ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին. Վահե Հովհաննիսյան 01/11/2023 12:55 | Վերլուծություններ
Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Վահե Հովհաննիսյանը.
«Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հո՞տ ենք, թե՞ հասարակություն, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, պետությունը պահո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Հանրային բոլոր դեմքերն այս հարցին պետք է անհատապես պատասխանեն։ Թաքնվելու լիմիտը սպառվել է։
Պետությունը և պետության ղեկավարի երեկվա ասուլիսն անհամատեղելի չեն։ Կա´մ չպետք է լինի այդ ղեկավարը, կամ՝ պետությունը։ Սա պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու։ Սա ընտրություն է, որին պետք է մասնակցենք։
Առաջին անհրաժեշտ քայլերն են.
1. Ընդդիմադիր խմբակցությունների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցությամբ։ Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձևակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգավոր մոտեցումները։ Փակ, նեղ կազմով և այլ ձևաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարևանները և հակառակորդը պետք է տեսնեն, որ Երևանում (և բնության մեջ) կա այլ, հակառակ տեսակետ, իրավիճակի դեէսկալացիայի շուրջ կան նաև այլ մոտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետության համար կենսական կարևորության է։ Իշխանության տեսակետին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակետ՝ աշխարհի համար, կարող է ձևակերպել միայն տիտղոսային ընդդիմությունը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների և առաջնորդների անհատական և միասնական հստակ դիրքորոշումը, գործողությունների ծրագիրը։
2. Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանությունն ասում է՝ ձեր անվտանգությունը չեմ կարողանում երաշխավորել։ Հետևաբար՝ այն այլևս իրավունք չունի լինել իշխանություն։ Հանրային բոլոր շերտերը պետք է ներգրավվեն նոր իշխանության ձևավորման պահանջի պրոցեսին. սա պետք է դառնա Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որևէ դեմք այլևս չպետք է խուսափի, այլևս թաքնվելու հնարավորություն չի կարող լինել։
3. Երեկվա ասուլիսով, ըստ էության, չեղարկվել են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև երեկ ասվել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նույն անձը՝ ժողովրդից քվե խնդրելու ժամանակ՝ ընտրություններից առաջ։ Հետևաբար՝ կան բոլոր բարոյական և տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանության հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգվածի ներգրավման համար։ Եվ կա հրամայական՝ անհատապես ճշտելու ՔՊ պատգամավորներից յուրաքանչյուրի տեսակետը։
Ալիևն ու Նիկոլը երեկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետության համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում։ Ամբողջ օդը պետք է էլեկտրականացվի այս գաղափարով։ Մնացածը հանցակցություն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ