Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը. ներկայացրել է առաջիկա անելիքները 01/12/2023   19:31  |  Մարզական

B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը հարցազրույցում խոսել է իր անցած ուղու, անելիքների ու ծրագրերի մասին։

Հարց -Արթուր, կպատմե՞ս քո մասին։ Որտեղի՞ց ես, ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ։

Պատասխան-Դե ի՞նչ պատմեմ... Մրցարշավորդ եմ։ Ծնունդով Ջավախքից եմ՝ Բոգդանովկայի Խոջաբեկ գյուղից։ Մինչև 3-րդ դասարան ապրել եմ հայրենի գյուղում, դրանից հետո, երբ 9-ը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։

Հարց-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ավտոսպորտով։

Պատասխան-Գնում էի կարտինգի, որտեղից էլ մեզ տարան Գերմանիա մրցումների։ Այնտեղ երրորդ տեղ զբաղեցրեցինք ու որոշեցի զբաղվել մրցարշավով։ Եկա Հայաստան, հայկական արտոնագիր ստացա, որպեսզի կարողանամ միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

Հարց-Իսկ ինչո՞ւ Հայաստանի։ Ծնվել ես Վրաստանում, ապրում ես Ռուսաստանում։ Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշն ընտրել։

Պատասխան--Ջավախքը թեև Վրաստանում է, բայց հիմնականում հայերով է բնակեցված, դրա համար ես վրացերեն ոչ խոսել գիտեմ, ոչ գրել, ոչ կարդալ։ Ես հայ եմ, ընտանիքում հայերեն ենք խոսում։ Հորս պապը Էրզրումից է, մորս պապը՝ Մշից։ Մեր ընտանիքն ավանդական հայկական ընտանիք է, ու ծնողներս մեզ դաստիարակել են, որ մեր նախնիներին ու արմատները պետք է միշտ հարգենք ու հիշենք, դրա արդյունքում հայությունն ու հայրենասիրությունն իմ մեջ շատ խորն է նստած։ Ի վերջո ես նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Դա է պատճառը, որ նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է։

Հարց-Իսկ դու միա՞կ հայն ես ձեր սպորտաձևում։

Պատասխան--Մինչև անցած տարի միակն էի, հիմա երկուսով ենք։ Ընկերս՝ Ռոմա Մավլանովը, որ ազգությամբ ռուս է, հայկական արտոնագիր ստացավ, ու մենք երկուսս էլ մի մեքենայով հանդես ենք գալիս հայկական դրոշի ներքո։

Հարց-Սպորտաձևի մասին կպատմե՞ս։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական ռալիից կամ ֆորմուլայից։ 

Պատասխան--Սպորտաձևը, որով զբաղվում եմ, ավտոմրցարշավ է, ինչպես ասում են՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե արշավորդի, թե հատկապես մեքենայի։ Ռալին այլ սպորտաձև է, այն սովորաբար ենթադրում է տարածության հաղթահարում՝ ավազի վրա, գրունտային ճանապարհով կամ բարդ ռելիեֆով անտառում և այլն։ Մեր սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։ Օրինակ, առաջիկա օրերին կայանալիք «Աբու Դաբի-6» մրցարշավն անցկացվելու է այն նույն վազքուղու վրա, ուր անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավը։ Բացի այդ՝ մենք մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային մեքենաներով։ Դրանք ոչ թե հատուկ արդիականացված են, թյունինգ են արված, կամ ավտոտնակում ձեռքով հավաքված են, այլ գործարանում թողարկված մեքենաներ են։ Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց մրցմանը թիմում կարող է լինել մինչև 6 արշավորդ։  Առաջիկա մրցմանը մեր թիմը կմեկնարկի հունվարի 21-ին ժամը 16։00։ Մրցարշավին կարելի է հետևել www.24Hseries.com կայքում։

Հարց -Անպայման կհետևենք ու կերկրպագենք հայկական թիմի ու անձամբ քեզ համար։ Փաստորեն մրցման ժամանակ շտուրման չկա, մեքենայում միայն արշավո՞րդն է։

Պատասխան-Այո, մեքենայում միայն արշավորդն է։ Կախված է, թե ինչ տևողությամբ արշավ է՝ 1,5-3 ժամը մեկ նախատեսված է «փիթ-ստոպ», որի ընթացքում արշավորդը կարող է փոխվել։ Այսինքն՝ խնդիրն այնքան արշավորդը չէ, որքան մեքենայի դիմացկությունը։

Հարց -Օրինակ, «Ռեյս 24»-ում մեքենան 24 ժամ անընդմեջ ընթացքի մե՞ջ է։

Պատասխան-Այո՝ նույն մեքենան։ Այն կարող է լիցքավորվել, կարող են փոխվել միայն անիվներն ու վարորդը, բայց մարաթոնի ընթացքում մեքենան պետք է միշտ մնա արշավի մեջ։

Հարց-Անձամբ դու, օրինակ, մի մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ ես եղել ղեկին։

Պատասխան-Կախված է նրանից, թե քանի արշավորդ կա թիմում։ Օրինակ ես մասնակցել եմ 24-ժամյա մրցման, որի ժամանակ 4 արշավորդ է եղել, ու յուրաքանչյուրս 6 ժամ եղել ենք ղեկին։ Բայց կա մրցում, որ 6 ժամ է, երկու հոգով 3-ական ժամ ենք վարել։

Հարց-Իսկ առհասարակ ին՞չ մրցումներ կան։

Պատասխան-Տարվա ընթացքոմ մրցումները շատ են։ Ամենահայտնին, ամենակարևորն ու ամենավտանգավորը գերմանական Նյուրբուրգրինգում անցկացվող մրցարշավներն են, որոնցից ամենագլխավորը «Ռեյս 24»-ն է։ Կա «Դուբայ 24»-ը, «Աբու Դաբի 6»-ը։ Տարբեր կազմակերպիչներ տարբեր տեղերում մրցումներ անցկացնում են, բայց իմ համար ամենագլխավորը Նյուրբուրգրինգն է։ Տարբեր դիսցիպլիններից չեմպիոնները գալիս են այնտեղ ու մնում։ Այն արշավորդների համար ամենաերկար, ամենադժվար ու ամենահետաքրքիր վազքուղին է։ Արդեն 12 տարի ես ամեն տարի մասնակցում եմ Նյուրբուրգրինգի մցրումներին։ 25 կմ երկարությամբ վազքուղում անցած տարի 230-240 մեքենա էր մրցում։ Օրինակ՝ անցած տարի Դուբայում մրցման դուրս էր եկել 91 մեքենա, իսկ Աբու Դաբիում այս տարի հնարավոր է 30-40 մեքենա լինի, ոչ ավել։
Նյուրբուրգրինգում հատուկ արտոնագիր է պետք, հեշտ չէ։ Պետք է այդ վազքուղու վրա փորձ ունենալ։ Սովորական մրցման համար երկու տարվա փորձ է պետք։ Իսկ օրինակ 12 և 24 ժամ տևողությամբ մրցումների համար, փորձից բացի, պետք է նաև արդյունք ունենալ։ Պետք է արշավորդի արդյունքը վերջին 3 տարվա ընթացքում եզրագիծ հասած մեքենաների լավագույն 50 տոկոսի մեջ լինի։  Այսինքն, եթե օրինակ, եզրագիծ է հասել 10 մեքենա, պետք է լինել լավագույն հնգյակում։

Հարց-Նյուրբուրգրինգում անցած տարի 240 մեքենաներից քանի՞սն էին հասել եզրագիծ։

Պատասխան--160-170-ը։ Ամենավտանգավոր վազքուղին է, վթարներ շատ են լինում։

Հարց -Իսկ 12 տարվա ընթացքում, դու քանի՞ անգամ ես հասել եզրագիծ։

Պատասխան -8 անգամ հասել եմ, մյուս անգամները չի ստացվել (ժպտում է)։

Հարց -Իսկ լավագույն նվաճո՞ւմը։ Գուցե 2017 թվականին Նյուբուրգրինգում 2-րդ հորիզոնակա՞նը։

Պատասխան -Ոչ։ 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցմանը առաջին տեղն եմ զբաղեցրել։ 2017 թ. 2-րդը եղել եմ 6 ժամանոց մրցման արդյունքում։ Բայց ամենահետաքրքիրը 2017 թ. 24 ժամանոց մրցումն էր, որի ժամանակ 23 ժամ մեր մեքենան ընթանում էր 2-րդ տեղում, մնացել էր մեկ ժամ ու ղեկին ես էի, դարձանք 1-ինը, բայց կես ժամ անց ինձ հետևից հրեցին, հարվածեցի պատին ու վթարի հետևանքով եզրագիծ չհասա։ Փաստացի 23-րդ ժամի դրությամբ առաջատարն էի, բայց եզրագիծ չհասա։ 

Հարց -Միտումնավո՞ր էր հետևից հարվածը։

Պատասխան -Չեմ կարծում։ Մեր բոլոր արշավորդներն իրար գիտեն, մի ընտանիքի պես են, հարաբերություններն այնպես են, ինչպես փոքր համայնքում կամ գյուղում։ Նման բաներ չկան։

Հարց -Դաժան վթա՞ր էր։

Պատասխան -Դե ինչ ասեմ. Ես վնասվածք չստացա, բայց մեքենան տեղ չհասավ...

Հարց -Կարելի է ասել, որ քո գլխավոր նպատակը Նյուրբուրգրինգի 24 ժամանոց գլխավոր մրցույթը հաղթելն է։ Ի՞նչ է հարկավոր դրա համար։

Պատասխան-Պետք է մի աստիճան վեր բարձրանանք։ Նյուրբուրգրինգի «24 ժամում» հաղթելու համար նախ պետք է ասպարեզ դուրս գանք GT3 դասի մեքենայով, որով ի դեպ անցած տարի մասնակցել եմ Դուբայի մրցմանը։ Իսկ Նյուրբուրգրինգում մենք ստիպված ենք մասնակցել RS3 դասի մեքենայով, որը մի փոքր թույլ մեքենա է։ Դրանով չեմպիոն դառնալը քիչ հավանական է, բայց Ռոմայի հետ մտադիր ենք առաջին քայլն անել։ Ռոման շատ արագ, դիմացկուն արշավորդ է, արդյունք ունենալու լավ տարբերակներ կան։ Մենք հիմա հանդես ենք գալիս «Շարկի ռեյսինգ» թիմում, որը ներկայացնում է «Աուդին»։ Ես 2016 թվականից սկսած «Աուդի» եմ վարում՝ սկզբում ուղղակի արշավորդ էի, հետո դարձա «Աուդիի» արշավորդը։ Գործարանը շատ ուշադիր է իր մեքենաների հանդեպ, և «Աուդիի» գործարանը մեզ աջակցում է մեր մրցելույթներին։ Անցած տարի մեզ նոր գործընկեր միացավ՝ գերմանական «Կոբլոր» ժամացույցների ֆիրման։ Ի դեպ, այդ ժամացույցների ցիֆերբլատը պատրաստված է Նյուրբուրգրինգի վազքուղու ասֆալտից։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից ու իմ երախտագիտությունը հայտնել մեր հովանավորներին, գործընկերներին ու թիմին։ Մեզ հաջողվել է մրցունակ թիմ ստեղծել ու մտադիր ենք հանդես գալ ողջ ներուժով։

Հարց-Ստացվում է, որ արդյունքը հիմնականում մեքենայից է կախված։

Պատասխան-Եվ մեքենայից, և արշավորդից ու մեխանիկից, և ամբողջ թիմից։ Մեքենան կարևոր է, բայց ոչ թե արագությունը, այլ դիմացկունությունը։ Օրինակ, անցած տարի Դուբայում 91 մեքենաների մեջ ամենաարագը մենք էին, բայց մեքենան երկու անգամ փչացավ, ու մենք ստիպված էինք մեկ անգամ կես ժամ, մեկ անգամ էլ 1 ժամ 25 րոպե բոքսում անցկացնել։ Եվ եթե արդյունքերից հանվեր այդ ժամանակը, մենք կլինեինք առաջինը։ Բայց քանի որ սա դիմացկունության մրցում է, այդ ժամանակը չի հանվում։ Այնպես որ՝ ամենակարևորը մեքենայի դիմացկունությունն է ու արշավորդի վարպետությունը։ Մարդիկ, անձնակազմերը հիմնականում պատրաստված են և գրեթե նույնությամբ իրականացնում են իրենց պարտականությունները։ Այստեղ «Ֆորմուլա 1»-ի նման չէ, որ «փիթ-ստոպից» որքան շուտ դուրս գաս, այնքան լավ։ Փիթ-ստոպին միևնույն է՝ հատկացված է 3 րոպե և շատ շտապելու կարիք չկա, կարելի է հանգիստ լիցքվորվել ու փոխել անիվները։ Կարևորը, որ մեքենան չփչանա։ 

Հարց-Ավտոսպորտում, կարծես, «Ֆորմուլա 1»-ին մասնակցելը ու հաղթելը երազանք է, դու չունե՞ս նման երազանք։

Պատասխան-Ոչ, նման երազանք չունեմ։ Ֆորմուլան ու թափքը բացարձակապես տարբեր են։

Հարց -Հայաստան հաճա՞խ ես այցելում։

Պատասխան-Գործնականում փորձում եմ ամեն ամիս լինել Հայաստանում։ Այստեղ գալն ինձ ուժ է տալիս։

Հարց-Իսկ մրցումներին հայ երկրպագուներ գալի՞ս են։

Պատասխան-Գալիս են։ Գերմանիայում գալիս են Լեհաստանում, Իտալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում ապրող հայեր։ Գալիս են Հայաստանի դրոշներով ու երկրպագում են իմ համար, ինչը չափազանց հաճելի է։ Ի վերջո ես սպորտսմեն եմ, ու յուրաքնաչյուր սպորտսմենի առաքելությունն է պոպուլյարիզացնել այն, իմ դեպքում՝ պոպուլյարիզացնել ավտոսպորտը Հայաստանում։ Հիմա արդեն մրցումներին գալիս է նաև ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Նա խոսք է տվել, որ այս անգամ ևս կգա ու նաև Աբու Դաբիում կսատարի մեզ։ 

Հարց-Եթե մարդիկ ուզենան մտնել այս սպորտաձև, ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց սկսեն։

Պատասխան-Հայաստանում կան հնարավորություններ, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կրտինգով, ուժերը չափել։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ում անհրաժեշտ կլինի օգնություն, խորհուրդ, կարող են ինձ գրել Ինստագրամով։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այս սպորտաձևում լավ ներուժ կա, ու հնարավոր է հայ մրցարշավորդներով արդյունքներ ունենալ ու այսկերպ ևս Հայաստանը ներկայացնել աշխարհին։

Հարց-Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել այս ավտոսպորտով։

Պատասխան-Կարծում եմ, 6 տարեկանից սկսած կարելի է զբաղվել կարտինգով, 12-13-ում կարելի է մուտք գործել «Փոքր ֆորմուլա», իսկ 15-16 տարեկանում արդեն կարելի է ավտոարշավների մասնակցել։ Ճիշտ է՝ այդ տարիքում վարորդական իրավունք չի տրվում, բայց սպորտային արտոնագրեր ստանալ կարելի է։

Հարց-Արթուր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ հաջողություն ենք մաղթում հունվարի 21-ին Աբու Դաբիում կայանալիք մրցարշավին և ամենակարևորը, ցանկանում ենք, որ Նյուրբուրգրինգում հաղթելու երազանքը շատ շուտ ի կատար ածվի։

Պատասխան-Շնորհակալ եմ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:34 10/01/2023  |  ՄարզականԲռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի տարեսկզբին
17:56 03/01/2023  |  ԼՐԱՀՈՍԳիլոյանն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին
23:42 23/12/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանցի մարզիկներից կազմված լավագույն տասնյակը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում
22:45 22/12/2022  |  ՄարզականՍամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երեւանում
20:09 16/12/2022  |  ՄարզականԳյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանն աշխարհի չեմպիոն է դարձել
19:46 11/12/2022  |  ՄարզականԷդմեն Շահբազյանը խառը մենամարտերի UFC-282 մրցաշարում հաղթել է Կոնգոյի ներկացուցչին
23:13 06/12/2022  |  ՄարզականԵթե չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ․ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյան
20:50 28/11/2022  |  Մարզական1 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից
14:10 20/11/2022Արսեն Գուլամիրյանը պաշպանեց իր տիտղոսը՝ հաղթելով Ալեքսեյ Եգորովին
19:48 18/11/2022  |  ՄարզականԱրթուր Մկրտչյանը առավելության է հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ

Արխիվ

[]