ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին 12/21/2022 16:12 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին:
Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։
«Այսօրվա մեր ուժեղ լինելուց են կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասակներից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Իսկապես, շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվողների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում՝ բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ երբ է բացվելու Արցախ-Հայաստան ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ:
«Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բացթողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։
Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների մասնակցելու նպատակով։
Կրթական ծրագրին մասնակցելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Արցախում անգլերեն և հասարակագիտություն դասավանդող երկու ուսուցիչները ևս մնացել են Գորիսում։ Աշոտ Գաբրիելյանը նրանցից մեկն է. աշխատում է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Նա պատմում է, որ Արցախից դուրս են եկել դեկտեմբերի 11-ին՝ միջազգային ծրագրին մասնակցելու նպատակով․ «Այստեղ գտնվող երեխաների համար կազմակերպել ենք անգլերենի և հայերենի խմբակներ, ինչպես նաև տարբեր ժամանցային խաղեր, որպեսզի կարողանանք մի փոքր շեղել երեխաներին ստեղծված իրավիճակից»:
Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանի ղեկավարությամբ Եվրատեսիլին մասնակցելու նպատակով Երևան ժամանած երեխաների խումբը նույնպես արդեն մոտ 10 օր չի կարողանում տուն վերադառնալ։
Մյուս խումբը Երևան էր եկել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կազմակերպած ռոբոտատեխնիկայի մրցույթին մասնակցելու նպատակով։
Գորիսում է գտնվում նաև Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանի պատմելով՝ վերադառնում են Թբիլիսիում կայացած մրցույթից։
Արցախի Ուշույի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, և մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։
Հանդիպման ընթացքում երեխաներն ու նրանց ուղեկցող մեծահասակները նշել են, որ չեն նահանջելու և ընկրկելու դժվարություններից․ բոլորի միակ ցանկությունը տուն վերադառնալն է։
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետարանի հետ․ կատարվել է կարիքների գնահատում՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։ Հայաստանում գտնվող երեխաների մի մասը հաճախում է Գորիսի դպրոցներ, որոշներն էլ հոգեբանորեն պատրաստ չեն և սպասում են, որ ճանապարհն օր առաջ բացվի, և վերադառնան Արցախ։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։
Նախարարն այցելել է նաև Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որը նոր է վերակառուցվել և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարկան աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/09/2023 08:23 Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով․«Հրապարակ»
- 06/09/2023 08:20 Ադրբեջանը պաուզա է վերցնում. «Հրապարակ»
- 06/09/2023 08:17 Ինչով են զբաղված փոխվարչապետերի գրասենյակներում. «Ժողովուրդ»
- 06/09/2023 08:07 Մարությանը վերադարձել է. ովքեր կընդգրկվեն նրա թիմում․«Հրապարակ»
- 06/09/2023 08:04 Ինչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը․«Հրապարակ»
- 06/09/2023 07:56 Կարեն Անդրեասյանը գնացել է վերաքննիչ քրեական դատարան ու փակվել դատավորների հետ. «Ժողովուրդ»
- 06/09/2023 07:54 Հանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/09/2023 14:51 Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց Իշխան Սաղաթելյանին
- 06/09/2023 11:48 Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Առաջին
- 06/09/2023 11:05 Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է. Աբրահամյան
- 06/08/2023 11:08 Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում. Ոսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/09/2023 10:16 Նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն վնասազերծեցին. shamshyan.com
- 06/08/2023 22:14 Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին
- 06/08/2023 21:24 Հրդեհ՝ Բյուրեղավանում. փրկարարները տարհանել են երկու բնակչի
- 06/08/2023 21:05 Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին «VAZ 2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/08/2023 23:31 Կանայք նշել են իրենց գլխավոր երազանքները
- 06/08/2023 15:40 Զազրելի պատմություն Կանադայում, որը ցնցել է բոլորին. վհուկնե՞ր են, թե՞ աղանդավորներ՝ հայտնի չէ
- 06/07/2023 18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
- 06/07/2023 17:36 Բրիտանուհին աղջկա հետ սեքսի համար տղամարդ է ձևացել ու հայտնվել բանտում
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը