքով, ինչպես նաև՝ Արեւմուտքի ճնշումների ներքո քաղաքական իշխանությունների հորդորով ԲԴԽ-ն հեռացրեց Մնացական Մարտիրոսյանի անունը ցանկից՝ որպես պատճառ մատնանշելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքը, ինչը ենթադրում է, թե Մարտիրոսյանը հեռացվել է ցանկից՝ սեփական դիմումի համաձայն։
Մնացական Մարտիրոսյանը, սակայն, առանց պաշտոնի առաջխաղացման չմնաց։ Նա նշանակվեց որպես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար։ Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի արդեն նախկին պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը հրաժարվել է, ըստ այդմ, տարիքով ավագի սկզբունքով դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ժակետը լրացել է օգոստոսի 8-ին։ ԲԴԽ-ն այդպես էլ դատարանի նախագահ չէր ընտրել, ինչի հետևանքով նախագահի պաշտոնակատարը Գագիկ Պողոսյանն էր՝ որպես տարիքով ավագ։ Ի դեպ, Գագիկ Պողոսյանը ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մտերիմն ու թեկնածուն էր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ