Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու․ Վահե Հովհաննիսյանը միջազգային արշավ սկսելու առաջարկ է ներկայացրել 01/05/2023   12:57  |  ԼՐԱՀՈՍ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, և միջազգային արշավ սկսելու առաջարկով է հանդես եկել։

«Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ  ներկայացնել միջազգային հանրությանը։

Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ»

Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։  Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ Պետք է կազմակերպել աղմուկ հանող բոլոր տեսակի միջոցառումները՝ աշխարհով մեկ, պետք է մտնել միջազգային մեդիա, պետք է կոնսոլիդացնել տարբեր ազգերի և կրոնների առաջադեմ մարդկանց։

Աշխարհի բոլոր հնարավոր անկյուններում, լսարաններում և միջավայրերում պետք է աղմուկ բարձրացվի։ Միջազգային ցանցային արշավ։ Ինչ հնարավոր է՝ պետք է անել, ով ինչ կարող է՝ պետք է անի։

Ո՞վ կարող է սկսել «Ղարաբաղի ընկերներ» միջազգային նոր բազմազգ շարժումը.

-         ՀՀ իշխանությունները. չեն արել, չեն անելու

-         Արցախի ներկա և նախկին նախագահների ձևաչափը. չեն արել, չեն անելու

-         Վեհափառը, եկեղեցին. միանգամայն հնարավոր է, բայց բավարար չէ։

-         Միջազգային ճանաչում ունեցող հայ արտիստները, մարզիկները և այլն. միանգամայն հնարավոր է, բայց կազմակերպող է պետք, առանց դրա չի ստացվի։ Ոմանք առանձին «կրակոցներ» անում են, բայց հատուկենտ գրվածքները կորում են օրվա հոսքի մեջ. միասնական, մտածված, հետևողական ծրագիր է պետք։ Կազմակերպել է պետք։

-         Ռուբեն Վարդանյան. միանգամայն հնարավոր է, ամենահավանական աշխատող տարբերակներից է, պետք է ինտենսիվ, թիրախային աշխատել։ Օրինակ՝ Ավրորայի մրցանակակիրների միջոցով։ Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդների կոչը՝ Ավրորա նախաձեռնության անդամների և համաշխարհային մարդասիրական առաջնորդների ստորագրությամբ։ Շատ լավ ակցիա էր, բայց պետք է հետևողական շարունակել։ Գուցե հենց նրանք կարող են սկսել «Ղարաբաղի ընկերներ» համաշխարհային շարժումը։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը պիտի անուն առ անուն կապվի աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ բացատրելով այս պահին գործելու, քայլ անելու կարևորությունը, պիտի հրապարակայնորեն ֆիքսի, թե ով ինչ կարևոր քայլ է արել (կամ հրաժարվել է). ամեն օր մենք պիտի լսենք կարևոր արձագանքներ։

-         Կոտրել տեղեկատվական շրջափակումը. ստեղծել պայմանական «SOS Ղարաբաղ» անունով տեղեկատվական հարթակ, որը կդառնա հիմնական աղբյուր միջազգային հանրության համար։ Մշտական կոնտակտի մեջ կլինի բոլոր հասանելի լրատվական ռեսուրսների հետ, կդառնա կապող օղակ՝ օգնել ցանկացող կազմակերպությունների/անհատների միջև։ 24-ժամյա ռեժիմով կներկայացնի շրջափակված Արցախի վիճակը, կդառնա «Ղարաբաղի ընկերներ» շարժման հիմնական տեղեկատվական ռեսուրսը։

-         Ռուսահայ էլիտա. ցավալի լռություն է։ Այսօր մենք նույնիսկ ռուսահայ էլիտային չենք կարողանում արթնացնել։ Արցախի բլոկադան ռուսական միջավայրում պետք է նույնականացվի Լենինգրադի բլոկադայի հետ՝ որպես պաշտոնական Մոսկվայի և անձամբ Պուտինի համար ցավոտ և արժեհամակարգային հարց։

-         Սփյուռքում թափ առնող ակցիաները շատ գնահատելի են։ Դրանք կդառնան ազդեցիկ և արդյունք տվող, եթե ունենան միասնական բանաձևեր։ «Ղարաբաղի ընկերներ» շարժումը կարող է դառնալ այդպիսին։

-         Արցախում մեծածավալ ծրագրեր իրականացնող բարեգործական, կրթական խոշոր կազմակերպությունները՝ ՀԲԸՄ, COAF, Թումո և այլք, պիտի փորձեն հնարավորինս համակարգված աշխատեն՝ չսահմանափակվելով պարզապես կոչերով, այլ՝ գործի դնելով իրենց բոլոր միջազգային կապերը, գործընկերներին, իրենց կշիռը։

-         Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխումը համակարգող կոմիտեն ևս, հաշվի առնելով Արցախի հարցի այսօրվա սրությունը, կարող է սկսել քննարկել Արցախի հումանիտար խնդիրների ուղղությամբ ծրագիր իրականացնելու կարևորությունը։ Սա կարևոր ազդակ կլինի մյուս բոլոր հայ մեծահարուստների և բարեգործների համար։

-         Բազմաթիվ հայազգի մասնագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այսօր աշխատում են միջազգային կառույցներում, և կարող են գործել՝ այդ կառույցներում համապատասխան տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ։

-         Բուհեր և ստեղծագործական համայնքներ։ Մի´ նայեք ՔՊ-ական ռեկտորներին և կառավարությունից թույլտվություններին։ Աշխատեք արտերկրի ձեր կոլեգաների հետ։ Վաղը ուշ է լինելու։ Մի´ աշխատեք ձևական, աշխատեք համառ ու արդյունքներ գրանցեք։ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններն աշխարհում ունեն իրենց գործընկերային ցանցը, պարտավոր են ներկայացնել իրավիճակն ու կոչ անել՝ միանալ հումանիտար արշավին։ Բուհերի թե´ ուսանողները, թե´ դասախոսները կարող են բանակցել ադմինիստրացիայի հետ՝ սկսելու համար այդ պրոցեսը։ Նամակներ գրեք, միասնական ակցիաներ կազմակերպեք։

Կյանքում լինում են պահեր, երբ պետք է անես քայլը՝ առանց հաջորդները լավ պատկերացնելու։ Ժամանակը քիչ է, պետք է սկսել աշխատել։ Մարդիկ, ովքեր Արցախի անունով են կայացել ու հիմա քաշվել են մի կողմ՝ ասես այս ամենն իրենց չի վերաբերում. նրանց հետո կանդրադառնանք։ Հիմա պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու։ Սա լինելու է «Կորմաստան»՝ պատվազուրկ, աննպատակ, նյութապաշտ մի միջավայր»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:22 30/12/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչով է ավարտվում և սկսվում տարին. Վահե Հովհաննիսյան
12:22 24/12/2022  |  ՎերլուծություններԱնհատական պատասխանատվության պահը․ Վահե Հովհաննիսյան
09:26 24/12/2022  |  ՄամուլՆախարարը մեկ մլն դոլար պարտք է վերցրել ․ «Հրապարակ»
11:38 22/12/2022  |  ՎերլուծություններՎտանգավոր անգործություն․ Վահե Հովհաննիսյան
18:56 19/12/2022  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից
12:43 15/12/2022  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակը բարդ է, թիկունքը՝ թույլ, լուծումներ կան. Վահե Հովհաննիսյան
11:31 07/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱնձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
11:59 05/12/2022  |  ԼՐԱՀՈՍԵրբ մի ողջ պետություն, ամբողջական ժողովուրդ կտրվում է իրականությունից, ուրեմն աղետ է լինելու. Վահե Հովհաննիսյան
11:17 14/11/2022  |  ՎերլուծություններՀայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը. Վահե Հովհաննիսյան
11:25 08/11/2022  |  ՎերլուծություններՆոյեմբերի իննից առաջ սեպտեմբերի 27-ն էր, և էականը հենց դա է. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]