Թեմաներ
Հինգշաբթի 03 / 30 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2023   14:59 Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք 03/30/2023   14:58 Մոսկվայում տղամարդն ընկել է մետրոյի գնացքի տակ ու ողջ մնացել 03/30/2023   14:52 Պանրի արտադրությունը կասեցվել է 03/30/2023   14:49 Բեմադրություն էր. եթե ուզենային սպանել՝ կսպանեին. պատգամավորին «վերացնելու» փորձը ուղղված էր Իրանի դեմ՝ ներքաշելու ավանտյուրայի մեջ (տեսանյութ) 03/30/2023   14:46 Արարատյան դաշտում սպասվում է -3...-4 աստիճան 03/30/2023   14:35 Հայկական կաթնամքերը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքում քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյան 03/30/2023   14:26 Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում. Ոսկանյան 03/30/2023   13:58 Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Թիրախում` քաղաքացիական անձինք են 03/30/2023   13:57 Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է վաղը երեկոյան ժամերին՝ 4-ից հետո. Գագիկ Սուրենյան 03/30/2023   13:56 ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ Բաղրամյան 03/30/2023   13:54 Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են 03/30/2023   13:50 Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ 03/30/2023   13:48 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ 03/30/2023   13:46 «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց. տուգանքների չափերը մասամբ փոփոխվել են 03/30/2023   13:43 «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողները պահանջում են առանձին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, հարցաքննել նրան. Դատարանը ձգձգում է գործի բողոքի քննությունը (տեսանյութ) 03/30/2023   13:38 Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. Լևոն Ազիզյան 03/30/2023   13:27 «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր դպրոց կկառուցվի 03/30/2023   13:21 «Մեկ ամսում Հայաստանն ու Արցախը կարող ենք ազատագրել թուրքերից, մեր երբեմնի համբավը պիտի վերականգնենք». Եղիազարյան 03/30/2023   13:09 Այս տարվա փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր 03/30/2023   13:04 Որոշ ապրանքների գնման համար նոր կտրոններ կտրամադրվեն 03/30/2023   12:56 ԱՊՊԱ-ի պայմանագրի գինը ձևավորվելու է վարորդի վարքագծի հիման վրա. նոր կարգն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից 03/30/2023   12:34 Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը 03/30/2023   12:28 ԿԳՄՍ նախարարության ներքո կստեղծվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 03/30/2023   12:22 Չի կարելի պատշգամբից, տանիքից դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ էդ դրոշի գոյության մասին. Փաշինյան 03/30/2023   12:03 Այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. Նիկոլ Փաշինյան 03/30/2023   11:55 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ 03/30/2023   11:46 Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում 03/30/2023   11:44 Մենք հույս ունենք՝ կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում. Նիկոլ Փաշինյան 03/30/2023   11:40 Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել. Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել 03/30/2023   11:30 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Ղազարյան 03/30/2023   11:21 Խաչատուրովի նկատմամբ շինծու գործը կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության դեպքում. հայտարարություն 03/30/2023   11:17 Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով զոհված զինծառայողների ծնողների բողոքի քննությունը. ուղիղ 03/30/2023   11:06 Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում. Արցախի պատգամավոր 03/30/2023   11:04 Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել «20-54» բարձունքը. Փաշինյան 03/30/2023   10:59 Գործադիրը նիստ է գումարել. ուղիղ 03/30/2023   10:54 «Նաիրիտ» գործարանում շչակ է գործարկվելու 03/30/2023   10:45 Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում 03/30/2023   10:35 Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում 03/30/2023   10:28 4 անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. ինչ է պահանջում բռնագանձել Դատախազությունը Սեդրակ Առուստամյանից 03/30/2023   10:20 Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվության համար ու մերժում է ստացել 03/30/2023   08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ» 03/30/2023   08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ» 03/30/2023   08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ» 03/30/2023   08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ» 03/30/2023   08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» 03/30/2023   08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ» 03/30/2023   08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ» 03/30/2023   08:06 Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ» 03/30/2023   08:02 Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում. «Ժողովուրդ» 03/30/2023   07:44 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի. «Ժողովուրդ»
03/28/2023   15:37 Մի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը 03/28/2023   19:46 Հանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․ Արկադի Կարապետյան 03/29/2023   20:18 Ես հրաժարվում եմ հայկական դրոշը բարձրացնելուց և ուզում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բռնցքամարտիկ 03/29/2023   15:15 Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է 03/28/2023   18:41 Արթուր Դավթյանին սանձող մահակը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում. Նրա դեմ քրգործի հարուցումը մերժելու որոշումը կարող է վերանայվել՝ ցանկացած պահի 03/29/2023   21:19 Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/28/2023   16:31 Իրանցի գեներալն այցելել է Ադրբեջանի հետ սահման. նրա համոզմամբ՝ այդտեղ լիակատար անվտանգություն է 03/29/2023   19:01 Իշխանությունները չգիտեն ինչ անել Իշխան Զաքարյանի քրգործի հետ. Շուրջ երկու տարի է, ինչ նա մեղադրյալ է, դատվելու մահակն էլ՝ գլխին կախված 03/29/2023   14:40 Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հարցաքննել Փաշինյանին (տեսանյութ) 03/29/2023   17:39 Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պարզաբանումը նրա՝ բիզնես մենաշնորհներ ունենալու հրապարակումների վերաբերյալ 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/29/2023   18:04 Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել 03/28/2023   20:39 Անբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան 03/28/2023   16:23 Ալիևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին շահեկան դիրքերում են և մնալու են այնտեղ 03/29/2023   21:11 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի ևս մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/29/2023   08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ» 03/29/2023   18:16 Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 03/28/2023   22:40 Վրաստանի սեւծովյան ափերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել 03/29/2023   08:10 Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ» 03/28/2023   19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր

ԱԱԾ. Բարեփոխու՞մ թե՞ կազմաքանդում 12/26/2022   15:04  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային և լրատվական տարբեր հարթակներում այսօր շատ է քննարկվում ԱԱԾ և ՊՆ կազմից արտաքին հետախուզության ստորաբաժանումները դուրսբերելու և առանձին ծառայություն ձևավորելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, փորձում են վեր հանել դրական, բացասական կողմերը։Այս մասին տեղեկացանք ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջից։

Հարցի պատասխանը ստանալու համար առաջնահերթ պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ նպատակով է այս արմատական փոփոխությունը նախաձեռնվում, այդ նոր ծառայությունից ի՞նչ արդյունք է ակնկալվում, որը հնարավոր չի եղել ապահովել ԱԱԾ և ՊՆ կազմում մինչ այժմ գործող ստորաբաժանումների կողմից․ այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը և որոնք են թաքնված միտումը, իրական նպատակը։

Փաստերի պարզ համադրումը վկայում է, որ ԱԱԾ կուռ համակարգը մասնատվում է, ընդ որում մեկ հիմնական պատճառաբանությամբ, թե, իբր, լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատում են, որ կառույցն աշխատանքները կենտրոնացնի հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության ուղղություններով, բարձրանա արդյունավետությունը։

Իրողությունների պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԱԾ համակարգից նախատեսվում է հանել կամ արդեն իսկ հանվել են հետևյալ կարևորագույն ստորաբաժանումները՝ պետական պահպանության ծառայությունը, քննչական դեպարտամենտը, արտաքին հետախուզության դեպարտամենտը, տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, սահմանապահ զորքերը և, որոշ տեղեկությունների համաձայն, դեսպանատների պահպանության վարչությունը` առանց հաշվի առնելու, որ թվարկված բոլոր ստորաբաժանումներն իրենց այլ գործառույթների հետ մեկտեղ ուղիղ կապ ունեն հետախուզական և հակահետախուզական աշխատանքների կազմակերպման ու իրականացման հետ, այդ իմաստով փոխլրացնում են մեկմեկու և հետախուզական, հակահետախուզական դեպարտամենտների կոորդինացման ներքո ապահովում են անհրաժեշտ ինֆորմացիոն հոսքերի ստացումը, վերլուծումը և իրացումը, ու դա է պատճառը, որ դեռևս խորհրդային տարիներից այդ ստորաբաժանումները գործել են մեկ կառույցի և ղեկավարման ներքո։

Նույն տրամաբանությամբ կարող են ԱԱԾ-ից բաղդատվել, միմյանցից առանձնացվել նաև հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության ստորաբաժանումները, դարձվել առանձին ծառայություններ ու յուրաքանչյուրը դնել վարչապետի ուղիղ ենթակայության ներքո (օրինակ, կստեղծվեն Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոն, գաղտնի կամ քաղաքական ոստիկանություն, հակահետախուզության վարչություն կամ բաժին)։ Թե ո՞րն է մյուսների համեմատությամբ դրանք մեկ կառույցի ներսում պահելու անհրաժեշտությունը, բացարձակապես անհասկանալի է: Ստացվում է, որ իշխանություններն առայժմ պարզապես այդպես են ցանկանում։

Հետաքրքիր է, որ իշխանությունները տրամագծորեն լրիվ այլ դիրքորոշում ունեն, օրինակ, ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, բազմաթիվ այլ նախարարությունների (ԿԳՄՍ, Էկոնոմիկայի և այլն) պարագայում, որոնցում փաստացի ներառված են տարբեր ոլորտներ, գործառույթներ։ Օրինակ՝ ձևավորում է ՆԳՆ, որում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների և ռիսկերի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ քննչականից բացի այսօր արդեն իսկ կա օպերատիվ ստորաբաժանում, ՊԵԿ-ում համատեղ աշխատում են մաքսային և հարկային ծառայությունները, տարբեր նախարարություններում միավորված են բազմաթիվ ճյուղեր, ոլորտներ։

Փաստորեն բացի ԱԱԾ-ից որևէ այլ տեղ իշխանությունները «բեռնաթափելու» խնդիր չեն տեսնում, մյուս կառույցների ղեկավարները, ի տարբերություն ԱԱԾ ղեկավարի, ունեն ծանրաբեռնված աշխատելու «ունակություն», «փորձ» և «գիտելիք»։ Իսկ միգուցե իրական պատճառը լրիվ այլ է` այն, որ իշխանությունների մոտ ձևավորված է թյուր կարծիք, թե, իբր, ԱԱԾ-ն հայաստանյան մյուս կառույցների համեմատ առավել սերտ է համագործակցում Ռուսաստանի հետ և հետևաբար աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված, այսինքն՝ ռազմաքաղաքական վեկտորի փոփոխության պատճառով, անհրաժեշտ է պարզապես թուլացնել կառույցը, ազատվել այն կադրերից, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում, գործընկերային միջավայրում աշխատել են այդ երկրի հատուկ ծառայության աշխատակիցների հետ։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե արդյունքում ո՞ր երկրների հետ համագործակցությունը կխորանա, ո՞ր երկիրը կօգնի ձևավորել արտաքին հետախուզության նոր ծառայությունը (այսինքն՝ «շեֆություն» կանի), հետևաբար այդ արդյունքներից ելնելով՝ պարզ կդառնան ԱԱԾ-ն կառուցվածքային փոփոխությունների ենթարկելու իրական դրդապատճառը և նպատակը։

Ուսումնասիրելով «Արտաքին հետախուզության գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի ընդունման հիմնավորումները` կարող ենք փաստել, որ նախագծի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից, որը մասնավորապես ներկայացրել է դրա ընդունման անհրաժեշտության հետևյալ պատճառներն ու նպատակը`

կառավարության ծրագրերի հետ մեկտեղ վարչապետը վերափոխման մինչև 2050թ. ռազմավարությունում ներկայացրել է, որ Հայաստանն ունենալու է աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,
2016 և 2020 թթ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա են եղել խնդիրներ, կա հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտություն,
առանձին ծառայություն ունենալը համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարևանների օրինակով,
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառույթային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին։
Թվարկված հիմնավորումները մակերեսային են, թերի։ Որևէ վերլուծություն չի արվել, թե ի՞նչն է բացասական, երբ հետախուզության և հակահետախուզության մարմինները գործում են մեկ կառույցում և նույն ղեկավարման ներքո։ Անհասկանալի է, թե 2016 և 2020 թթ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում ի՞նչ թերություններ են նկատվել, որոնք այսօր հնարավոր չէ շտկել ԱԱԾ և ՊՆ կառույցների ներսում գործելու պայմաններում, ովքե՞ր են պատժվել այդ թերությունների ու բացթողումների համար, եթե այդպիսիք եղել են։

 

Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը լինելու գաղափարն իհարկե ողջունելի է, սակայն դրա համար պարտադիր չէ գործել առանձին կարգավիճակում։ Խիստ վիճարկելի է, որ առանձնացումը կարող է նպաստել հետախուզական և հակահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Անհասկանալի է, թե ինչպես է ուսումնասիրվել ու որոշվել` ո'ր առանձին կառույցներն առավել արդյունավետ են գործում, ո՞ր երկրների փորձն է նման խորությամբ հետազոտվել, համադրվել մինչ առանձնացումն արձանագրված ցուցանիշների հետ։ Միայն փաստելը, որ թե՛ աշխարհի առաջատար, թե՛ տարածաշրջանի և թե՛ մեր անմիջական հարևան երկրներում գործում են առանձնացված ծառայություններ, բավարար չէ վստահ լինելու համար, որ արդյունքում բարձրացել է արդյունավետությունը։ Շատ հնարավոր է, որ այդ երկրները ևս բախվում են խնդիրների, որոնք կապված են տեղեկատվության փոխանակման, վերլուծության և իրացման հետ, ու որտե՞ղ է երաշխիքը, որ վերջնարդյունքում կրկին չեն գնա վերամիավորման։ Բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Իրանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Բելառուսում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Իտալիայում, Կանադայում հետախուզական և հակահետախուզական մարմինները գործում են մեկ կառույցում և մեկ միասնական ղեկավարման ներքո։ Ընդ որում խոշոր երկրների հակահետախուզական ծառայությունները, այդ թվում ՌԴ ԴԱԾ-ն, ունեն իրենց հետաքրքրություններն արտասահմանում, որոնց լուծմանը հասնում են ինքնուրույն ուժերով, տեղերում դիրքեր ունենալով։

 

Այսինքն՝ խնդիրը մեծ ծախսեր պահանջող բազմաթիվ առանձին կառույցներ ունենալու մեջ չէ: Պարզապես աշխատանքը ճիշտ կազմակերպել ու կանոնակարգել է պետք։ Որակ և արդյունք ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել պետության, իշխանության հեղինակությունը, հայրենասիրության զգացումը, վերացնել միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտը, ամրապնդել Սփյուռքի մեր հայրենակիցների և դաշնակից երկրների հետ կապերը, հետախուզական և հակահետախուզական ոլորտներում ներգրավված աշխատակիցներին ապահովել բարձր աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հագեցած տեխնոլոգիական հնարավորություններով։

 

«Արտաքին հետախուզության գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ ընդամենը նախատեսում են ստեղծել ահռելի մեծ ծախսեր պահանջող մի նոր ծառայություն և ոչ ավելին։ Այն օժտված չի լինելու որևէ նոր էական լիազորությամբ, ինչը չունեն այսօր գործող ստորաբաժանումները։ Նոր ծառայության գործունեությունը ծավալվելու է նույն սկզբունքների շրջանակներում, արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները ևս նույնն են լինելու։ Այսինքն՝ ընդամենը ավելանալու է պետության ֆինանսական բեռն առնվազն վարչակառավարչական ծախսերի մասով, որը կարելի էր ուղղել գործող ստորաբաժանումներին, հատկապես որ դրանք այսօր իսկ համալրված են պրոֆեսիոնալ, բանիմաց ղեկավար-օպերատիվ կազմով։ Բացի այդ նախատեսում են ստեղծել առանձին ուսումնական կենտրոն, հատուկ ստորաբաժանումներ, որոնք արդեն իսկ առկա են ԱԱԾ և ՊՆ կազմում, հետևաբար ընդամենը կարելի էր բարեփոխել և ավելի զարգացնել։

Պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստանը փոքր երկիր է, բնականաբար չունի լայնածավալ շահեր, ֆինանսական ռեսուրսներ, ինչպես, օրինակ, գերտերությունները։ Մեր հետաքրքրություններն, ըստ էության, սահմնափակվում են այս տարածաշրջանով, աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններով, ինչպես նաև այն երկրներով, որտեղ կա մեծաթիվ Սփյուռք, հետևաբար այս տեսանկյունից ևս ուռճացված կազմով ծառայություն ստեղծելն ու պահելն առնվազն խնդրահարույց և աննպատակ են։

Բացի վերը թվարկվածից, հետախուզության առանձնացումը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին՝

խախտվելու են հետախուզության-հակահետախուզության համակարգերի ամբողջականությունը, փոխլրացումը, այլ կերպ ասած` սիստեմը,
խախտվելու է հետախուզության-հակահետախուզության համակարգերի միջև արդեն իսկ կանոնակարգված փաստաթղթաշրջանառությունը, լինելու է գործառույթների կրկնություն, փոխադարձ հետաքրքրությունների բախում, որը հանգեցնելու է հակասությունների, անառողջ մրցակցության, այսինքն՝ վտանգվելու է երկրի անվտանգային համակարգը,

արտասահմանում ստեղծվելու են աննպատակ և ցածր էֆեկտիվությամբ լրացուցիչ կետեր,

ծառայությունն ապահովվելու է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու, մասնավորապես արտաքին դիտման, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և այլ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների անցկացման առանձին հնարավորություններով, ինչը բնականաբար կպահանջի լրացուցիչ, ահռելի ծախսեր,
ովքե՞ր են համալրելու ծառայությունը, ո՞ր երկրներում են նրանք վերապատրաստվելու,
ո՞ր երկիրն է կոորդինացնելու ծառայության ստեղծման ու կայացման աշխատանքները: Եթե արևմտյան փորձն է ներդրվելու, այսպես ասած «շեֆությունը» նրանք են վերցնելու, դրան ինչպե՞ս կարձագանքի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ի՞նչ բացասական հետևանքներ կարող են առաջանալ,
ինչպե՞ս են վարվելու գործող կադրերի հետ, քանի որ մեծ է ռիսկը, որ այս անցումային 3 տարիների ընթացքում նրանցից կազատվեն կառուցվածքային փոփոխությունների, ատեստացիաների պատրվակներով,
ինչպե՞ս է լուծվելու այն աշխատակիցների կենսաթոշակի անցնելու հարցը, որոնց ծառայության 20 տարին դեռևս չի լրացել, բայց փաստորեն զինվորական ծառայությունը չի շարունակվելու և զինվորական կենսաթոշակի չեն կարողանալու անցնել,
ատեստացիաներով լրացուցիչ ծանրաբեռնումը, անհարկի պահանջներ դնելը հանգեցնելու են համակարգից որակյալ կադրերի հեռանալուն,
երեք տարվա անցումային ժամկետ սահմանելով և պրոֆեսիոնալ աշխատակիցներին նոր ստեղծվելիք կառույցում տեղ գտնելու առումով անորոշության մեջ պահելով՝ ողջամիտ ռիսկ է առաջանում, որ նրանք կդադարեն արդյունավետ գործելուց ու կփորձեն նպաստավոր այլ պայմաններ ստեղծել իրենց համար,
ի վերջո անհասկանալի է, թե Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից մշակված այս նախագծի հետ որքանո՞վ է առնչվել ԱԱԾ-ն, ի՞նչ դիրքորոշում ունեն ԱԱԾ գործող ղեկավարությունը և կոմպետենտ աշխատակիցները, արդյո՞ք նրանք միտում, խնդիրներ տեսնում են ԱԱԾ-ից նշված բոլոր ստորաբաժանումները հանելու հետ կապված, թե՞ դա համարում են արդյունավետ գործընթաց,
«բեռնաթափելով» ԱԱԾ տնօրենին՝ փաստորեն անհարկի և անիմաստ ծանրաբեռնվելու է վարչապետը, որի ուղիղ ենթակայության տակ առանց այն էլ գործում են գրեթե բոլոր մարմինները: Հատկանշական է, որ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռբերված տեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին և վերջինիս կողմից սահմանված կարգով կարող է փոխանցվել պետական այլ մարմիններին: Այսինքն` վարչապետը պետք է ունենա այնքան ունակություն, ժամանակ և հնարավորություն, որ մտաբերի, տիրապետի բոլոր պետական մարմիններում առկա ինֆորմացիաներին և օպերատիվ որոշում կայացնի, թե որ ինֆորմացիան կարող է հետաքրքրություն ներկայացնել մյուս մարմինների, այդ թվում հակահետախուզութան համար: Սա պարզապես հանգեցնելու է արժեքավոր ինֆորմացիայի կորստի և դրա ոչ ժամանակին իրացման:
Այսպիսով, եթե փորձենք ի մի բերել վերը շարադրվածը և պատասխանել մեր իսկ կողմից ձևակերպված հարցերին, թե ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը և որո՞նք են արտաքին հետախուզության ծառայության ստեղծման թաքնված միտումը, իրական նպատակը, կարող ենք փաստել հետևյալը` Արտաքին հետախուզական առանձին ծառայություն ստեղծելով` մեխանիկորեն չեն բարձրանալու աշխատանքի արդյունավետությունը, ստացված տեղեկատվության որակը: Դրանց հնարավոր է հասնել նաև մյուս ստորաբաժանումների հետ մեկ կառույցի ներքո աշխատելու պայմաններում, եթե, իհարկե, բարձրացվի պետության, իշխանության հեղինակությունը, հայրենասիրության զգացումը, վերացվի միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտը, ամրապնդվեն Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև դաշնակից երկրների հետ կապերը, հետախուզական և հակահետախուզական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներն ապահովվեն բարձր աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հագեցած տեխնոլոգիական հնարավորություններով:

Այսինքն` կառույցի ստատուսը որոշիչ չէ:

Այլապես ստացվում է, որ ԱԱԾ-ն պարզապես մասնատվում և կազմաքանդվում է, իսկ կոնկրետ Արտաքին հետախուզական առանձին ծառայությունը ստեղծվում է քաղաքական (ռազմավարական դաշնակցի փոփոխության) դրդապատճառներով, գործող կադրերից հետզհետե ազատվելու հնարավոր միտումով։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:47 07/12/2022  |  ԼՐԱՀՈՍ«Դեդ Հասանը` հանցավոր աշխարհի արքան, ով մշտապես կեպի էր կրում, հանեց այն` ասելով. «Գուցե այսպես նմանեցնեք»»․ մանրամասներ՝ ԱԱԾ նախկին աշխատակցի ու Դեդ Հասանի հանդիպումներից
21:15 18/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի իշխանությունները, քաղաքական ուժերը պարտավոր են աջակցել Ռուբեն Վարդանյանին․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
10:07 20/09/2022  |  ՄամուլԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն․ վարչապետի ելույթի հետևանքը․ «Ժողովուրդ»
18:34 15/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողները պետք է բացահայտվեն ու հանրայնացվեն.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
18:40 28/07/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական Հատուկ ծառայությունների սադրանքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
16:43 15/07/2022  |  ՄեկնաբանությունԱյսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին. ԱԱԾ պահեստազորի սպաներ
16:07 02/07/2022  |  ՄեկնաբանությունԿստանաք այնպիսի տեղեկատվություն, որը երբևիցե չի լուսաբանվել. ԱԱԾ պահեստազորի սպաները նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս
11:40 17/06/2022  |  ՄեկնաբանությունԴիմադրության շարժման կողմից Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
16:43 27/05/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե չմիանան նոր ուժեր, չառաջարկվի լիդերի թեկնածու, շարժումը մտնելու է փակուղի. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
17:45 19/05/2022  |  ՄեկնաբանությունԱրմեն Գրիգորյանի պարագայում չենք կարծում, որ կալանքի նման հիմքերն առկա են.մեր գործընկերները պատրաստ են նրան ցուցաբերել համակողմանի իրավաբանական աջակցություն ԱԱԾ պահեստազորի սպաներ

Արխիվ

[]