ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունք ունի, ՀՀ իշխանություններն այսօր վախենում են ասել, որ Արցախը տարիներ առաջ ինքնորոշվել է. Սեյրան Օհանյան 01/19/2023 13:27 | ԼՐԱՀՈՍ
Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունք ունի, անվտանգ և կայուն զարգացման իրավունք ունի։ ՀՀ իշխանություններն այսօր վախենում են ասել, որ տարիներ առաջ Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց՝ ԽՄ օրենքների համաձայն Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես Հայաստանը, ինչպես Ադրբեջանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Այս իրավիճակում Արցախի հարցի որոշման ուղին միանշանակ ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալն է, որովհետև եթե հարևաններն ուզում են խաղաղ պայմաններում ապրել, ապա նրանք պետք է պատրաստակամ լինեն՝ խաղաղ համակեցությամբ հարևանություն անելու, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները չեն խոսում դրա մասին։ Նրանց հռետորաբանությունը, գործնական քայլերը, սադրանքները, մարտական գործողություններն, այս նույն շրջափակումը նշանակում է, որ խաղաղության օրակարգը կեղծ է, իսկ ՀՀ իշխանությունները կուրորեն գնում և մտնում են այդ օրակարգի մեջ՝ վախենալով ասել, որ Արցախն ինքնորոշվել է տարիներ առաջ և այս պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու որէ հնարաբորություն չունի և չպետք է լինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Օհանյանը։
Լաչինի միջանցքի արգելափակման ցավալի երևույթը Օհանյանի դիտարկմամբ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների խախտում է, այդ խախտումն ակնհայտ է և երևում էր։ «Ադրբեջանը շարունակելու է ճնշումները, պարտադրական գործողությունները և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդի շուրջ՝ ակնհայտ նպատակ ունենալով Արցախը հայաթափելու, բայց այս պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը նաև համապատասխան ազդեցություն է փորձում ունենալ ՀՀ ղեկավարության վրա, ինչպես գիտենք՝ բացի Արցախից նաև Սյունիքում համապատասխան միջանցքի տրամաբանությամբ գործողություններ ծավալելու շրջանակներում։ ՀՀ այսօրվա ղեկավարությունը ասում է, որ դրա պատասխանատուները Ռուսաստանն ու Ադրբեջանն են, բայց չհիշեցնելով ժողովրդին, որ այդ հայտարարության տակ ստորագրել է նաև ՀՀ ղեկավարությունը։ Ակնհայտ է, որ եթե ստորագրել ես այդ հայտարարության տակ, ուրեմն որոշակի պատասխանատվություն նաև դու պետք է զգաս։ Ի վերջո, հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում Արցախը, Արցախյան շարժումը, Արցախյան ազատագրական գործողությունները նաև հիմք են հանդիսացել ՀՀ անկախ գործունեության, ՀՀ և Արցախի համատեղ զարգացման»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօր Արցախը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ այդ «անկլավային» իրավիճակը միանշանակ թույլ է տալիս, որ Արցախի ղեկավարությունը որոշակի չափով տեղային պայմաններում հարաբերություններ ունենան Ադրբեջանի տեղական ղեկավարների հետ։ Թե ինչ են հանդիպել, ինչ են պայմանավորվել՝ տեղեկություններ չունեմ։
Օհանյանի գնահատմամբ՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՌԴ-ն, Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն՝ ազդելու Ադրբեջանի իշխանությունների վրա՝ ճանապարհը բացելու և հումանիտար այդ շատ ցավալի իրավիճակը հանգուցալուծելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել