Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Կալանավորված դաշնակցական Գառնիկ Մանուկյանը ցուցմունք չի տվել.պաշտպանը պնդում է՝ վարույթը նախաձեռնվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա 01/16/2023   20:10  |  ԼՐԱՀՈՍ

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց, իբր, նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Մանուկյանի պաշտպան Վահե Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։ Քննիչը նրանց մեղադրանք է ներկայացրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանները մերժել են Արտավազդ Մարգարյանին և Հունան Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունները՝ միևնույն ժամանակ նրանց ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ, Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։

Պաշտպան Վահե Զոհրաբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման երկու հիմք էր նախանշել միջնորդության մեջ, որից դատարանը բավարարել է միայն մեկը՝ քրեական դատավարության իր վրա դրված պարտականությունը չկատարելու ռիսկը, այդ հիմքով էլ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք կներկայացվի։ Բացի այդ, պաշտպանը կասկածի տակ է դնում նաև վարույթի օրինականությունը, ինչպես նաև՝ ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը։

«Ինչպես հայտնի է՝ հիշյալ քրեական վարույթը նախաձեռնվել է ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելով ձեռք բերված՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում զետեղված ինչ-որ ձայնագրության հիման վրա, ինչը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ անձանց հեռախոսային խոսակցությունների լսում ՕՀՄ-ներ կարող են իրականացվել միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա, որը տվյալ պարագայում ամբողջությամբ բացակայում է, համենայն դեպս՝ պաշտպանական կողմին մինչ օրս նման փաստեր չեն ներկայացվել։ Բացի այդ, չի նույնականացվել՝ կոնկրետ ձայները պատկանում են քրեական վարույթով անցնող անձանց, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանին, թե ոչ, սակայն մեր կողմից նախանշված քրեադատավարական այս խախտումները դատարանի կողմից որևէ ուշադրության չարժանացան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը թե նախկինում գործող, թե հուլիսի 1-ից ուժւի մեջ մտած Քրեական օրենսգրքերով հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ըստ այդմ, անձանց գաղտնալսում չէր կարող իրականացվել։ Պաշտպանը նշեց, որ ապացույցների անթույլատրելիության հարցը բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, կբարձրացվի նաև՝ հատուկ վերանայման բողոքում։

Իսկ թե ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ դեռևս 2022թ օգոստոսին նախաձեռնված վարույթով ձերբակալությունները, խուզարկությունները միայն օրերս են եղել, պաշտպանը նշեց՝ այդ փաստը քրեական վարույթով անցնող բոլոր անձանց համար անակնկալ է։ Նշենք, որ ձերբակալման որոշման մեջ քննիչը մատնանշել էր անմիջական ծագած կասկածանքը, ինչը պաշտպանի դիտարկմամբ, անտրամաբանական է, քանի որ դա ենթադրում է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջականորեն հետո ծագած կասկածի հիման վրա ձերբակալել են՝ վեց ամիս առաջ նախաձեռնված վարույթով։ Գառնիկ Մանուկյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ առգրավել են որոշակի թղթեր, որտեղ իբրև անձանց անուններ են նշված, հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ կազմված է կալանավորման ամբողջ որոշումը, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ այդ ցուցակը կազմված է տարիներ առաջ, քանի որ կան արդեն 6-7 տարի առաջ մահացած անձանց անուններ, որն առհասարակ Գառնիկ Մանուկյանի կողմից չի կազմվել։

«Մահացած մարդկանց անունները չեն կարող ներառվել նոր կազմված ցուցակների մեջ, այսինքն, այդ հանգամանքը հաստատում է, որ հիշյալ ցուցակները, եթե նույնիսկ կան, դրանք կազմվել են շատ ավելի վաղ և որևէ կապ վերաբերելի չեն 2022թ հունիս-հուլիս ամիսներին կատարված գործողություններին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանը դրա վերաբերյալ դատարանում բանավոր հայտնել է, որ դրանք իր կողմից չի կազմվել, դրանց վերաբերյալ տեղեկությունն իմանում է գործից։

Գառնիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ ամբողջ քրեական վարույթը նախաձեռնված է ապօրինի ձեռք բերված և ոչ թույլատրելի բազմաթիվ հիմքի վրա։ Այս ամիսների ընթացքում Գառնիկ Մանուկյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, նա չի հարցաքննվել։ Պաշտպանության կողմին հասանելի տվյալներով՝ Գառնիկ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, ըստ պաշտպանի, չի էլ կարող լինել, հակառակ դեպքում, կալանավորման միջնորդության շրջանակներում այդ մասին կբարձրաձայնվեր։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:00 14/01/2023  |  ՄեկնաբանությունԿալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը. Ավետիսյան
11:11 14/01/2023  |  ՄամուլՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը ազատ արձակվեց.փաստաբան
10:26 14/01/2023  |  Դատական ռեպորտաժներԱրտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ. Արսեն Բաբայան
20:45 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՓորձում են կանխել վրա հասնող պայքարը, թուլացնել դիմադրողականությունը. Ավետիսյան (տեսանյութ)
20:39 13/01/2023  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել
17:44 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից. ՀՅԴ ԳՄ
16:24 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչու է Փաշինյանը որոշել ընդդիմադիրներին մանդատից զրկել, իսկ ՀՅԴ-ականներին՝ ձերբակալել
15:29 13/01/2023  |  Քրեական խրոնիկոնՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկություն են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում
14:36 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՁերբակալված դաշնակցական գործիչներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
20:58 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍՁերբակալություններով փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի դեմ. Պաշտպանը չի բացառում նոր ձերբակալությունները

Արխիվ

[]