ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ ապահովել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց տեղափոխումը, որոնք ունեն բժշկական օգնություն ստանալու կարիք ՀՀ-ում. Եղիշե Կիրակոսյանը մանրամասնում է (տեսանյութ) 12/22/2022 14:52 | ԼՐԱՀՈՍ

ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ պետք է ապահովել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց տեղափոխումը, որոնք ունեն բժշկական օգնություն ստանալու կարիք ՀՀ-ում, ինչպես նաև, բոլոր անձանց, որոնք գտնվում են ճանապարհին, անօթևան և առանց ապրուստի բավարար միջոցների։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ պահանջը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ կիրառելու մասին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մանրամասներ հայտնելով ԵԴ որոշումից, նախ հիշեցրեց, որ Հայաստանը ՄԻԵԴ դիմել էր դեռևս դեկտեմբերի 15-ին, ինչից հետո ԵԴ-ին ամենօրյա ռեժիմով թարմացումներ էր տրամադրում, տեղեկություն, որը վերաբերում էր հենց միջանցքում տիրող իրավիճակին ու զագրացումներին, քանի որ իրավիճակը պարբերաբար փոխվում էր։
Նրա փոխանցմամբ՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումում շեշտադրումն արվել էր հատկապես առողջական խնդիրներ ունեցող, անօթևան մնացած անձանց, ինչպես նաև՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հիմքը։ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցները կիրառում է հստակ շրջանակով, ԵԴ մանդատն անսահմանափակ չէ և այս իրավիճակը պետք է կապի այդ հոդվածների հետ։
Կիրակոսյանը հայտնեց, որ ԵԴ-ն որոշումը ձևակերպել է՝ հղում կատարելով 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որով Ադրբեջանը պարտավորություն էր ստացել՝ Լաչինի միջանցքով անվտանգ տեղափոխման, ինչպես նաև, ԵԴ-ն հիշեցրել է Ադրբեջանին՝ կոնվենցիոն պարտավորությունների մասին։ Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ՝ ԵԴ-ն կարևոր արձանագրում է կատարել՝ դիմումի շրջանակներում առաջնություն տվեց ՀՀ ներկայացրած գանգատին։ Մասնավորապես, հրատապ միջոց կիրառելու պահանջը ՀՀ-ն ներկայացրել էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի չորրորդ գանգատի շրջանակներում։
«Ակնհայտ է, որ ԵԴ-ից ակնկալիքները մեզ մոտ, հասկանալի պատճառներով, շատ բարձր չեն, որովհետև ԵԴ-ն ունի հստակ շրջանակներ՝ նման միջոցներ կիրառելիս, այսինքն, ԵԴ-ն անսահմանափակ չի գործում։ Բացի այդ, նման բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց ԵԴ-ն, սովորաբար, խուսափում է»,- ասաց Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ ԵԴ-ի արձագանքն այս իրավիճակում վկայում է այն մասին, որ տեղի ունեցողն իրականում հումանիտար տեսանկյունից անտրամաբանական ու հակամարդկային քայլ է։
Ընդ որում, այս ամենը նաև հավելվեց մեկ մահով՝ առողջական խնդիրներ ունեցող արցախահայ մեր հայրենակիցը զոհվեց՝ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատասխանին՝ ԵԴ-ին և Արդարադատության միջազգային դատարանին, Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանը հիմնականում պատասխանատվությունն իրենց վրայից փորձում են ցրել՝ ներկայացնելով, թե խոսքը ակտիվիստների մասին է, ինչն աբսուրդային է։
«Ինչ քաղհասարակության մասին կարող է խոսք գնալ Ադրբեջանում։ Ադրբեջանում կա ինստիտուցիոնալ մակարդակի վրա գտնվող ատելության հակահայկական քարոզ և այս համատեքստում անիմաստ է դրա մասին նույնիսկ խոսելը»,- նշեց Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/28/2023 16:50 Աջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան. Զաքարյան
- 11/28/2023 16:39 Հաղորդում հանցագործության մասին․ ԱԱԾ-ն փաստաբան Նարեկ Ալոյանին թույլ չի տալիս տեսակցել արգելանքի վերցված վստահորդին
- 11/28/2023 16:35 Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ -ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը. Կրպեյան
- 11/28/2023 16:30 Այ քաղաքական զրո,եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս ,ինչու՞ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2023 22:41 Փրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից
- 11/28/2023 22:00 Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվել է ավտոմեքենա
- 11/28/2023 19:25 Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
- 11/28/2023 13:49 Դավիթ Բեկի պողոտայում 4–րդ երթուղու ավտոբուսը հարվածել է մի քանի ավտոմեքենայի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
- 11/24/2023 22:17 Տղամարդը օձի միջոցով հաշվեհարդար է տեսել կնոջ եւ դստեր հետ
- 11/23/2023 23:42 Բանտի աշխատակիցներին բռնել են աշխատավայրում խմբակային սեքսի ժամանակ
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը