Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում․ հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից․ ՀՀԿ հայտարարություն 01/13/2023   21:21  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Արցախի շրջափակման կապակցությամբ․

«Արձանագրելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր՝ ավելի քան մեկ ամիս, ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումն է, 
 
Խորապես անհանգստացած լինելով Արցախում օրեցօր ավելի նկատելի դարձող հումանիտար ճգնաժամի, կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ կապի, էներգամատակարարման և հաղորդակցության միտումնավոր խափանումների ծանր հետևանքներով,

Համոզված լինելով կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու և հայրենազրկելու՝ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության մեջ,
 
Արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն ստորագրած կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանք է,

 
Ողջունելով Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու, Ադրբեջանի կազմից դուրս ազատ ապրելու և միջազգայնորեն սահմանված իր ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռական կամքն ու պատրաստակամությունը,

 
Դատապարտելով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կրավորական կեցվածքը և արցախահայության ճակատագրի հանդեպ Հայաստանի ստանձնած պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը,

 
Կարևորելով ՌԴ խաղաղարար կոնտինգենտի կողմից իրականացվող առաքելությունը,

 
Խորապես մտահոգված լինելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի՝ Հայաստանի անվտանգային համակարգն ու նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ և վնասարար հայտարարություններով.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

 
1. Իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին:

Դիմելով այս օրերին անասելի դժվարությունների ու զրկանքների միջով անցնող Արցախի մեր հայրենակիցներին՝ ցանկանում ենք ընդգծել, որ.

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպես Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, անվերապահորեն և հետևողականորեն սատարում է ձեզ՝ պատմական հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար պայքարի ճանապարհին: Այդ պայքարը եղել և մնում է համայն հայության պայքարը՝ անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից ու գործելաոճից:

Վստահեցնում ենք, որ մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու այն ուղուց, որ որդեգրել ենք ավելի քան երեք տասնամյակ առաջ և հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդի միասնական կամքն արտահայտող ՀՀ Անկախության հռչակագրի տառին ու ոգուն, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, որ ի թիվս կարևոր մի շարք դրույթների, սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

2. Անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները:

3. Շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ծառայության համար, միաժամանակ՝ ընդգծում, որ խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար ակնկալում է իրավիճակից բխող վճռական որոշումներ և հստակ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերի անվերապահ կատարումը,

4. Կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների՝ գրավոր, թե բանավոր, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը,

5. Հորդորում է ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակում գերտերությունների միջև ծավալված պայքարում արկածախնդրորեն վտանգի ենթարկելու, այլևայլ շահերի ծառայեցնելու և այդկերպ սեփական խղճուկ իշխանությունը պահելու ազգադավ քաղաքականությունը,

6. Պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո,

 
7. Վստահեցնում է, որ շարունակելու է աշխատանքներն իր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և Արցախի հարցի շուրջ լիարժեք, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելով, ինչպես նաև խրախուսելով համապատասխան միջազգային ինստիտուտներում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դատապարտումը,

8. Պահանջում է, որպեսզի գործող իշխանությունները լիարժեք իրականացնեն Արցախի անվտանգության երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության պարտականությունը:

9. Անթույլատրելի է համարում Արցախի առկա անվտանգային մեխանիզմների սողացող ապամոնտաժումը կամ հարվածի տակ դնելը` մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումը:

 
10.Կարևորում է ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտի վերագործարկման անհրաժեշտությունը և համանախագահ երկրների առավել արդյունավետ ներգրավվումը առկա ճգնաժամի հանգուցալուծման գործում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:25 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀաթերքից չեն կարողանում Երեւան տեղափոխել սրտի կաթված ստացած բնակիչներին, դեղատներն ու խանութները դատարկ են, բայց պնդում են՝ գյուղացին ուտելու բան կգտնի, միայն թե ճանապարհը բացվի՝ առանց զիջումների
19:34 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿարեւոր. Արցախում ինտերնետ կապը վերականգնվել է
15:38 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՄեծ Բրիտանիայում բազմաթիվ խորհրդարանականներ հանդես են եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններով
13:11 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման օրինակ է. Тime-ում հրապարակված իր հոդվածում ՀՀ 4-րդ նախագահը միջազգային հանրությանը կոչ է անում անտարբեր չմնալ
12:52 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն. ՄԱԿ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ ներկայացուցիչ
12:07 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ը մեկ ամիս է՝ փաստացի շրջափակման մեջ է. տասնյակ հազարավոր հայեր կտրված են աշխարհից. The Economist
12:00 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎորլդ Վիժն Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները
11:28 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին
11:18 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում երեկվանից չկա ֆիքսված ինտերնետ կապ
10:17 13/01/2023  |  Քրեական խրոնիկոնԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]