ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմար օրենքներ ընդունելու փոխարեն՝ Արցախի ԱԺ-ն պետք է պաշտոնապես հայտարարեր, որ ԼՂ-ն միանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Վահրամ Աթանեսյան 12/08/2022 17:42 | ԼՐԱՀՈՍ

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու հարցում մեղավորներ փնտրելու փոխարեն Արցախի իշխանությունները պետք է դուրս գան կրավորական կեցվածքից ու գործեն ադեկվատ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն ու շեշտեց, որ Արցախի իշխանություններն առայսօր ռուս խաղաղապահների հետ չեն կարողացել բանակցել այնպես, ինչպես հարկն է։
«Խաղաղապահ առաքելության ղեկավարությանը պետք էր ցույց տալ Լաչինի միջանցքում և ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին ՌԴ ղեկավարի ստորագրությամբ եռակողմ փաստաթուղթը։ 2020թ. նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթում կոնկրետ Լաչինի միջանցքի վերաբերյալ սահմանումներ կան, որոնք մենք չենք պաշտպանել անցած երկու տարվա ընթացքում։ Փաստաթղթում, մասնավորապես, ամրագրված է, որ միջանցքը պետք է ունենա 5 կմ լայնություն։ Այսինքն՝ ճանապարհից 2.5 կմ դեպի աջ, 2.5 կմ էլ դեպի ձախ ադրբեջանական ներկայություն չպետք է լինի, մինչդեռ ՀՀ վարչապետը վերջերս հայտարարեց, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցիները որոշ դիրքեր ունեն։ ՀՀ-ում կամ Արցախում որևէ մեկը հարց չի բարձրացրել, թե որտեղից է սկսում ու որտեղ ավարտվում այդ միջանցքը, որը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի, էքստերիտորիալ տարածք է և բացառապես ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ պետք է լինի»,-ասում է Աթանեսյանը։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրած «շփման գիծ» հասկացությունը ևս, մեր զրուցակցի դիտարկմամբ, չի հստակեցվել, ինչի հետևանքով է նաև, որ ռազմավարական նշանակության Քարագլուխն այսօր ադրբեջանական ստորաբաժանումների ու ռուս խաղաղապահների հսկողության տակ է։
«Երբ այս տարվա մարտի 24-ին ադրբեջանցիները խաղաղապահների ներկայությամբ ու թողտվությամբ մտան Փառուխ, որևէ մեկը հարց տվե՞լ է, թե որն է եռակողմ փաստաթղթում նշված շփման գիծը։ Երբ հարց եմ բարձրացրել, թե ինչու այդ դեպքի առնչությամբ խորհրդարանական լսումներ չեն կազմակերպվում, ինձ պատասխանել են, թե ԱԽ նիստում այդ հարցը քնարկվել է, պարզաբումներն էլ եղել են, բայց առայսօր ադրբեջանական զորքերը Քարագլխում են, Փառուխն էլ վերածվել է չեզոք գոտու, մարդ չի ապրում այնտեղ»,-նշեց Աթանեսյանը։
Նախկին պատգամավորը շեշտում է՝ հետևողական պետք է լինել, որպեսզի ով ինչի համար պատասխանատնություն ստանձնել է, կատարի։ Գրեթե միշտ ի վնաս հայկական կողմի ձեռք բերվող նոր պայմանավորվածությունների ու հանդիպումների գլխավոր պատճառներից մեկն էլ Աթանեսյանը համարում է Արցախի պետական մարմինների ոչ համակարգված գործելակերպն ու օգտագործվող տերմինաբանությունը։ Որպես ասվածի հավաստում՝ նշում է՝ պաշտոնական հաղորդագրություններում Արցախը մի դեպքում որպես պետական միավոր է հիշատակվում, մեկ այլ դեպքում՝ որպես ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։
Որ Արցախի իշխանությունները շատ ավելի լայն հնարավորություններ ունեին ու ունեն իրավիճակի վրա ազդելու համար, Աթանեսյանը չի կասկածում, ամբողջ գործիքակազմը գործի դնելու և կոմպետենտ որոշումներ չընդունելու հստակ պատճառները, սակայն, չի կարողանում նշել.
«Ո՞վ էր խանգարում, որ Արցախի ԱԺ-ն հիմար օրենքներ ընդունելու փոխարեն պաշտոնապես հայտարարեր, որ ԼՂ-ն միանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. այդ հայտարարությունը, ի վերջո, վերաբերում է Արցախին։ Կամ ինչու՞ երկու տարվա մեջ Շուշին շրջանցող մի քանի կմ-ոց ճանապարհահատված չի կառուցվել, որ ադրբեջանցիներին չտեսնեինք Արցախից Հայաստան գնալ-գալուց, որ նրանց տեսախցիները չֆիքսեին՝ ինչ ենք տանում կամ բերում։
Կամ ինչո՞ւ ամռանը Սարսանգի հիդրոհանգույցում Արցախի համապատասխան մարմինների ներկայացուցիչները ադրբեջանցիների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկում, իսկ դեկտեմբերի 3-ին փակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Ինչո՞ւ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցի մի խումբ քաղաքացիական անձինք եկան ու հենց անցակետի մոտ, որտեղ խաղաղապահներն են, դեմարշ կազմակերպեցին»։ Նման հարցադրումներ է անում Աթանեսյանը և կրկին շեշտում, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը, ամեն դեպքում, պաշտոնական Ստեփանակերտի ոչ կոմպետենտ գործելաոճն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը