Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   11:26 Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. տարբեր գործիչներ, հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

ԱՆ-ն Վճռաբեկ դատարանի դատավորին մեղադրում է դիտավորությամբ խախտում կատարելու մեջ՝ առանց անգամ պրակտիկան ուսումնասիրելու ու փաստարկ ներկայացնելու (տեսանյութ) 01/18/2023   13:23  |  Դատական ռեպորտաժներ

Դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Անտոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմիլ Ամիրխանյանը՝ արձանագրելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՄԻԵԴ վճիռները՝ որպես առիթ՝ նախատեսվել են միայն օրենսդրական փոփոխություններից հետո, իսկ անձի վիճակը վատթարացնողը նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ։ Բացի այդ, կոնկրետ նորմի խախտում առկա չէ, հակառակ դեպքում դա կներկայացվեր նախարարության կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Նշենք, որ դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Խնդիրն այն է, որ 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձաագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։ Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել է՝ բավարարելու Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։ Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ։

«Փատինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Դատավորը նիստին չի մասնակցել՝ լիազորելով իր շահերը ներկայացնել փաստաբանին։ Մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը դատավորի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմքում դնելով նրա կանխակալ մոտեցումը գործին։ Մասնավորապես, դատավորի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կարեն Անդրեասյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Գրիգոր Մինասյանը նրա ընկերն է, Անդրեասյանը կիսում է նրա գաղափարները, հետևաբար, անաչառ չի կարող լինել նրա նկատմամբ։ Բացի այդ, առկա է տնտեսական շահ, քանի որ Կարեն Անդրեասյանի կինը և վարույթ հարուցած անձը՝ Գրիգոր Մինասյանը, նույն իրավաբանական ընկերությունում բաժնետերեր են։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ առկա չէ տնտեսական շահ, հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման։ Արդյունքում՝ ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը ու անցավ միջնորդության բուն քննությանը։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը հրապարակեց միջնորդությունը՝ նշելով, թե խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ։ Հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ նախարարությունը չի ուսումնասիրել ո՛չ դատական պրակտիկան, ո՛չ անգամ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, որը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից։ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը փորձեց հարցադրումներով «հուշել»՝ բարձրաձայնելով նույն իրավիճակում դատավորի կողմից իբրև երկակի ստանդարտ ցուցաբերելու հանգամանքը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել էր, որ նորմն անորոշ է, հետագայում՝ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նշված նորմը, օրենքի անհստակությունը, սակայն, նախարարության ներկայացուցիչների դիտարկմամբ՝ անհստակությունը չէր կարող ազդեցություն ունենալ որոշման վրա։


«Այսինքն՝ անորոշ էր ՄԻԵԴ-ի համար, բայց Վճռաբեկ դատարանի համար անորոշ չէր»,- նշեց փաստաբան Ամիրխանյանը՝ արձագանքելով նախարարության ներկայացուցիչների պնդումներին։
Բացի այդ, նախարարությունը ջանքեր չի գործադրել նաև դատական պրակտիկայի ուսումնասիրության համար, պնդում են՝ դա ազդեցություն ունենալ չէր կարող։
Ինչ վերաբերում է «մեղքի» աստիճանին՝ դիտավորությանը, ապա նախարարությունը որպես միակ հիմք նշեց միայն այն, որ դատարանն իբրև գիտակցել է իր կողմից խախտումը, մինչդեռ, դատավորի ներկայացուցիչն իր պատասխան ելույթում ընդգծեց, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ դատավորը հաշվի է առել դատական պրակտիկան և հիմնվել այդ պրակտիկայի վրա, հետևաբար, ոչ հստակ նորմն ինչպես կարելի է խախտել՝ այն էլ դիտավորթյամբ։ Ընդ որում, դատավորի ներկայացուցիչն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը կարևորել էր կառավարության կողմից պրակտիկայի ներկայացումը, որը, սակայն Կառավարության կողմից չի եղել, այդ հանգամանքն անգամ չի ուսումնասիրվել կարգապահական վարույթ հարուցելիս։

«Կառավարության անգործությամբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռ է կայացվում, որի համաև պետք է պատասխանատվություն կրի դատավորը»,- նշեց Ամիրխանյանը։

Ամիրխանյանն իր պատասխան ելույթում ուշադրություն հրավիրեց վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի վրա, որում նրա պնդմամբ առկա են եղել դատական սխալներ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա և այդ հիմքով էլ որոշումը բեկանվել է։

Մեսրոպ Մակյանի հարցադրմանն ի պատասխան, թե որն էր խախտումը, եթե դատավորը խախտումը թույլ չի տվել՝ Ամիրխանյանը կրկին ընդգծեց կառավարության կողմից համապատասխան փաստարկները ՄԻԵԴ-ին չներկայացնելու հարցը; Ուշագրավը, սակայն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հարցադրումներն էր՝ քաղաքական ենթատեքստով և դատավորների նկատմամբ ուղիղ մեղադրանքներով։ Մասնավորապես, Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ այդ տարիներին գործող արատավոր պրակտիկայի մասին․ «Մի ժամանակաշրջան էր, երբ եղել է Բաղրամյան 26-ից զանգեր և որոշակի գումարի դիմաց որոշում է կայացվել վարույթ ընդունելու մասին, երկակի ստանդարտների, կոռուպցիոն վերադարձերի և չվերադարձերի։ Արդյոք դա չօր կարողազդել դատավորի վրա»։ Արձագանքելով Անդրեասյանին՝ փաստաբանը ննշեց, որ չի կարծում, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է նման հարց առաջանալ, բացի այդ, հիշեցրեց՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ որոշումը կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 11։50-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]