ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապատեղեկատվություն է, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում չունենք. Սարգսյան 01/06/2023 16:16 | ԼՐԱՀՈՍ

Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ո՛չ իմ, ո՛չ էլ մեր թիմի մասնակցության հարցը չի քննարկվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիան խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը։
«Այս պահին մեր խնդիրը Արցախում տիրող իրավիճակի հարցն է։ Ընտրությունների մասին ոչինչ չենք քննարկել, որոշում էլ չունենք կայացրած, թե ինչ են գրել, դա ընդամենն ապատեղեկատվություն է։
Մեր պնդմանը, թե նման մտադրություն այնուամենայնիվ ունե՞ն, Սարգսյանն արձագանքեց.
«Այս պահին ոչ մի նման քննարկում չկա։ Հենց ժամանակը գա, խոսենք, այդ մասին կհայտարարենք։ Անցած անգամ մեր թիմով` «Արդարություն և աշխատանք» դաշինքով ենք մասնակցել, հիմա դեռ չենք քննարկել թիմը մասնակցելու է և ում գլխավորությամբ է մասնակցելու»,- նշեց Սարգսյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիան խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը մտադիր է առաջադրվել 2023 թվականի մարտի 26-ին Սիսիան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։
Հիշեցնենք, որ 2022–ի սեպտեմբերի 25-ին Սիսիանում անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել: Արդյունքում` դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ դեկտեմբերի 30-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Ավելի վաղ` դեկտեմբերի 29-ին, կառավարության` չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում էր կայացվել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, և նոր ընտրություններ անցկացնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 13:25 Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար․ Դանիելյան
- 09/27/2023 12:16 Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն. Վահե Հովհաննիսյան
- 09/27/2023 12:07 Փաստորեն, Սյամոյին ադրբեջանցիներն առանձնահատուկ հարգանքով` պատվո պահակախմբով են Արցախից անցակետով անցկացրել Երևան. Ռոբերտ Հայրապետյան
- 09/27/2023 11:56 Մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին, նայե՛ք նրանց գործերին, իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը. թուրքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/27/2023 10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)