ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս վիճակը բխում է ՀՀ իշխանության՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետև կհեշտացնի Արցախի հանձնումը. Աբրահամյան 01/15/2023 10:35 | Քաղաքական

Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը փորձենք դիտարկել ընտրական գործընթացների տեսանկյունից։
Պայմանականորեն ընդունենք, որ Արցախի Արայիկ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից, իր կամքին հակառակ, հեռացնում է պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա ինչպես ինքն է պնդում՝ հրաժարական տալիս։ Ցրվում է նաև խորհրդարանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախում այլ բնույթի ճգնաժամ էր և առաջին հերթին նախագահի հրաժարականի պահանջ կար, քննարկվում էր նոր իրողությունների պայմաններում խորհրդարանի վերաձևավորելու հարցը, խոչընդոտող հիմնական հանգամանքն Ադրբեջանն էր, որի սպառնալիքի պայմաններում այդպես էլ նոր ընտրություն չնշանակվեց։
Ընդ որում՝ և՛ նախագահի հրաժարականի պահանջ կար, և՛ ինքը՝ Հարությունյանը նման ցանկություն ուներ, սակայն ներքին և արտաքին երաշխիքների բացակայության պայմաններում այդպես էլ ընտրություն չեղավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հիմա։ Ո՞ր դեպքում կամ ինչ հանգամանքներ կարող են բարենպաստ դաշտ ստեղծել նոր ընտրությունների անցկացման համար այն դեպքում, երբ 1-2 ամիս առաջ, անհրաժեշտ երաշխիքների դիֆիցիտի պատճառով նույնիսկ առավել անշառ համարվող սահմանադրական հանրաքվեի գործընթացը կանգնեցվեց։
Առաջին, Ադրբեջանը տվել է երաշխիք, որ ընտրությունների գործընթացին չի խոչընդոտի, այսինքն՝ խոշոր սադրանքի կամ ռազմական գործողության չի գնա։
Արցախի ու Ադրբեջանի ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին նման երաշխիքը կամ բացակայում է կամ դա ունի իր ծանր գինը։ Առհասարակ Ադրբեջանի հետ գործարքի մտնելն արդեն տապալում է։
Երկրորդ, Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանության ճնշմամբ, իր ու Ռուբեն Վարդանյանի լարված հարաբերությունների լիցքաթափման միակ հնարավորություն տեսնում է նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ անկախ նրանից, թե դա ինչ հնարավոր հետևանքների կհանգեցնի Արցախում։
Եթե տեսականորեն առաջիկա շաբաթ Արցախում Հարությունյանը հրաժարական տա, խորհրդարանը ցրվի, ապա սա առաջին հերթին պետական կառավարման համակարգի գլխատում կդիտվի 2 պատճառով։
Առաջին, Ադրբեջանի հարուցած խոշոր քաղաքական ու դրանից բխող հումանիտար ճգնաժամի պայմաններում երկիրն «անգլուխ» թողելն ինքնին ծանր սպառնալիք է։
Երկրորդ, եթե նույնիսկ Ադրբեջանի հետ գործարքի են գնացել, սակայն իր վարքագծի համաձայն Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունը, ապա Արցախի առանց այդ էլ խախուդ սուբյեկտայնությունը կվախճանվի։
Այս վիճակը բխում է ՀՀ իշխանության՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետև կհեշտացնի Արցախի հանձնումը։
Ընդ որում՝ նիկոլական ռեժիմը այս խնդիրը փորձում է լուծել հենց արցախցիների ձեռքերով, որպեսզի հետո ասի՝ ես ինչ անեմ, արցախցիներն իրենց ձեռքով իրենց գերեզմանաքարը դրին։
Սա բնականաբար բխում է Ադրբեջանի առաջնային շահից և սրան հասնելու համար Ադրբեջանը պատրաստ կլինի և՛ միջանցքը ժամանակավոր բացել, և՛ այլ կարճաժամկետ բնույթի «խրախուսանքներ» մատուցել։
Այնպես որ, Արցախը ևս մեկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում՝ մինչև այս պահը կուտակած ծանր ռիսկերը չհաղթահարած, սակայն սա կարող է լինել վերջին հնարավորությունը»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 10/03/2023 08:25 Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:18 Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ»
- 10/03/2023 08:16 Որտեղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:12 Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:07 Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ»
- 10/03/2023 08:04 Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ»-ը ․ ով կլինի փոխքաղաքապետը․«Հրապարակ»
- 10/03/2023 08:00 Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 10/03/2023 14:10 Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից․ Գրիգորյան
- 10/03/2023 14:04 Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ երեք դատավոր հատուկ կարծիք է գրել․ Հայրապետյանը հրապարակել է դատավորների դիտարկումները
- 10/03/2023 13:35 ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան
- 10/03/2023 12:14 Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել. Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)