ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջաբերական՝ դպրոցներից ռազմահայրենասիրական պարապմունքներն արգելելու մասին. հաստատում. «Ժողովուրդ» 12/20/2022 08:56 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեռեւս փոխնախարար եղած ժամանակ Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ մարզպետարաններին հասցեագրված շրջաբերականը, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել, բավականին մեծ աղմուկ է առաջացրել:
Հիշեցնենք, որ, այդ շրջաբերականի համաձայն, դպրոցներում հետայսու կարող է արգելվել ռազմահայրենասիրական բոլոր տեսակի խմբակների գործունեությունը, քանի որ, ըստ ԿԳՄՍ-ի՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին ու Երեւանի փողքաղաքապետին ուղարկված շրջաբերականի, «դպրոցները պետք է խուսափեն ռազմական օգտագործումից»:
Տիկին Անդրեասյանի անմիջական հրահանգով՝ նախարարության լրատավական ծառայությունը գերատեսչությանը պաշտպանող հրապարակմամբ էր հանդես եկել՝ փորձելով հերքել, թե նման շրջաբերական է եղել: Նախարարությունը, սակայն, դա արել է մանիպուլատիվ երանգով. «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որեւէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել»: «Ժողովուրդ» օրաթերթը չի էլ գրել, թե վերոնշյալ շրջաբերականը հանրակրթական դպրոցներին է ուղարկվել, այլ նշել էինք՝ մարզպետարաններին, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին է հասցեագրվել:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ նախարարության կողմից տարածված, այսպես ասած, «պարզաբանումը» ոչ այլ ինչ է, քան աղմուկից հետո իրավիճակը մեղամցնելու փորձ: Ինչ վերաբերում է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության հետ կապված հարցերին, ապա, Տոնոյանի խոսքով, «Հայ ասպետ» դպրոցի դահլիճում բարձր դասարանի երեխաներն անցնում են մարտական պատրաստություն:
«Եվ եթե հազար նախարար էլ փոխվի, մենք դա անելու ենք: Ես դա հրապարակավ էլ, առանց վախենալու ասում եմ: Մենք նամակ էինք ստացել նախարարությունից, որ դպրոցների դահլիճներն այսուհետ չեն տրվելու նման խմբերի: Դուք գիտեք, որ դպրոցների մարզադահլիճները վարձում են այդ խմբերն ու մարզումներ անցկացնում, քանի որ այլ տեղ հնարավոր չէ նման բան կազմակերպել, մանավանդ՝ ձմռանը: Մեզ նման պատերազմող երկրի համար այդպիսի խմբակները ու բանակային կյանքի նախապատրաստելը կարեւոր է: Չտիրապետել այդ ամենին հանցագործություն է: Ես պարտադրում եմ իմ սաներին տիրապետել ռազմական, զինորական այդ հմտություններին, քանի որ նրանք ավարտում ու գնում են բանակ, որ գոնե ինչ-որ կերպ պատրաստված լինեն… Գոնե տարրական բաներ չիմանա՞ն: Ավելին ասեմ՝ պետականորեն պետք է կազմակերպել եւ պարտադրել, որ երեխաները սովորեն, հմտանան»,- նշում է Տոնոյանը:
Նախարարության առաջ բերած այն դիտարկմանը, թե «ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց», մեր զրուցակիցն արձագանքում է. «Կչկչան հավի տեղը առաջինն են իմանում, իսկ դուք (նախարարությանը նկատի ունի- հեղ.) ինչո՞ւ եք կչկչում, որ մեր թշնամին էլ իմանա, թե դպրոցների դահլիճներն ինչի համար են օգտագործում»: Իսկ որպեսզի նման թյուրըմբռնում չլիներ, ապա, Կարին Տոնոյանի համոզմամբ, նախարարը պետք է հրավիրեր դպրոցի տնօրեններին ու խորհրդակցեր նրանց հետ:
«Հարգելի՛ նախարար, որ Դուք ոչ կոմպետենտ եք, մենք բոլորս գիտենք, որ իշխանություններն արհեստասվարժ չեն, դա էլ գիտենք: Կանչեիք, ասեիք՝ ինչպե՞ս անենք, որ նաեւ այս աղմուկը չբարձրանար: Բայց իրականությունը այն է, որ նրանք իրենց տերերին ցանկանում են ցույց տալ, որ մենք ապառազմականացնում ենք հասարակությանը, եւ մեզ պատրաստում են «խաղաղության պայմանագրի»: Նրանք ուզում են ցույց տալ, որ այլեւս երբեք զինված ատամ ցույց չենք տալու: Իհարկե, աղմուկից հետո նրանք փորձել են մեղմացնել իրավիճակը»,- ամփոփում է մեր զրուցակիցը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժողովուրդ» թերթի՝ 20․12.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 10/03/2023 08:25 Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:18 Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ»
- 10/03/2023 08:16 Որտեղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:12 Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:07 Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ»
- 10/03/2023 08:04 Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ»-ը ․ ով կլինի փոխքաղաքապետը․«Հրապարակ»
- 10/03/2023 08:00 Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 10/03/2023 14:10 Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից․ Գրիգորյան
- 10/03/2023 14:04 Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ երեք դատավոր հատուկ կարծիք է գրել․ Հայրապետյանը հրապարակել է դատավորների դիտարկումները
- 10/03/2023 13:35 ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան
- 10/03/2023 12:14 Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել. Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)