Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Առկա է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի լիազորությունների դադարեցման հիմք 01/20/2023   13:34  |  Վերլուծություններ

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ընթացքում քննվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նիստի ընթացքում տեղի ունեցավ ուշագրավ միջադեպ. ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Այ մենք խոսում ենք 2007 թվականի կամ ոչ այդքան հեռու 2000-ականների մասին, մինչև 2013 թիվը ես կնշեմ: Մինչև 2013 թիվը կար այսպիսի պրակտիկա, որ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ, խոսքը պարոն Անտոնյանի մասին չէ ամենևին, «Ինչ ուզում ենք, անում ենք» սկզբունքով էին առաջնորդվում վարույթները ընդունել-մերժելու սկզբունքների ժամանակ՝ աշխատանքի ժամանակ: Եվ, օրինակ՝ կարող էր վարույթ չընդունվել, հետո ինչ-որ Բաղրամյան 26-ից զանգի հետևանքով վարույթ ընդունվել, կարող էր մի գործով՝ նմանատիպ գործով ընդունվել, իսկ մյուս նմանատիպ գործով չընդունվել, և կարող էր նույնիսկ, էլի էս դեպքին չի վերաբերում, դատավորը սկզբում չունենար շահագրգռվածություն մի որոշում կայացներ, հետո ունենար տնտեսական շահեր և այլ որոշում կայացներ:»:

Այս հայտարարությամբ Անդրեասյանը, ըստ էության, քաղաքական գնահատական է տալիս Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորների աշխատանքին: Այլ կերպ, առավել ևս՝ իրավական, այդ գնահատականը հնարավոր չէ անվանել, քանի որ նրա նշած արարքները, եթե իրականում դրանք տեղի են ունեցել, հանցակազմ են պարունակում, և մինչ օրս այդ դատավորների արարքների առնչությամբ չկա նախաձեռնված գեթ մեկ քրեական վարույթ: Այստեղ զավեշտալին նաև այն է, որ տնտեսական շահերից է խոսում մի մարդ, ով այդ հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ այնքան շնորհք չունեցավ, որ ինքը միանա իրեն հայտնված բացարկին այն հիմքով, որ ինքն ու վարույթը հարուցած արդարադատության նախարարն ունեն համատեղ տնտեսական շահ (ապացույցները հասանելի են բաց աղբյուրներում): Արդյունքում ԲԴԽ-ն միջնորդությունը մերժեց:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում:
Վերոհիշյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ նշված հայտարարության համար առկա է Կարեն Անդրեասյանի՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, լիազորությունների դադարեցման հիմք: Կարծում ենք, որ ինքն իրեն հարգող Բարձրագույն դատական խորհուրդն այդպիսի հայտարարությունից ժամեր անց պետք է լուծած լիներ նրա պաշտոնանկության հարցը: ԲԴԽ նիստի ընթացքում այդպիսի հայտարարություն անելը վկայում է այն մասին, որ Անդրեասյանն իր ատելությունն ու հույզերն այն աստիճանի չի կարողանում կառավարել, որ նա պարզապես ունակ չէ լինելու դատավոր, այդ թվում՝ ԲԴԽ անդամ: Անդրեասյանը դրանով նաև ցույց տվեց, որ ինքը կողմնակալ փաստաբանի և անպատասխանատու ՄԻՊ-ի մակարդակից այդպես էլ չի աճել:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:») հղում անելու «կռուտիտը» չի կարող աշխատել, քանի որ հայտարարությունն արվել է ոչ թե դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների, այլ կոնկրետ դատավորի պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության նիստի ժամանակ:


Վերջում ցանկանում ենք ընթերցողներին հիշեցնել, թե ինչի համար ԲԴԽ-ն յոթ ամիս առաջ դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Վերջինս լրատվական կայքերից մեկին տված իր հարցազրույցում քննադատել էր Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1650 որոշումը և կասկածի տակ դրել ԲԴԽ-ի մեկուկես տարվա բոլոր որոշումների իրավաչափությունը: Անդրադառնալով Վարդազարյանի արտահայտություններին՝ ԲԴԽ-ն նշել էր.

«Դրանցով կասկածի տակ է դրվել Սահմանադրական դատարանի անկախությունը, հեղինակազրկվել են Բարձրագույն դատական խորհուրդը և դատական իշխանությունը:»:

Հռետորական հարցեր են առաջանում. իսկ Անդրեասյանի արտահայտությունները կասկածի տակ չե՞ն դրել Վճռաբեկ դատարանի անկախությունը, չե՞ն հեղինակազրկել Վճռաբեկ դատարանը և դատական իշխանությունը, որ Վարդազարյանը պետք է հեռացվեր, իսկ Անդրեասյանը՝ մնար: Թե՞ ՍԴ-ն ու ԲԴԽ-ն ոսկուց են, իսկ Վճռաբեկ դատարանը՝ պղնձից: Թե՞ այն, ինչ կարելի է Զևսին, արգելված է ցլին...

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:45 17/01/2023  |  ՄամուլԲԴԽ նախագահն արգելքներ է սահմանում լրագրողների համար. «Ժողովուրդ»
16:32 16/01/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը
16:00 16/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորներն ընտրում են ԲԴԽ դատավոր-անդամի.միակ թեկնածուն Անդրեասյանի սանիկն է
20:52 27/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ն ստանձնել է պատժիչ ջոկատի դեր. Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում «առաջատարը» կրկին նախարարությունն է
16:51 23/12/2022  |  ԼՐԱՀՈՍԳրաքննություն՝ ԲԴԽ-ում. Կարեն Անդրեասյանի անունը շոշափող ցանկացած քննադատական խոսք հեռացվում է
09:51 07/12/2022  |  ՄամուլՇուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ. «Ժողովուրդ»
13:34 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն տվեց ԲԴԽ նախագահի աշխատավարձը բարձրացնելու նախագծին, այն համարեց անհետաձգելի, սակայն դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման ակնկալիք չունի
10:50 26/11/2022  |  ՄամուլԿարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ.«Հրապարակ»
13:17 12/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի ծագում ունեցող գույքի բռանագանձման վերաբերյալ 21 հայցադիմում է ներկայացվել դատարան. 2,5 տարվա ընթացքում որևէ գործով դատական ակտ դեռևս չի կայացվել
10:29 08/11/2022  |  ՄամուլԿարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]