ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը պահանջում է խստացնել «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի պատիժը, իսկ «զոն նայող» դատապարտյալ Հայկ Կարապետյանն արդարացում է պահանջում 12/07/2022 20:15 | ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը պահանջում է խստացնել «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի պատիժը եւ մեղավոր ճանաչել նաև առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Լյովա Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածով՝ «Զոն նայող» դատապարտյալից կաշառք ստանալու համար ՝ դատապարտելով 5 տարվա ազատազրկման։ Նշանակված պատժում հաշվակցելով Լյովա Բաղդասարյանի՝ նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 ամիս ժամկետը՝ դատարանը որպես վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 4 տարի 8 ամիս ժամկետով։ Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն ներառելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքներում դատարանը հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել է Լյովա Բաղդասարյանին՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը։ Լյովա Բաղդասարյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «զոն նայող» դատապարտյալը՝ Հայկ Կարապետյանը, և Արթուր Հովհաննիսյանը, որը մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ, դատավճռով մեղավոր են ճանաչվել, նրանց նկատմամբ որպես վերջնակա պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 2.5 տարի ժամկետով։ Դատարանը վերացրել էր Լյովա Բաղդասարյանի գույքի վրա դրված արգելանքը, իսկ իրեղեն ապացույց ճանաչված կաշառքի առարկա հանդիսացող 700.000 ՀՀ դրամը՝ որպես եկամուտ հանձնել պետությանը։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ դատախազ Գուրգեն Սաֆարյանը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով մասնակիորեն բեկանել դատական ակտը և մեղավոր ճանաչել Լյովա Բաղդասարյանին նաև առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով՝ նշանակելով համաչափ պատիժ։ Լյովա Բաղդասարյանի պաշտպանը դատավճռի դեմ բողոք չի ներկայացրել։ Պաշտպանության կողմից բողոք ներկայացրել է «զոն նայող» դատապարտյալի՝ Հայկ Կարապետյանի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։ Վերաքննիչ բողոքները քննվում են դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Սերգեյ Մարաբյանի, Կարեն Ամիրյանի։
Հիշեցնենք, որ «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 314-րդ (2003թ) հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի (2003թ) 179-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկատվություն ներառելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալու համար, իսկ Արթուր Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար:
Ըստ քրեական գործի՝ Լյովա Բաղդասարյանը մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաև քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով՝ 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Նշենք, որ գործով մյուս մեղադրյալ Հայկ Կարապետյանը դատապարտված է եղել սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու համար և համարվում է քրեական հեղինակություն կամ ինչպես ասում են՝ «զոն նայող» դատապարտյալ: Վերջինս, ըստ մեղադրանքի, իր և նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, իր և այլոց կազմակերպմամբ հավաքագրված գումարներից նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով խոշոր չափերով՝ 700,000 ՀՀ դրամ կաշառք է տվել վերը նշված քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը