ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
4-ամյա տղան կորել է եւ 6 օր անցկացրել բորենիների եւ շնագայլերի միջավայրում 12/08/2022 22:00 | Միջազգային լրահոս

Քենիայի Մաքուենի շրջանից չորս տարեկան մի տղա վեց օր անցկացրել է աֆրիկյան անբնակ վայրում՝ բորենիների և շնագայլերի միջավայրում և ողջ է մնացել: Այս մասին հայտնում է Kenyans.co.ke-ն։
Երեխան կորել էր նոյեմբերի 29-ին, երբ իր եղբայրների հետ անասուններ էր արածեցնում վայրի վայրում։ Նրան սկսել է փնտրել 70 հոգուց բաղկացած որոնողափրկարարական խումբը։ Փրկարարները փորձել են հետեւել տղայի տեղաշարժին, սակայն ապարդյուն։ Նրանց օգնել է David Sheldrick Trust ընկերությունը, որը օդից սկսել է կորած երեխայի որոնումները։
Սկսվել են հորդառատ անձրեւներ, եւ տղայի հետքերը հայտնաբերելը գրեթե անհնար է դարձել։ «Չորս ժամ որոնումներից հետո մենք ոչինչ չունեինք, բացի դատարկ վառելիքի բաքից և ոչինչ չգտանք, բացի բորենիներից և շնագայլերից։ Նման միջավայրը վտանգավոր է ցանկացած մարդու համար, ով կարող է միայնակ հայտնվել դրանում, էլ չեմ ասում այդպիսի փոքր երեխայի պարագայում: Սակայն հորդառատ անձրևների պատճառով մակերևութային ջրերի պակաս չի եղել։ Դա, համենայնդեպս, ինձ վստահություն էր տալիս, որ տղան ծարավից չի մահանա», — լրագրողներին ասել է David Sheldrick Trust-ի օդաչու Ռոան կար-Հարթլին։
Որոնումների 6-րդ օրը փրկարարները հայտնաբերել են կորած տղայի հետքերը։
Քար-Հարթլին արագ նստել է ինքնաթիռ և թռչել նշված կոորդինատներով։ Որոշ ժամանակ անց նա նկատել է մի երեխայի, որը թաքնվում էր թփերի մեջ։ «Ես չէի կարողանում հավատալ իմ աչքերին, բայց նա այնտեղ էր. մի փոքրիկ տղա, որը շրջապատված էր անսահման վայրի բնությամբ: Ես շոկի մեջ էի, որ նա դեռ ողջ է եւ քայլում է», - պատմում է օդաչուն։ Տղամարդը ստիպված է եղել շուրջ 30 րոպե պտտվել այն վայրի շուրջ, որտեղ հայտնաբերել է երեխային, որպեսզի չկորցնի նրան տեսադաշտից և օգնի որոնողական խմբին գտնել նրան: Վերջապես փրկարարները դուրս են եկել տղայի մոտ եւ նրան առաջին օգնություն ցուցաբերել։
Նշվում է, որ երեխայի ամբողջ մարմինը ծածկված է եղել փշոտ թփերից քերծվածքներով եւ մոծակների խայթոցների հետքերով։ Նրա ոտքերը ծածկված էին կոշտուկներով։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գտնվում է մինչ օրս։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը