ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այո, այլ անձինք էլ կան, որ փորձել են ինձ համոզել հրաժարական տալ. Ռուբեն Վարդազարյանը պահանջում է վերացնել Ջհանգիրյանի հետ խոսակցության ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճելու որոշումը (տեսանյութ) 12/21/2022 19:52 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը պահանջում է վերացնել Ջհանգիրյանի հետ խոսակցության ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճելու որոշումը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Ռուբեն Վարդազարյանը տեղեկացրել է, որ բողոք է ներկայացրել իր և ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը կարճելու որոշման դեմ։ այն բողոքարկվել է նախ հսկող դատախազին, իսկ մերժվելու դեպքում կբողոքարկվի դատական կարգով։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։ Նշենք, որ վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել էր նաև ԲԴԽ արդեն նախկին անդամ Ստեփան Միքայելյանը, ինչպես նաև ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանը և Վիգեն Քոչարյանը։ Ընդ որում՝ վերջին երկուսի նրանց նկատմամբ անգամ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու մասին։
Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ դրվագներով են հարցաքննվել Չիչոյանը և Քոչարյանը, քանի որ նրանք հայտնի խոսակցությանը ներկա չեն եղել, Վարդազարյանը, սակայն զերծ մնաց մանրամասնելուց՝ հույս հայտնելով, որ դատախազին ներկայացված բողոքը կբավարարվի և նախաքննությունը կշարունակվի, հետևաբար, այս փուլում զերծ կմնա նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելուց։
«Եթե դատախազն էլ կմերժի, մենք կունենանք իրապես կարճված վարույթ, դատարանում՝ դռնբաց դատական նիստում այդ ամենը կտեսնեք»,- ասաց Վարդազարյանը։
Հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանից բացի՝ այլ անձանց կողմից միջնորդավորված կամ այլ տարբերակներով որևէ առաջարկ ստացել է՝ պաշտոնը թողնելու մասին, Վարդազարյանը պատասխանեց. «Այո։
Հրավիրում եմ մասնակցելու դատական նիստերին, այդտեղ Դուք կտեսնեք, որ այո՛, տեղեկություններ կան այլ անձանց վերաբերյալ, որոնք փորձել են ինձ համոզել հրաժարական տալ, այլապես՝ քրեական հետապնդում կլինի։ Այժմ իրավունք չունեմ փակագծեր բացելու, քանի որ հույս ունեմ, որ դատախազը կվերացնի քննիչի որոշումը և նախաքննությունը կշարունակվի»։
Դիտարկմանը, որ հայտնի ձայնագրության համաձայն՝ Ջհանգիրյանը խոստացել էր «ջրել» գործերը, արդյո՞ք այս առնչությամբ հարցաքննվել են քննիչներ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, այլ անձինք, Վարդազարյանը զերծ մնաց մանրամասնելուց՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ