ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացական Մարտիրոսյանի անունը Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկից հեռացվել է պարտադրված. ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է` կդադարեցնեն համագործակցությունը 01/08/2023 10:39 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունը Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակից ԲԴԽ-ն հեռացրել է՝ պարտադրված. արևմուտքի պահանջով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԲԴԽ-ն հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, ինչն էլ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել ինչպես մասնագիտական հանրությունում, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակությունում, քանի որ Մնացական Մարտիրոսյանը համարվում է համակարգի ամենակոռումպացված դատավորներից մեկը, ինչպես նաև այն անձը, որը ծառայել և ծառայում է յուրաքանչյուր իշխանության՝ կնիքելով նրանց ցանկացած քմահաճույքները:
Ավելին՝ Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն պատրաստվում էր տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան, այլև՝ հավակնում էր դատարանի նախագահի պաշտոնին և հենց այդ պայմանով էլ պատրաստ էր տեղափոխվել: Ընդ որում, ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու էր ընտրել այն բանից հետո, երբ առանց քննության էր թողել Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ գործի քննությունը ձգձգելով մինչև օրենքով սահմանված ժամկետների ավարտը: Ավելին` նրա բարեվարքության վերաբերյալ եւս տրվել էր բացասական եզրակացություն, այդուհանդերձ իշխանությունները դատական համակարգի թերեւս ամենավարկաբեկված անձին էին տեսնում հակակոռուպցիոն դատարանի ղեկավարի պաշտոնում:
Այս գործընթացները, ինչպես արդեն արձանագրվեց, դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել, արդյունքում, դեկտեմբերի 30-ին ԲԴԽ-ն հայտնեց, որ Մնացական Մարտիրոսյանը հանվել է կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ցանկից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով: Նշված կարգավորումը ենթադրում է, որ Մնացական Մարտիրոսյանն ինքն է դիմում գրել՝ իրենց ցանկից հանելու համար: Միևնույն ժամանակ, Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն անձամբ են նրան կանչել ու ասել, որ իր անվան շուրջ հանրային հնչեղությունն այնքան մեծ ու բացասական է եղել, որ լավ կլինի` նա հանի իր թեկնածությունը և դիմում գրի, ինչն էլ Մնացականյանն արել է: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, սակայն, քաղաքական իշխանությունները այդ քայլին գնացել են ոչ թե Հայաստանի քաղաքացիական հասարակության կամ մասնագիտական համայնքի դժգոհությունների հետեւանքով, այլեւ` Արեւմուտքի: Մասնավորապես` Մնացական Մարտիրոսյանի թեկնածության դեմ իր հստակ դժգոհությունն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որը բավական մեծ գումարներ է ծախսում ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, հակակոռուպցիոն պայքարին աջակցելու համար: Ավելին` մշտապես պաշտպանում է իշխանություններին` չնայած կոռուպցիոն աղմկոտ բացահայտումներին, բայց Մնացական Մարտիրոսյանի թեկնածության պարագայում հստակ ասել են, որ աչք չեն փակի ու զգուշացրել, որ հակակոռուպցիոն դատարանի հետ չեն աշխատի, ԲԴԽ-ի հետ կսառեցնեն համագործակցությունը:
Դեկտեմբեր ամսին հանդիպում-քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ինչպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան տնօրենը, դեսպանատան մի շարք աշխատակիցներ, այնպես էլ՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որն այն ժամանակ դեռևս պաշտոնակատար էր, սակայն ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկա չի եղել, այլ միայն ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը: Հանդիպման օրակարգում եղել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից նոր ծրագրի մեկնարկը՝ Հայաստանում արդարադատության ոլորտի աջակցության համար, որի բյուջեն կազմում է 9.9 մլն դոլար, տևողությունը՝ 5 տարի: Շատերի ուշադրությունը գրավել է Կարեն Անդրեասյանի բացակայությունը, ինչը ԱՄՆ դեսպանատան ու ԲԴԽ-ի միջեւ առաջացած լարվածության հրապարակային ցուցիչներից էր: Ի վերջո, իշխանությունները որոշեցին զիջել ու հանուն իրենց սրտի դատավոր Մնացական Մարտիրոսյանի չվատացնել հարաբերությունները ԱՄՆ դեսպանատան հետ, որի ձեռքին առանց այն էլ կա «կոմպրոմատների» մեծ փաթեթ` կոռուպցիոն գործարքների, մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների դրսեւորումների ու դրանց ՀՀ իշխանությունների մասնակցության վերաբերյալ, ինչը կարող է բարձրացվել ցանկացած պահի` ըստ քաղաքական անհրաժեշտության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ