ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին. Նախշքարյան (տեսանյութ) 12/26/2022 20:43 | ԼՐԱՀՈՍ
Պետությունը չի լուծում ծանրաբեռնվածության հարցը, որ մենք կանգնենք ԲԴԽ-ի առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը ու կիրառել պատասխանատվության ամենախիստ միջոցը՝ դադարեցնելով դատավորի լիազորությունները։
Դատավոր Զարուհի Նախշքարյանի խոսքերով՝ իր համար անակնկալ էր ԲԴԽ այս որոշումը, քանի որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ լուծելու դատավորների ծանրաբեռնվածության հարցը, այդ պոզիտիվ պարտականությունը պետությունը պարտավոր է իրականացնել գործադիր և օրենսդիր մարմինների միջոցով։
«Առնվազն երկու տարի շարունակ գոնե քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները դիմել են ԲԴԽ-ին, մասնակցել բոլոր նախագծերի քննարկմանը, փորձել են այդ հարցը բարձրաձայնել, բացատրել բոլոր հնարավոր հարթակներում, որ կոլապս է ստեղծվել՝գոնե Երևան քաղաքում»,- նշեց Նախշքարյանը՝ հավելելով, որ, թեև տարբեր հարթակներում խոսում են, որ գիտեն ծանրաբեռնվածությունը, պատկերացնում են դա, փորձում են լուծել, բայց առ այս պահը որևէ գործողություններ չեն իրականացվել։
Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշումն այն պարագայում, երբ ԲԴԽ-ն նույնպես ընդունում է, որ կոլապես է ստեղծվել, ըստ Նախշքարյանի, չէր կարող կայացվել;
«Ստացվում է, որ պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի, որը շատ լավ դատավոր էր, դադարեցրեց լիազորությունները; Գտնում եմ, որ դա հնարավոր չէր անել, քանի դեռ պետությունը գերծանրաբեռնվածության հարցը չի լուծել»,- նշեց Նախշքարյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ նման կարգապահական պատասխանատվության այս պարագայում պետք է ենթարկվեն բոլոր դատավորները։
Դիտարկմանը, որ սա դատավորի նկատմամբ արդեն թվով 5-րդ վարույթն էր, արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Աննա Փիլոսյանը Ռուբեն Մելիքյանի կինն է, դատավորը զերծ մնաց գնահատական տալուց և դա քաղաքականության հետ կապելուց, բայց ցանկացավ ԲԴԽ անդամներին հարց ուղղել՝ արդյոք այս ծանրաբեռնվածության պայմաններում ուշացումներ կարող են չունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ